Jump to content

Ինա Քուլբրիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինա Քուլբրիթ
Ծնվել էմարտի 10, 1841(1841-03-10)[1][2]
ԾննդավայրՆավու, Հենկոկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանվել էփետրվարի 29, 1928(1928-02-29)[1][2] (86 տարեկան)
Վախճանի վայրՕքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանMountain View Cemetery
Մասնագիտությունգրադարանավար, բանաստեղծուհի, լրագրող և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
Պարգևներ
 Ina Coolbrith Վիքիպահեստում

Ինա Դոննա Քուլբրիթ (անգլ.՝ Ina Donna Coolbrith, ի ծնե՝ Ջոզեֆին Դոննա Սմիթ (անգլ.՝ Josephine Donna Smith), մարտի 10, 1841(1841-03-10)[1][2], Նավու, Հենկոկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - փետրվարի 29, 1928(1928-02-29)[1][2], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի բանաստեղծուհի, գրող, գրադարանավարուհի և Սան Ֆրանցիսկո ծովախորշի գրական համայնքի նշանավոր գործիչ։ Հայտնի որպես «Կալիֆոռնիայի քաղցրաձայն երգչուհի[4]՝ նա Կալիֆոռնիայի և ամերիկյան ցանկացած նահանգի առաջին բանաստեղծուհի-դափնեկիրն էր[5]։

Ինա Քուլբրիթը 1880-ականներին

Քուլբրիթը, ով Հիսուս Քրիստոսի Վերջին օրերի Սրբերի եկեղեցու հիմնադիր Ջոզեֆ Սմիթի զարմուհին էր, մանուկ հասակում լքել է մորմոնների համայնքը և պատանի տարիքում տեղափոխվել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաք, որտեղ սկսել է բանաստեղծություններ հրատարակել։ Նա վերջ է դրել իր վաղ անհաջող ամուսնությանը և հաստատվել Սան Ֆրանցիսկոյում, որտեղ հանդիպել է գրողներ Բրեթ Հարթին և Չարլզ Ուորեն Սթոդարդին, որոնց հետ հիմնել է «Ոսկե Դարպասների Երրորդությունը» (անգլ.՝ Golden Gate Trinity)․ այն սերտորեն կապված էր Overland Monthly ամսագրի հետ։ Նրա պոեզիան արժանացել է դրական արձագանքի ինչպես քննադատների, այնպես էլ հայտնի բանաստեղծների կողմից, ինչպիսիք են Մարկ Տվենը, Ամբրոզ Բիրսը և Ալֆրեդ լորդ Թեննիսոնը։ Քուլբրիթը Րաշըն Հիլլ շրջանի իր տանը կազմակերպում էր գրական սալոններ[6] և այս կերպ նոր գրողներին ծանոթացնում հրատարակիչների հետ։ Նա նաև ընկերացել է Հոակին Միլլերի հետ և օգնել նրան համաշխարհային ճանաչում ձեռք բերել։

Մինչ Միլլերը շրջագայում էր Եվրոպայով և իրագործում լորդ Բայրոնի գերեզման այցելելու նրանց փոխադարձ երազանքը, Քուլբրիթը հոգ էր տանում վերջինիս Վինտու դստեր և իր սեփական ընտանիքի անդամների մասին։ Ի վերջո, նա բնակություն է հաստատում Օքլենդում և զբաղեցնում քաղաքային գրադարանավարուհու պաշտոնը։ Քուլբրիթի պոեզիան մեծապես տուժել է երկար աշխատանքային ժամերի պատճառով, սակայն նա դաստիարակել է երիտասարդ ընթերցողների մի ամբողջ սերունդ, որոնց թվում էին Ջեկ Լոնդոնը և Այսեդորա Դունկանը։ 19 տարի այնտեղ աշխատելուց հետո Օքլենդի գրադարանի հովանավորները վերակազմավորման պահանջ են ներկայացնում, և Քուլբրիթը հեռացվում է աշխատանքից։ Երբ նա վերադառնում է Սան Ֆրանցիսկո, Բոհեմական ակումբի անդամներն առաջարկում են նրան դառնալ իրենց գրադարանավարուհին[7]։

Քուլբրիթը սկսեց գրի առնել կալիֆոռնիական գրականության պատմությունը՝ դրանում ընգրկելով ինքնակենսագրական շատ նյութեր, սակայն 1906 թվականի Սան Ֆրանցիսկոյի երկրաշարժին հաջորդած հրդեհի ժամանակ կրակը կլանել է նրա աշխատությունը։ Հեղինակ Գերտրուդա Աթերտոնը և Քուլբրիթի՝ Բոհեմական ակումբի ընկերներն օգնել են նրան նորից տեղավորվել նոր տանը, և վերջինս վերսկսել է գրել և կազմակերպել գրական սալոններ։ Նա մի քանի անգամ գնացքով մեկնել է Նյու Յորք քաղաք և, ազատվելով շատ աշխարհիկ հոգսերից, զգալիորեն մեծացրել իր պոեզիայի ծավալը։

1915 թվականի հունիսի 30-ին Քուլբրիթին շնորհվել է Կալիֆոռնիայի բանաստեղծ-դափնեկրի կոչումը, և վերջինս շարունակել է ստեղծագործել ևս 8 տարի։ Նրա ոճն ավելին էր, քան մելամաղձոտ կամ ոգեշնչող հասարակ թեմաները, որոնք այդ շրջանում ակնկալվում էին կին գրողներից։ Նա անդրադարձել է բազմաթիվ թեմաների իր բանաստեղծություններում, որոնք համարվում էին «եզակիորեն հրապուրիչ» և «զգալիորեն ինքնաբուխ»[8]։ Բնության տեսարանների նրա զգայական նկարագրությունները զարկ են տվել վիկտորյական պոեզիայի արվեստին՝ շեշտադրելով ավելի մեծ ճշգրտության կարևորությունը՝ առանց ծեծված զգացմունքայնության, և կանխանշելով իմաժիստական դպրոցի ու Ռոբերտ Ֆրոստի արվեստի սկիզբը[9]։ Կալիֆոռնիայի բանաստեղծուհի-դափնեկիր Քերոլ Մասք-Դյուքսը Քուլբրիթի բանաստեղծությունների մասին գրել է, որ թեև դրանք «թաթախված էին նարդոսով երեկոյան թեյի ոճի մեջ», խանդավառված բրիտանական վեհությամբ՝ «Կալիֆոռնիան մնացել է նրա ոգեշնչման աղբյուրը»[10]։

A soft photographic portrait of a girl approximately 11 years old, shown from the neck up, wearing a simple dark garment with no collar, her hair parted in the middle and falling straight to frame her cheeks, turning to ringlets at her neck and shoulders, the head tilted slightly to the right, the eyes looking directly forward. The image shows loss of detail from wear.
Քուլբրիթը երիտասարդ տարիքում

