Ինգա Աբելե
Ինգա Աբելե | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1972[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | ![]() |
Ինգա Աբելե Վիքիդարանում |
Ինգա Աբելե (լատիշ․՝ Inga Ābele, հոկտեմբերի 5, 1972[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ։
Իր պիեսներում և պատմվածքներում խիստ դրամատիկորեն ներկայացնում է ժամանակն ու քաղաքային միջավայրը, մարդուն։ «Թուխ եղնիկներ», «Մետաղյա խոտ», «Հասմիկ», «Դպրոց» և «Կղզի» պիեսները բեմադրվել են Լատվիայի տարբեր թատերաբեմերում, ինչպես նաև՝ Գերմանիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Հունաստանում։ «Գիշերային պրագմատիկը» բանաառեղծություների ժողովածուն լույս է տեսել 2000 թվականին։ Պատմվածքները լույս են տեսել «Ջրհորի տունը» (1999), «Ձյան ժամանակների նշանները» (2008) «Իշամեղուներ և մրջյուններ» (2010) վերնագրերով ժողովածուներում։
«Մակընթացություն» վեպը 2008 թվականին արժանացել է Տարվա գրական մրցանակին, իսկ 2009 թվականին՝ Բալթյան ասամբլեայի մրցանակին։
Նրա «Սիրո տարիներ» պատմվածքը 2003 թվականին ընդգրկվել է «Նորավեպեր առանց սահմանների։ Երիտասարդ գրողները երիտասարդ Եվրոպայի համար» Եվրոպայի 25 երկրի երիտասարդ գրողների պատմվածքների ժողովածուում, որը լույս է տեսել Իտալիայում իտալերենով և ժողովածուում ընդգրկված հեղինակների մայրենի լեզուներով։
«Իշամեղուներ և մրջյուններ» պատմվածքը համանուն ժողովածուից 2010 թվականին ընդգրկվել է «Եվրոպական լավագույն արձակ 2010» անթոլոգիայում։
Ապրում է Ռիգայում[2]։
Ինգա Աբելեն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իշամեղուներ և մրջյուններ։ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 5-14։ Լատվիերենից թարգմ.՝ Նաիրա Խաչատրյան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Լատվիայի ժամանակակից արձակ, Ե., «Անտարես», 2013, էջ 4։
|