Ինգա Յանկաուսկայտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինգա Յանկաուսկայտե
Inga Jankauskaite by Augustas Didzgalvis.jpg
Ծնվել էհունվարի 10, 1981(1981-01-10) (38 տարեկան)
ԾննդավայրԿաունաս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԼիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Lithuania.svg Լիտվա
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի

Ինգա Յանկաուսկայտե (լիտ.՝ Inga Jankauskaitė, հունվարի 10, 1981(1981-01-10), Կաունաս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), լիտվացի դերասանուհի, երգչուհի և հեռուստահաղորդավար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987-1997 թվականներին սովորել է Կաունասի Յուոզաս Նաույալիսի անվան երաժշտական դպրոցում (ֆորտեպիանոյի դասարան): 1996-1997 թվականներին «Kauno fonas» ռադիոալիքով վարել է մանկական «Ingumynai» հաղորդումը: 1999 թվականին ավարտել է Կաունասի Վինցաս Կուդիրկայի անվան երաժշտական դպրոցը, 1997-1999 թվականներին «Ultra vires» ռադիոալիքով վարել է «Širdele mano» հաղորդումը: Ավարտել է Լիտվայի թատերական և երաժշտական ակադեմիան: Լիտվայի ազգային դրամատիկական թատրոնի դերասանուհի է, 2004 թվականից նկարահանվում է կինոյում: 2010 թվականին առաջադրվել է «Արծաթե կռունկ» մրցանակին` «Զրո 2» սև կատակերգությունում խաղացած դերի համար[2]:

Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-1999 թվականներին Ինգա Յանկաուսկայտեն հանդես է եկել L+ խմբում: Երգում է լիտվերեն, անգլերեն ու ռուսերեն երգեր: 2007 թվականին Յանկաուսկայտեն Չեսլոսլավ Գաբալիսի հետ մասնակցել է «Žvaigždžių duetai» շոուին` գրավելով երկրորդ տեղը: 2008-2017 թվականներին եղել է այդ շոուի վարողը:

2010 թվականին Ինգա Յանկաուսկայտեն թողարկել է ռուսական ռոմանսների «Romanso Improvizacija» ալբոմը, որը ձայնագրել էր Ուրելիյուս Գլոբիսի հետ:

2013 թվականին դարձել է «Chorų Karai» շոուի հաղորդավարը («Clash of the Choirs»-ի լիտվական տարբերակը)[3]: Վարել է նաև «Lietuvos Balsas» (միջազգային «The Voice» շոուի լիտվական տարբերակը) ծրագրի երկրորդ և երրորդ եթերաշրջանները[4][5]. Եղել է «Լիտվական ձայն» նախագծի 5-րդ, 6-րդ և 7-րդ եթերաշրջանների ուսուցիչներից:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել երկու անգամ. 2002 թվականին ամուսնացել է պրոդյուսեր Հինտարաս Պլուտնիկասի հետ (այս ամուսնությունից ունեցել է որդի` Կոստատը): 2010 թվականի ապրիլին ամուսնացել է Մարյուս Ստրաչկայտիսի հետ: Այս ամուսնությունից ծնվել են երկվորյակներ Յոնասն ու Մարիան: Զույգը բաժանվել է 2016 թվականի մարտի 10-ին, Կլայպեդում:

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - «Քինգ Քոնգի դուստրը» - Բերտա (ըստ Թերեզա Վալտերի գրքի, ռեժ.` Յոնաս Վայկտուս, Նոր դրամատիկական թատրոն)
  • 2004 - «Մարիա Ստյուարտ» - Մարիա Ստյուարտ (Ֆրիդրիխ Շիլլերի պիեսը, ռեժ.` Յոնաս Վայկտուս, Լիտվայի ազգային դրամատիկական թատրոն)
  • 2005 - «Դևեր» - Լիզա (ըստ Ֆյոդր Դոստոևսկու վեպի, ռեժ.` Յոնաս Վայկտուս, Լիտվայի ազգային դրամատիկական թատրոն)
  • 2006 - «Փոքրիկ իշխանը» - Վարդ (ըստ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպի, ռեժ.` Սաուլյուս Միկոլայտիս, Լիտվայի ազգային դրամատիկական թատրոն)
  • 2007 - «Ռոմեո և Ջուլիետ» - Ջուլիետ (ռեժ.` Այդաս Գինիոտիս)
  • 2008 - «Վիլնյուս-Դաքար» - Օդրե (ռեժ.` Կոստատ Սմորիգինաս)[6]
  • 2009 - «Մարդը Լա Մանշից» - Դուլսինեա (ռեժ.` Ադոլֆ Վեչերսկիս)
  • 2015 - «Թագուհի Լուիզան» - Թագուհի Լուիզա (ըստ Արվիդաս Յուոզայտիսի գրքի, ռեժ.` Գիտիս Պասեգիմաս, Կլայպեդայի դրամատիկական թատրոն)[7]

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - «Կատարյալ միայնության մեջ» - Ալբինա Նեյֆալտիենե-Պուսելեմ
  • 2006–2009 - «Անկոչ սերը» - Մետա Բարոնայտե-Զվինիենե
  • 2009 - «Զրո 2» - Լիկա
  • 2013 - «Ինչպես գողանալ կնոջը» - երգչուհի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]