Ինա Քուլբրիթը (իրական անունը՝ Ջոզեֆին Դոննա Սմիթ), ծնվել է Իլինոյս նահանգի Նովու քաղաքում։ Նա Ագնես Մոուլթոն Քուլբրիթի ու Դոն Կառլոս Սմիթի՝ Մորմոնականության հիմնադիր Ջոզեֆ Սմիթի եղբոր երեք դուստրերից վերջինն էր[11]։ Քուլբրիթի հայրը մահացել է մալարիայի տենդից դստեր ծնվելուց չորս ամիս անց[12][13], իսկ քույրերից մեկը՝ այդ դեպքից մեկ ամիս անց[11]։ Այնուհետև, Քուլբրիթի մայրը 1842 թվականին ամուսնացել է Ջոզեֆ Սմիթի հետ՝ դառնալով վերջինիս վեցերորդ կամ յոթերորդ կինը։ Միության ընթացքում զույգը երեխաներ չի ունեցել․ Ագնեսն իրեն լքված էր զգում իր անպտուղ լևիրատ ամուսնության մեջ, որը Սմիթի միակ նմանատիպ զուգավորությունն էր։ Սմիթը սպանվել է հակամորմոնական ամբոխի ձեռքով 1844 թվականի հունիսին։

Կորցնելով հավատը և վախենալով սեփական կյանքի համար՝ Քուլբրիթի մայրը հեռացել է Վերջին օրերի Սրբերի համայնքից և տեղափոխվել Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաք, որտեղ ամուսնացել է Ուիլյամ Փիկեթ անունով մի տպագրիչի և փաստաբանի հետ։ Զույգն ունեցել է երկվորյակ որդիներ, և 1851 թվականին Փիկեթն իր նոր ընտանիքի հետ սայլաշարքով մեկնել է Կալիֆոռնիա։ Երկար ճանապարհորդության ընթացքում երիտասարդ Ինան ընթերցում էր Շեքսպիրի գործերից և Բայրոնի բանաստեղծությունների ժողովածուից հատվածներ։ 10 տարեկան Ինան ժամանել է Կալիֆոռնիա աֆրոամերիկացի հայտնի հետախույզ Ջեյմս Բեքուորթի հետ՝ միասին ձիավարելով սայլաշարքի առջևից այն վայրով, որը հետագայում կոչվելու էր Բեքուորթի լեռնանցք։ Ընտանիքը բնակություն է հաստատել Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, որտեղ Փիկեթը հիմնել է փաստաբանական գրասենյակ։

Իր նախկին ընտանիքի կամ մորմոնականության հետ նույնականացումից խուսափելու համար Ինայի մայրը վերսկսել է օգտագործել իր օրիորդական անունը՝ Քուլբրիթ։ Ընտանիքը որոշել է չանդրադառնալ իրենց մորմոնական անցյալին, և միայն Ինա Քուլբրիթի մահից հետո է լայն հանրությունն իմացել վերջինիս ծագման մասին[14]։ Այնուամենայնիվ, Քուլբրիթը պահում էր կապն իր բարեկամ Սմիթների հետ։ Դրա ապացույցն էր ողջ կյանքի ընթացքում իր առաջին հորեղբորորդին Ջոզեֆ Ֆ․ Սմիթի հետ ունեցած նամակագրությունը, որին և որի հանդեպ նա հաճախ էր արտահայտում իր սերն ու հարգանքը[15]։

Քուլբրիթը, որին երբեմն անվանում էին «Ջոզեֆինա» կամ պարզապես «Ինա», գրել է բանաստեղծություններ 11 տարեկանից սկսած[16]՝ առաջին անգամ 1856 թվականին մի թերթում տպագրելով «Իմ կատարյալ տունը» ստեղծագործությունը՝ Ինա Դոննա Քուլբրիթ կեղծանվան տակ[9]։ Նրա աշխատանքները հայտնվել են Los Angeles Star թերթի Պոեզիայի Անկյունում, ինչպես նաև California Home թերթում։ Դառնալով երիտասարդ կին՝ Քուլբրիթը մեծ հռչակ է ձեռք բերել իր գեղեցկության շնորհիվ։ Նա ընտրվել է՝ անցկացնելու պարահանդեսի բացման արարողությունը Կալիֆոռնիայի վերջին մեքսիկացի նահանգապետ Պիո Պիկոյի հետ միասին[17]։

1858 թվականի ապրիլին՝ 17 տարեկան հասակում, Քուլբրիթն ամուսնացել է Ռոբերտ Բրյուս Քարսլիի հետ, ով երկաթագործ էր և համատեղությամբ դերասան։ Այնուամենայնիվ, նա ամուսնու կողմից պարբերաբար ենթարկվում էր բռնության[9], իսկ զույգի մանկահասակ որդու մահը հետագայում էլ ավելի ուժգին հուզական ցավ է պատճառում նրան։ Փիկեթի և Քուլբրիթի միջև ծագած վեճը հանգեցնում է նրան, որ գնդակն այնպես է խեղանդամում Քարսլիի ձեռքը, որ այն անդամահատելու անհրաժեշտություն է առաջանում[11]։ Քարսլին մեղադրում է Քուլբրիթին անհավատարմության մեջ[18], որից հետո կինը բաժանվում է նրանից հրապարակային զգայացունց դատավարության ժամանակ։ Ամուսնությունը, ի վերջո, անվավեր է ճանաչվում 1861 թվականի դեկտեմբերի 30-ին[11]։ Նրա հետագա «Մոր վիշտը» բանաստեղծությունը փառաբանություն էր իր մահացած որդու համար, սակայն նա երբեք հրապարակավ չի բացատրել դրա իմաստը։ Միայն Քուլբրիթի մահից հետո են նրա գրող-ընկերները պարզել, որ վերջինս երբևիցե մայր է եղել[11]։

1862 թվականին Քուլբրիթն իր մոր, խորթ հոր և խորթ երկվորյակ եղբայրների հետ տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո ընկճախտը կանխելու համար։ Նա նաև փոխել է իր անունը Ջոզեֆին Դոննա Քարսլիից Ինա Քուլբրիթի[11][13] Սան Ֆրանցիսկոյում Քուլբրիթը սկսել է աշխատել որպես անգլերենի ուսուցչուհի[13]։

Բանաստեղծուհի

[խմբագրել | խմբագրել կոդը]
A monochrome photograph portrait of a woman 29 or 30 years old, shown from the chest up, wearing a long necklace with dark beads atop a white blouse with an encircling collar made of lace, covered on the shoulders with a dark lace drape, with long, dark hair curled and secured behind the head with tresses down past the shoulder blades, the woman's body turned to the right but her head turned to the left to reveal a dangling earring.
29 կամ 30 տարեկան Քուլբրիթը Սան Ֆրանցիսկոյում

Քուլբրիթը շուտով Սան Ֆրանցիսկոյում հանդիպել է Բրեթ Հարթին և Սեմյուել Լենգհորն Քլեմենսին՝ Մարկ Տվեն գրական կեղծանվամբ[19]։ Նա հրապարակել է բանաստեղծություններ The Californian նոր գրական թերթում, որն առաջին անգամ լույս էր տեսել 1864 թվականին, և որի խմբագիրներն էին Հարթը և Չարլզ Հենրի Ուեբը[13]։ 1867 թվականին Քուլբրիթի բանաստեղծություններից չորսը հայտնվել են The Galaxy ամսագրում[20]։ 1868 թվականի հուլիսին Քուլբրիթը գրել է «Կարոտ» բանաստեղծությունը Overland Monthly ամսագրի առաջին համարի համար և ոչ պաշտոնապես աշխատել Հարթի հետ միասին որպես համախմբագիր՝ ընտրելով բանաստեղծություններ, հոդվածներ և պատմվածքներ պարբերականի համար։ Նա ընկերացել է դերասանուհի և բանաստեղծուհի Ադա Մենկենի հետ[9], ինչը բարձրացրել է Մենկենի՝ որպես մտավորականի հեղինակությունը, սակայն վերջինս չի կարողացել տպավորել Հարթին իր արժանիքներով[21]։ Քուլբրիթը նաև աշխատել է դպրոցում որպես ուսուցչուհի լրացուցիչ եկամտի համար։

Տասնամյակի ընթացքում Քուլբրիթը գրում էր մեկական բանաստեղծություն Overland Monthly ամսագրի յուրաքաչյուր համարի համար[22]։ 1866 թվականին Հարթի կողմից խմբագրված անթոլոգիայում նրա բանաստեղծությունների հրապարակումից հետո Քուլբրիթի «Մոր վիշտը» ստեղծագործությունը դրական գնահատակ է ստացել The New York Times օրաթերթում[23]։ Մեկ այլ բանաստեղծություն՝ «Երբ խոտը ծածկի ինձ», առանց հեղինակի հիշատակության, հայտնվել է այլ բանաստեղծների կողմից Ջոն Գրինլիֆ Ուիթիերի սիրելի ստեղծագործությունների անթոլոգիայում՝ վերնագրված որպես «Երեք դարերի երգեր» (1875)։ Քուլբրիթի բանաստեղծությունը ճանաչվել է այդ խմբից լավագույնը[24]։ 1867 թվականին վերջերս այրիացած Ջոզեֆին Քլիֆորդը եկել է զբաղեցնելու քարտուղարի պաշտոնը Overland Monthly ամսագրում։ Նրանք Քուլբրիթի հետ ընկերներ են մնացել մինչև կյանքի վերջ[25]։

Քուլբրիթի գրական աշխատանքները կապել են նրան բանաստեղծ Ալֆրեդ լորդ Թեննիսոնի և բնագետ Ջոն Մյուրի, ինչպես նաև Չարլզ Ուորեն Սթոդարդի հետ, ով նույնպես օգնում էր Հարթին խմբագրել Overland Monthly ամսագիրը։ Լինելով գրական ճաշակի խմբագիրներ և իրավարարներ՝ Հարթը, Սթոդարդը և Քուլբրիթը հայտնի էին որպես «Ոսկե Դարպասների Երրորդություն»[26]։ Սթոդարդը մի անգամ նշել է, որ հրատարակիչները մշտապես ընդունել և հրատարակել են Քուլբրիթի ցանկացած գրական ստեղծագործություն[24]։ Քուլբրիթը 1869 թվականին հանդիպել է գրող և քննադատ Ամբրոզ Բիրսին, և մինչև 1871 թվականը, երբ Բիրսը սիրահետում էր Մերի Էլլեն Դեյին, նա կազմակերպել է ընկերական թղթախաղ իր, Դեյի, Քուլբրիթի և Սթոդարդի միջև: Բիրսը կարծում էր, որ Քուլբրիթի լավագույն բանաստեղծություններն էին «Կալիֆոռնիան», որը 1871 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում դիպլոմների հանձնման հանդիսության համար գրված ներբող էր, և 1875 թվականին գրված «Մահացածների կողքին» ստեղծագործությունը[27]։

Հոակին Միլլերը 1870-ականներին

1870-ական թվականների կեսերին Քուլբրիթը հանդիպել է էքսցենտրիկ բանաստեղծ Ցինցինատուս Հայներ Միլլերին, ով նոր էր բաժանվել իր երկրորդ կնոջից, և Սթոդարդի առաջարկով ներկայացրել է նրան Սան Ֆրանցիսկոյի գրական շրջանակին։ Միլլերը մեջբերում է Թեննիսոնին՝ նկարագրելով Քուլբրիթին որպես «աներկրային բարձրահասակ և աստվածային գեղեցկությամբ օժտված»[18][28]։ Երբ Քուլբրիթը պարզել է, որ Միլլերը մոգված է Կալիֆոռնիացի լեգենդար օրինազանց Հոակին Մուրիետտայի հերոսական և ողբերգական կյանքով, առաջարկել է նրան վերցնել Հոակին Միլլեր գրական կեղծանունը, ինչպես նաև երկարացնել մազերը և կրել լեռնցու ավելի ճանաչելի հանդերձանք[19]։

Այնուհետև, Քուլբրիթը օգնել է Միլլերին նախապատրաստվել իր՝ դեպի Անգլիա առաջիկա ուղևորությանը, որտեղ վերջինս պետք է դափնեպսակ դներ լորդ Բայրոնի՝ այն բանաստեղծի գերեզմանին, որով երկուսն էլ չափազանց հիացած էին[24]։ Նրանք Սոսալիտայում հավաքել են Կալիֆոռնիական դափնու տերևներով ճյուղեր և միասին արել դիմապատկերային լուսանկարներ։ Քուլբրիթի «Դափնեպսակով» ստեղծագործությունն այս նախաձեռնության մասին էր[18]։ Միլլերը գնացքով մեկնել է Նյու Յորք՝ առաջին անգամ իրեն կոչելով «Հոակին Միլլեր»[29], և մինչև 1870 թվականի օգոստոս մնացել Լոնդոնում։ Երբ նա Հաքնելլի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում պսակը դրել է Բայրոնի գերեզմանին, այդ իրադարձությունը իրարանցում է առաջացրել անգլիացի հոգևորականների շրջանում, որոնք ոչ մի կապ չէին տեսնում Կալիֆոռնիայի բանաստեղծների և հանգուցյալ լորդի միջև։ Նրանք դիմել են Հունաստանի թագավոր Կոնստանտինոս I-ին խնդրանքով՝ ևս մի դափնեպսակ դնել այն երկրի կողմից, որտեղ հերոսաբար զոհվել էր Բայրոնը։ Այս խնդրանքը ստացավ պատասխան հունական որոշակի ֆինանսավորման տեսքով, որը հետագայում հավելվեց Նորվիչի եպիսկոպոսի կողմից տրամարդված նվիրատվությամբ՝ ուղղված 500-ամյա եկեղեցու վերակառուցմանը և վերանորոգմանը։ Երկու պսակները կողք կողքի կախվել են Բայրոնի գերեզմանի վերևում[24]։ Այս դեպքից հետո Միլլերը ստացել է «Արևմուտքի Բայրոն» մականունը։

Գրադարանավարուհի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուլբրիթը հույս ուներ Միլլերի հետ շրջագայել Արևելյան ափով և Եվրոպայով, սակայն ստիպված էր մնալ Սան Ֆրանցիսկոյում, քանի որ պարտավորված էր զգում հոգ տանել իր մոր և ծանր հիվանդ, այրիացած քրոջ՝ Ագնեսի մասին, ով ի վիճակի չէր հոգալ ո՛չ իր, ո՛չ իր երկու երեխաների մասին։ 1871 թվականի վերջին Քուլբրիթը հանձն է առել մեկ այլ խնամառուի հոգածությունը, երբ Հոակին Միլլերը նրա մոտ է բերել մի դեռահաս հնդկուհու (տարածված ասեկոսեների համաձայն՝ դա հենց վերջինիս աղջիկն էր), որպեսզի խնամի նրան, մինչ Միլլերը նորից կմեկներ արտասահման՝ այս անգամ Բրազիլիա և Եվրոպա[29]։

1874 թվականի մայիսի 5-ին կազմակերպված գրական ընթրիքի ժամանակ Քուլբրիթն ընտրվել է Բոհեմական ակումբի պատվավոր անդամ[30]՝ դառնալով այսքան մեծարված չորս կանանցից երկրորդը[31]։ Սա հնարավորություն է տվել ակումբի անդամներին գաղտնիորեն օգնել նրան ֆինանսական հարցերում, սակայն նրանց աջակցությունը բավարար չէր Քուլբրիթի ծանր բեռը թեթևացնելու համար։ Նա տեղափոխվել է Օքլենդ՝ իր բազմանդամ ընտանիքի համար ավելի մեծ տնտեսություն ձեռք բերելու։ Քուլբրիթի քույրը՝ Ագնեսը, մահացել է 1874 թվականի վերջին, իսկ որբացած զարմիկն ու զարմուհին շարունակել են ապրել Քուլբրիթի հետ[18]։ Նա գրել է «Մահացածների կողքին» բանաստեղծությունը՝ քրոջ կորստյան վշտով տոգորված։ Մայրը՝ Ագնեսը, մահացել է 1876 թվականին[8]։

Ընտանիքի կարիքները հոգալու համար 1874 թվականի վերջին Քուլբրիթը ստանձնել է գրադարանավարի պաշտոնը Օքլենդի գրադարանային ասոցիացիայում, որն իրենից ներկայացնում էր դրանից հինգ տարի առաջ հիմնադրված բաժանորդային գրադարան։ 1878 թվականին այն բարեփոխվել և վերանվանվել է Օքլենդի ազատ գրադարան՝ երկրորդ հանրային գրադարանը, որը ստեղծվել էր Կալիֆոռնիայում՝ համաձայն ազատ գրադարանների մասին Ռոջերսի օրենքի (առաջինը Յուրիկան էր)[32]։ Քուլբրիթը ստանում էր ամսական 80 դոլար աշխատավարձ, որը շատ ավելի քիչ էր, քան յուրաքանչյուր տղամարդ կստանար այդ շրջանում։ Նա աշխատում էր շաբաթական 6 օր, օրական 12 ժամ։ Դրա արդյունքում նրա պոեզիան մեծապես տուժել է։ Հաջորդ 19 տարիների ընթացքում Քուլբրիթը միայն ժամանակ առ ժամանակ էր բանաստեղծություններ հրապարակում[18]։ Օքլենդում գրադարանավարի աշխատանքը դարձել է նրա բանաստեղծական կարիերայի ցածրագույն կետը[14]։

«․․․Ես քեզ «Վեհանձն» եմ անվանել։ Ահա թե ով էիր դու ինձ համար՝ վեհանձն։ Դա այն զգացումն էր, որը վերառա քեզնից։ Օ՜, այո՛, ես նաև վերառա վշտի և տառապանքի զգացումը, սակայն գերակշռողը, այդ բոլորին գերազանցողը վեհանձնն էր։ Ոչ մի կին ինձ այնքան չէր տպավորել, որքան դու։ Ես ընդամենը մի փոքրիկ տղա էի և ոչինչ չգիտեի քո մասին։ Այնուհանդերձ, անցած բոլոր տարիների ընթացքում այդպես էլ չհանդիպեցի քեզ նման վեհանձն կնոջ»։
    —Ջեկ Լոնդոն՝ Քուլբրիթին ուղված նամակում[33]

Գրադարանում նրա վերաբերմունքն անհատական էր․ Քուլբրիթը հովանավորների հետ քննարկում էր նրանց հետաքրքրությունները և ընտրում այնպիսի գրքեր, որոնք իր կարծիքով կլինեին նրանց ճաշակով։ 1886 թվականին նա ընկերացել է 10-ամյա Ջեկ Լոնդոնի հետ և դարձել վերջինիս ուսուցչուհին՝ հետևելով նրա ընթերցացանկին։ Լոնդոնը համարում էր նրան իր «գրական մայրը»։ Իսկ քսան տարի անց Լոնդոնը շնորհակալական նամակ է գրել Քուլբրիթին[33]։

Քուլբրիթը նաև ուսուցանել էր Այսեդորա Դունկանին[34], ով ավելի ուշ նկարագրել է Քուլբրիթին որպես «շատ հրաշալի» կին՝ «շատ գեղեցիկ աչքերով, որոնք բորբոքվում էին վառվող կրակով և կրքով»[33]։ Ամսագրի գրող Սեմյուել Դիքսոնը հայտնում է, որ 1927 թվականին մի երեկույթի ժամանակ արդեն ծերացող Քուլբրիթը նրան պատմել է իր իմացած հայտնի սիրեկանների և այն մասին, որ վերջինս մի անգամ հրապուրել է Այսեդորայի հորը՝ Ջոզեֆ Դունկանին։ Քուլբրիթը հավելել է, որ իր հանդեպ Ջոզեֆի ուշադրությունը, ի վերջո, հանգեցրել է վերջինիս ամուսնալուծությանը։ Դունկանի մայրը հեռացել է Սան Ֆրանցիսկոյից և տեղավորել իր չորս երեխաներին Օքլենդում՝ չիմանալով, որ Քուլբրիթը շուտով հանդիպելու է իր երեխաներից մեկին և օգնելու երիտասարդ պարուհուն ընթերցանության միջոցով աշխարհի մասին ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել[35]։ Դունկանն իր ինքնակենսագրականում գրել է, որ լինելով գրադարանավար՝ Քուլբրիթը մշտապես գոհ է եղել երիտասարդ պարուհու գրքերի ընտրությունից, և որ Դունկանը միայն ավելի ուշ պարզել է, որ Քուլբրիթը «ակնհայտորեն [Ջոզեֆ Դունկանի] կյանքի մեծագույն կիրքն» էր[36]։

Քուլբրիթի զարմիկը՝ Հենրի Ֆրենկ Պետերսոնը, նրա հետ միասին եկել է աշխատելու գրադարանում և սկսել դասավորել գրքերը մորաքրոջ կազմած երեսակավոր դասակարգման ընդհանուր ծրագրով, որը կիրառում էր միանիշ կամ երկնիշ թվերը ընդհանուր թեմաների, իսկ եռանիշ թվերը տվյալ թեման ընդգրկող առանձին գրքերը նշելու համար[37]։ Մինչ այդ Քուլբրիթն ընդդիմանում էր գրադարանի հոգաբարձուի՝ գրքերը դասակարգելու ձեռնարկումներին, քանի որ ցանկանում էր պահել իր ստեղծած ընթերցասրահ հիշեցնող մթնոլորտը[14]։

1881 թվականին Քուլբրիթի բանաստեղծությունները հրատարակվել են ընդհանուր մեկ հատորով՝ «Կատարյալ օր և այլ բանաստեղծություններ» վերնագրով։ Երբ Քուլբրիթի հրատարակիչն ուղարկել է Հենրի Ուորդսվորթ Լոնգֆելլոյին օրինակներից մեկը, վերջինս ասել է․ «Ես գիտեմ, որ Կալիֆոռնիան առնվազն մեկ բանաստեղծուհի ունի»[24]։ Իսկ բանաստեղծությունների մասին գրել է․ «Ես հաճույքով եմ դրանք կարդում»[24]։ Եյլի բանաստեղծ Էդուարդ Ռոուլանդ Սիլլը, ով Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր և ամերիկյան գրականության բուռն քննադատ էր, Քուլբրիթին մի ներածական նամակ է ուղարկել՝ ցանկանալով, որ վերջինս այն փոխանցի հրատարակիչ Հենրի Հոլթին։ Դրանում պարզապես ասվում էր․ «Միսս Ինա Քուլբրիթ՝ Կալիֆոռնիայում մեր սակավաթիվ, իրապես գրական ընկերներից մեկը և շատ գեղեցիկ բանաստեղծությունների հեղինակ, թերևս ամենաիրական երգչուհի, որին Արևմուտքը երբևէ ծնունդ է տվել»[38]։ Քվակեր բանաստեղծ և նախկին աբոլիցիոնիստ Ջոն Գրինլիֆ Ուիթիերը գրել է Քուլբրիթին Մասաչուսեթսի Էյմսբերի քաղաքից՝ կիսելու իր կարծիքն այն մասին, որ նրա պոեզիայի «փոքր հատորը», «որն այսպիսի ճանաչում է ձեռք բերել բոլոր նրանց կողմից, ովքեր տեսել են այն Ժայռոտ լեռների այս կողմում», պետք է վերահրատարակվի Արևելյան ափում[38]։ Ուիթիերն ասել է Քուլբրիթին, որ «խաղաղօվկիանոսյան ողջ ափին չկա այնպիսի բանաստեղծություն, որն օժտված կլիներ այն նույն գերազանց առանձնահատկությամբ, ինչ քոնը»[38]։

Դեռևս 1865 թվականից սկսած Սան Ֆրանցիսկոյի իր տանը Քուլբրիթն անցկացնում էր գրական հավաքույթներ և կազմակերպում պոեզիայի ընթերցանություն ու թեմատիկ քննարկումներ՝ համաձայն եվրոպական սալոնների ավանդույթների[26]։ Նա օգնել է ավելի մեծ ճանաչում ձեռք բերել այնպիսի գրողների, ինչպիսիք են Գելեթթ Բյորջեսը և Լաուրա Րեդդեն Սիրինգը[39]։

1880-ական թվականներին Ամբրոզ Բիրսը, ով մի ժամանակ ջերմ հարաբերությունների մեջ էր բանաստեղծուհու հետ, իր կատաղի գրիչը դարձրել է Քուլբրիթի աշխատանքների քննադատությանը և այդպիսով կորցրել նրան որպես ընկերոջ[27]։ 1883 թվականին նա նշել է, որ Քուլբրիթի գերազանց ձեռագրով գրված «Մեր բանաստեղծները» ստեղծագործությունը պետք է վերածվեր եղերերգի, քանի որ Կալիֆոռնիայի մեծանուն բանաստեղծները մահացել են։ Նա նաև հավելել է, որ այն ամսագիրը, որտեղ աշխատում էր Քուլբրիթը, պետք է կոչվեր Warmed-Overland Monthly, քանի որ այն ոչ մի նոր բան չէր մատուցում իր ընթերցողներին։ Ինչ վերաբերում է նրա «Անհասանելի» բանաստեղծությանը, Բիրսը դժգոհել է «այս նրբաճաշակ գրողի հոգնեցուցիչ տրտմությունից»[27]։ Ի պատասխան, Քուլբրիթն անցել է նրանց կողմը, ովքեր ասում էին՝ Բիրսի անդադար քննադատությունները տեղացի գրող Դեյվիդ Լեսսեր Լեզինսկուն հասցրել են ինքնասպանության[27]։

Քուլբրիթը բանաստեղծություններ է հրապարակել The Century ամսագրում 1883, 1885, 1886 և 1894 թվականներին[40]։ Բոլոր չորս բանաստեղծություններն ընդգրկվել են Քուլբրիթի՝ 1895 թվականին լույս տեսած հատորում՝ «Երգեր Ոսկե Դարպասներից» վերնագրով․ դա նրա ավելի վաղ՝ 1881 թվականի ժողովածուի վերաթողարկումն էր, որին ավելացվել էին 40 նոր բանաստեղծություններ[4]։ Նյու Յորքում Քուլբրիթը Current Opinion ամսաթերթի գրախոսի կողմից ճանաչվել է «ճշմարիտ, մեղեդային և բնական երգչուհի։ Նրա աշխատանքները բնութագրվում են զգացմունքայնության մեծ մեղմավարությամբ ու նրբացածությամբ և ընդգրկում են նրբաճաշակ սիրերգեր, կրոնական խոր զգացմունքներով պարուրված ոտանավորներ, փառահեղ ներբողներ, որոնք գրվել էին հատուկ առիթներով, և նկարագրությունների սքանչելի դրվագներ»[4]։

1892 թվականի սեպտեմբերին Քուլբրիթը ստանում է ծանուցում այն մասին, որ 3 օրվա ընթացքում պետք է հավաքի իր գրասեղանը, որպեսզի գրադարանավարի պաշտոնում իրեն փոխարինի զարմիկը՝ Հենրի Ֆրենկ Պետերսոնը[14]։ Ըստ գրադարանի հոգաբարձուի՝ «Մեզ պետք է գրադարանավար, այլ ոչ թե բանաստեղծ»[14]։ Քուլբրիթի գրական ընկերներն այս նորությունից վրդովվում են և դրա վերաբերյալ San Francisco Examiner թերթում հրապարակում մի երկարաձիգ հոդված-կարծիք[24]։ Գրադարանի հետ կապված Պետերսոնի ծրագրերը, սակայն, մեծ հաջողություն են գտնում․ նրա ղեկավարության տակ տպաքանակը 3,000-ից արագորեն հասնում է 13,000-ի[14]: Նա գրադարանը բացում էր միայն կիրակի և տոն օրերին։ Դրանից բացի, նրան նաև հաջողվել է մեծացնել գրապահոցների հասանելիությունը, և, ի վերջո, արժանացել է հոգաբարձուների գովաբանությանն իր «կառավարման զգալի բարելավումների» համար[14]։

1893 թվականին Ներկայացուցիչ կանանց համաշխարհային վեհաժողովում, որը տեղի է ունեցել Չիկագոյում Կոլումբիական համաշխարհային ցուցահանդեսի սկզբում, Էլլա Սթերլինգ Քամմինսը (ավելի ուշ՝ Միգելս) նկարագրել է Քուլբրիթին որպես «Կալիֆոռնիայի ամենահայտնի գրող․․․ որն անգերազանցելի է»[41]։ Քուլբրիթին հանձնարարված էր ցուցահանդեսի համար մի բանաստեղծություն գրել, և 1893 թվականի հոկտեմբերին նա իր հետ Չիկագո է բերում «Իսպանիայի Իզաբելլան» ստեղծագործությունը՝ նվիրված Հարիեթթ Հոսմերի Իզաբելլա թագուհի քանդակին, որը դրված էր Պամպասյան փետուրների պալատի առջև՝ Կալիֆոռնիայի սրահում[42]։ Քուլբրիթին լսում էին այնպիսի նշանավոր կանայք, ինչպիսիք են սուրֆաժիստ Սյուզան Բ․ Էնթոնին և լրագրող Լիլիան Ուայթինգը[43]։ Քուլբրիթի այցելության ժամանակ Շարլոթ Պերկինս Սթեթսոնը՝ նրա ընկերուհին Խաղաղօվկիանոսյան ափի կանանց մամուլի ասոցիացիայից (երկու կանայք համապատասխանաբար նախագահ և փոխնախագահ էին), իր անունից մի նամակ է ուղարկում Մեյ Րայթ Սյուելլին։ Սթեթսոնը նկատում է, որ Քուլբրիթի համար շահավետ կլիներ ծանոթանալ Չիկագոյի լավագույն գրողների հետ[44]։

Monochrome photograph portrait of a man in his mid-20s shown from the shoulders up, wearing a dark coat, white collared shirt and dark, thin, bow tie, the man's shoulders squared forward but his head turned somewhat to the right, looking right, with light-colored hair in short, oiled waves on the head, light-colored eyebrows, and a wide, light-colored mustache extending just beyond the corners of the mouth.
Նախքան իր աշխատանքների քննադատությունը Քուլբրիթը Ամբրոզ Բիրսին համարում էր իր լավ ընկերը

Քուլբրիթի՝ Օքլենդում ունեցած դժվարությունները, որոնց հաջորդում է նրա ուղևորությունը դեպի Չիկագո, անհանգստացրել էին բանաստեղծուհու ընկերներին, որոնք չէին ցանկանում, որպեսզի նա հեռանա և Կալիֆոռնիայի համար «դառնա այլմոլորակային»[45]։ Ջոն Մյուրը դեռ վաղուց Քուլբրիթին նամակներ, ինչպես նաև երբեմն-երբեմն մրգերով լի տուփեր (ինչպես, օրինակ, իր Մարտինես կալվածքի ծառերից հավաքած բալ) ուղարկելու սովորություն ուներ։ 1894 թվականի վերջին նա առաջարկում է Քուլբրիթին նոր կարիերա սկսել, որը, իր կարծիքով, բանաստեղծուհուն կպահեր այդտեղ։ Վերջինս կարող էր զբաղեցնել Սան Ֆրանցիսկոյի գրադարանավարի պաշտոնը, որը թափուր էր մնացել Ջոն Վենս Չեյնիի հեռանալուց հետո։ Քուլբրիթը Մյուրին պատասխան նամակ է ուղարկում՝ շնորհակալություն հայտնելով նրան «քո հողի բերքի և քո մտքի բերքի» համար[46]։ Նամակին տալով «քո վաղեմի ընկեր» դրոշմագիրը՝ ավելացնում է մի հետգրություն՝ «Ո՛չ, ես չեմ կարող զբաղեցնել պարոն Չեյնիի տեղը։ Ես ապորակավորվել եմ սեփական սեռի պատճառով»[46]։ Այն ժամանակ Սան Ֆրանցիսկոն պահանջում էր, որ միայն տղամարդիկ լինեն գրադարանավար։

1894 թվականին Քուլբրիթը պատվել է բանաստեղծուհի Սելիա Թաքստերին հիշատականվեր բանաստեղծությամբ՝ «Ծովի երգչուհի» վերնագրով։ Թաքստերը եղել է Atlantic Monthly ամսագրի համար այն, ինչ Քուլբրիթը՝ Overland Monthly-ի՝ դրա «օրիորդ բանաստեղծուհին», որը ներկայացրել է «տեղական երանգավորում» պարունակող բանաստեղծություններ[47]։

Բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն՝ «Երգեր Ոսկե Դարպասներից», լույս է տեսել 1895 թվականին։ Այն ընդգրկում էր «Մարիպոսա շուշան» բանաստեղծությունը, որում նկարագրվում էր Կալիֆոռնիայի բնության գեղեցկությունը, և «Սպիտակ քաղաքի գերին», որը մանրամասն պատկերում էր 19-րդ դարի վերջում բնիկ ամերիկացիների հանդեպ դաժան վերաբերմունքը[9]։ Բացի այդ, ժողովածուի մեջ տեղ էին գտել «Ծովախեցին» և «Նավարկությունը»՝ երկու բանաստեղծություններ, որոնցում Քուլբրիթը նկարագրում է կնոջ սերը՝ խոր կարեկցանքով և անսովոր վառ ֆիզիկական պատկերազարդումներով, և նրա այս մոտեցումը նախանշան էր հանդիսանում Էզրա Փաունդի և Ռոբերտ Ֆրոստի հիմնած ավելի ուշ իմաժիստական դպրոցի համար[9]։ Գիրքը նաև ներառում էր Ուիլյամ Քեյթի նկարների չորս մեներանգ վերարտադրությունները, որոնք վերջինս ստեղծել էր որպես պոեզիայի տեսողական ներկայացումներ։ Այն հաջողության է հասնում Լոնդոնում, որտեղ The Outlook շաբաթաթերթի խմբագիր Ալբերտ Կինրոսսը պաստառապատում է Լոնդոնի մետրոպոլիտենի պատերը՝ ազդարարելով «իր մեծ հայտնագործության» մասին[48]։

Քուլբրիթի ընկերական շրջապատում եղած կապերն օգնել են նրան 1898 թվականին գրադարանավարի աշխատանք գտնել Սան Ֆրանցիսկոյի Առևտրային գրադարանների ասոցիացիայում, և բանաստեղծուհին վերադարձել է Սան Ֆրանցիսկոյի Րաշըն Հիլլ շրջան։ 1899 թվականի հունվարին նկարիչ Ուիլյամ Քեյթը և բանաստեղծ Չարլզ Քիլերը նրա համար գտել են կես դրույքով գրադարանավարի թափուր հաստիք Բոհեմական ակումբում․ վերջիններս հանդիսանում էին այս ակումբի անդամներ։ Քուլբրիթի առաջին հանձնարարությունն էր խմբագրել Բոհեմական ակումբի համահիմնադիր և լրագրող Դանիել Օ՛Քոնելի «Բոհեմիայից երգերը» բանաստեղծությունների հատորը վերջինիս մահից հետո[49]։ Քուլբրիթի ամսական աշխատավարձը կազմում էր 50 դոլար[30], որն ավելի քիչ էր, քան նա վաստակում էր Օքլենդում, սակայն այժմ բավական ծանրաբեռնված չէր և կարողանում էր ժամանակի մեծ մասը տրամադրել գրելուն։ Բացի այդ, նա շուտով միանում է Չարլզ Ֆլետչեր Լումիսի «The Land of Sunshine» ամսագրին՝ դառնալով նրանց աշխատակիցը[50]։ Քուլբրիթը սեփական նախաձեռնությամբ նաև վերսկսում է աշխատել կալիֆոռնիական գրականության պատմության վրա։

Երկրաշարժ և հրդեհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգեր Ոսկե Դարպասներից (1895)

Մինչև 1906 թվականի փետրվարը Քուլբրիթի առողջական վիճակն աստիճանաբար վատթարանում էր։ Ռևմատիզմով վարակվելուց հետո հաճախակի էր անկողին ընկնում և դժվարանում էր շարունակել իր աշխատանքը Բոհեմական ակումբում[22]։ Այնուամենայնիվ, 1906 թվականի մարտին նա երկար ընթերցում է կազմակերպում Խաղաղօվկիանոսյան ափի կանանց մամուլի ասոցիացիայի համար՝ «Ամերիկայի ականավոր բանաստեղծուհիները» վերնագրով։ Քուլբրիթը, ով հանդիսանում էր ակումբի երրորդ փոխնախագահը և ցմահ անդամը, կարճառոտ քննարկում է վաղ ամերիկյան ամենանշանավոր բանաստեղծուհիներին, սակայն առավել մանրամասնորեն անդրադառնում է նրանց, ովքեր հայտնի էին դարձել 19-րդ դարի երկրորդ կեսին՝ արտասանելով բանաստեղծական նմուշներ և քննադատորեն գնահատելով նրանց աշխատանքները[51]։

Մեկ ամիս անց վրա է հասնում կործանարար հրդեհը, որին 1906 թվականի ապրիլին հաջորդում է Սան Ֆրանցիսկոյի մեծ երկրաշարժը։ Քուլբրիթի տունը, որը տեղակայված էր 1604 Թեյլոր փողոցում, մոխրի է վերածվում։ Երկրաշարժից անմիջապես հետո, բայց նախքան հրդեհի բռնկումը բանաստեղծուհին հեռացել էր տնից՝ իր հետ տանելով ընտանի կատվին՝ կարծելով, թե շուտով վերադառնալու է։ Նրա աշակերտը՝ պանսիոներ Ռոբերտ Նորմանը, և ընկերուհին՝ Ջոզեֆին Զելլերը[52], մեկ այլ կատվից, փոքր նամականուց և Քուլբրիթի կտրածոների ալբոմից բացի չեն կարողանում ուրիշ ոչինչ դուրս բերել տնից։ Ծովածոցից այն կողմ թանձր ծուխը նկատելուց անմիջապես հետո Հոակին Միլլերն Օքլենդից լաստանավով մեկնում է Սան Ֆրանցիսկո, որպեսզի օգնի Քուլբրիթին փրկել վերջինիս արժեքավոր իրերը մոտեցող կրակի երախից, սակայն զինվորները, որոնց հրամայել էին մահացու ուժ կիրառել կողոպտիչների դեմ, թույլ չեն տալիս նրան դա անել[22]։ Հրդեհի արդյունքում Քուլբրիթը կորցնում է 3,000 գիրք, այդ թվում՝ ստորագրված առաջին անգին հրատարակությունները, Քեյթի արվեստի գործերը, բազմաթիվ անձնական նամակներ հայտնի մարդկանցից, ինչպիսիք են Ուիթիերը, Քլեմենսը, Ջորջ Մերեդիթը, և, որն ամենից սարսափելի է, իր՝ գրեթե ավարտին հասցրած ձեռագիրը, որը մասամբ ինքնակենսագրական էր, մասամբ՝ Կալիֆոռնիայի վաղ գրական աշխարհի պատմությունը։

Քուլբրիթն այլևս չի վերսկսել պատմությունը գրի առնելու աշխատանքները[19], քանի որ չի կարողացել հավասարակշռել դրա բացահայտող ինքնակենսագրական ճշմարտությունը և հաջորդող վարկաբեկությունը։ Քուլբրիթի կյանքում շշուկներ էին պտտվում այն մասին, որ վերջինս պատահական սիրային հարաբերությունների մեջ է այնպիսի տղամարդկանց հետ, ինչպիսիք են Հարթը, Սթոդարդը, Քլեմենսը և Միլլերը։ Նա կարծում էր, որ այն գիրքը, որում քննարկվում են այսօրինակ կապերը, չափազանց հակասական է[53]։

Քուլբրիթը մի քանի տարի անցկացրել է ժամանակավոր կացարաններում, մինչ ընկերները գումար էին հավաքում նրա համար տուն կառուցելու նպատակով։ Քուլբրիթի հին գործընկեր Մարկ Տվենը Նյու Յորքից նրան է ուղարկել իր երեք ինքնագիր լուսանկարները, որոնցից յուրաքանչյուրը վաճառվում էր 10 դոլարով։ Հետագայում նրան համոզել են պատկերահանվել ևս 17 արվեստանոցային լուսանկարների համար հիմնադրամը համալրելու նպատակով[54]։ 1907 թվականի փետրվարին «Սան Խոսե» կանանց ակումբը կազմակերպել է մի միջոցառում, որը կոչվում էր «Ինա Քուլբրիթի օր»՝ խթանելու հետաքրքրությունը Քուլբրիթի համար պետական կենսաթոշակի սահմանման և Սփիներների ակումբի կողմից առաջադրված գրքի նախագծի նկատմամբ։ 1907 թվականի հունիսին Սփիներների ակումբը տպագրել է մի գիրք՝ «Սփիներների գեղարվեստական գիրքը» վերնագրով[55], որի հասույթը պետք է տրամադրվեր Քուլբրիթին։ Ֆրենկ Նորիսը, Մերի Հելլոք Ֆութը և Մերի Հանթեր Օսթինը այդ պատմվածքների հեղինակներից էին։ Բանաստեղծ Ջորջ Սթերլինգը, ով Քուլբրիթի Բոհեմական ակումբի ընկերներից էր, ներկայացրել է ներածական բանաստեղծություն, իսկ բոհեմացի Մեյնարդ Դիքսոնը եղել է նկարազարդողներից մեկը։ Այս ողջ ջանքերի հետևում կանգնած էր գրող Գերտրուդա Աթերտոնը, ով Քուլբրիթի մեջ նկատել էր Կալիֆոռնիայի գրական ակունքների հետ բացառիկ կապը։ Սակայն երբ գիրքը չի կարողանում ապահովել բավարար ֆինանսավորում, Աթերտոնը սեփական գրպանից բավականաչափ գումար է ավելացնում շինարարական աշխատանքները սկսելու համար։

Րաշըն Հիլլ շրջանի 1067 Բրոդվեյ փողոցում Քուլբրիթի համար մի նոր տուն է կառուցվում[33][56]։ Այնտեղ բնակություն հաստատելուց հետո նա կրկին սկսում է գրական սալոններ կազմակերպել։ 1910 թվականին նա Աթերտոնից ստանում է հավատարմագրային հիմնադրամի ողջ հասույթը[57]։ 1910-1914 թվականների ընթացքում Աթերտոնի տրամադրած գումարով և իր՝ Բոհեմական ակումբի ընկերների համեստ դրամաշնորհով[58] Քուլբրիթն իր ժամանակն անցկացնում էր՝ ճանապարհորդելով Նյու Յորք քաղաքի և Սան Ֆրանցիսկոյի բնակավայրերով և բանաստեղծություններ գրելով[22]։ Չորս ձմեռների ընթացքում նա գրել է ավելի շատ ստեղծագործություններ, քան նախորդ 25 տարիներին[58]։

Բանաստեղծուհի-դափնեկիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
A monochrome engraving, bust portrait of a woman in her 40s or 50s, wearing a white blouse with a high, open collar made of lace, hair curled and secured atop the head, the woman shown in profile looking directly to the right
Քուլբրիթի դիմանկարը նրա «Կալիֆոռնիա» բանաստեղծության հրատարակությունից, 1918 թվական

1911 թվականին Քուլբրիթը ստանձնել է Խաղաղօվկիանոսյան ափի կանանց մամուլի ասոցիացիայի նախագահի պաշտոնը, ապա նրա անունով է կոչվել 1715 Թեյլոր փողոցում մի այգի, որը գտնվում էր իր՝ երկրաշարժից առաջ դեռևս բնակելի տնից մեկ բլոկ այն կողմ։ Մոտ 1913 թվականին Քուլբրիթը ճանաչվել է Կալիֆոռնիայի գրողների ակումբի պատվավոր անդամ։ Դա սկզբում մի խումբ էր, որը, ի վերջո, վերածվել է համանահանգային կազմակերպության[59]։ 1913 թվականին Էլլա Սթերլինգ Միգելսը հիմնել է Կալիֆոռնիայի գրական միությունը, որը ոչ պաշտոնական հանդիպումներ էր անցկացնում ամիսը մեկ անգամ Քուլբրիթի՝ Րաշըն Հիլլ շրջանում գտնվող տանը՝ թերթի թղթակից և գրաքննադատ Ջորջ Հեմլին Ֆիթչի նախագահությամբ։ Միգելսը, որին կոչում են Քուլբրիթի գրական պատմաբան, նշել է, որ իր գիտելիքների լայն պաշարի համար երախտապարտ է Քուլբրիթին և միության կողմից անցկացված հանդիպումներին[48]։

1915 թվականին Սան Ֆրանցիսկոյում Պանամա–խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսին նախապատրաստվելիս Քուլբրիթը նշանակվել է Հեղինակների և լրագրողների վեհաժողովի նախագահ։ Այս պաշտոնը զբաղեցնելիս նա ուղարկել է ավելի քան 4,000 նամակ աշխարհահռչակ գրողներին և լրագրողներին։ Հունիսի 30-ին կայացած ցուցահանդեսում Ջեյմս Դ․ Ֆելանը գովաբանել է Քուլբրիթին՝ ասելով, որ բանաստեղծուհու վաղեմի գործընկեր Բրեթ Հարթը վերջինիս անվանել է «Կալիֆորնիայի գրականության մեջ ամենաքաղցր ձայնանիշ»[17]։ Ֆելանը շարունակել է․ «Նա շատ քիչ է գրել, սակայն նրա գրվածքները հոյակապ են։ Դրանք ամենամաքրորակն են, ավարտունն ու կատարյալը, ինչպես նաև հուզալի են և խոհաշատ»[17]։ Overland Monthly ամսագիրը հայտնում է, որ «աչքերն արցունքապատ էին, իսկ ողջ լսարանը՝ տպավորված»[17], երբ Քուլբրիթին դափնեպսակով թագադրում է Կալիֆոռնիայի համալսարանի նախագահ Բենջամին Այդ Ուիլերը, ով վերջինիս կոչում էր «Կալիֆոռնիայի սիրված և դափնեպսակված բանաստեղծուհի»[33]։ Իր պատվին հնչած ևս մի քանի ելույթներից և ամբիոնին մոտեցված բազմաթիվ ծաղկեփնջերից հետո Քուլբրիթը, ով կրում էր կալիֆոռնիական վառ նարնջագույն էշոլցիաներով ծաղկեպսակված սև թիկնոց, դիմել է ամբոխին՝ ասելով․ «Այստեղ մի կին կա, որի հետ ցանկանում եմ կիսել այս պարգևները, և դա Ջոզեֆին Քլիֆորդ Մակկրեկանն է։ Քանի որ մենք՝ Բրեթ Հարթի՝ Overland գրողների անձնակազմի վերջին երկու կենդանի անդամներս, կապված ենք միմյանց հետ»[60]։ Այնուհետև, Մակկրեկանը, բարձրանալով հանդիսատեսի իր տեղից, միացել է Քուլբրիթին[17]։ Քուլբրիթի՝ «Կալիֆոռնիայի բանաստեղծ-դափնեկիր» պաշտոնական կարգավիճակը 1919 թվականին Կալիֆոռնիայի նահանգային սենատի կողմից փոխվել է «Կալիֆոռնիայի սիրված և դափնեպսակված բանաստեղծուհի» կոչման[61], սակայն այն որևէ ֆինանսական աջակցություն չի բերել Քուլբրիթին[14]։

Սան Ֆրանցիսկո տոնավաճառից մի քանի ամիս անց Սան Դիեգոյում անցկացված Պանամա-Կալիֆոռնիական ցուցահանդեսի ժամանակ տոնակատարությունները ներառում էին մի շարք Հեղինակների օրեր` նվիրված Կալիֆոռնիայի գրողներից 13-ին։ 1915 թվականի նոյեմբերի 2-ը «Ինա Քուլբրիթի օրն» էր, որի ժամանակ արտասանվել են նրա բանաստեղծությունները, Ջորջ Ուորթոն Ջեյսմը նրա կյանքի մասին դասախոսություն է կարդացել, իսկ Ջեյմսը, Համֆրի Ջոն Ստյուարտը և Էմի Բիչը նրա պոեզիան վերածել են երաժշտության, որը նվագել են դաշնամուրով և կատարել կենդանի ձայնով[62]։

1916 թվականին Քուլբրիթն իր բանաստեղծական ժողովածուների օրինակներն ուղարկել է իր հորեղբորորդի Ջոզեֆ Ֆ․ Սմիթին, ով հրապարակավ հայտնել է այն մասին, որ Քուլբրիթը դրանք իրեն է ուղարկել, և որ բանաստեղծուհին եղել է Ջոզեֆ Սմիթի զարմուհին, ինչը վշտացրել է վերջինիս։ Քուլբրիթն ասել է նրան, որ «խաչվել այն հավատքի համար, որը դավանում ես, նշանակում է օրհնվել։ Իսկ ահա խաչվել այն հավատքի համար, որը չես դավանում, նշանակում է խաչվել իրապես»։ Բանաստեղծուհին վստահեցրել է Ջոզեֆին, որ ինքը բարկացած չէ, սակայն և գոհ չէ նրա պահվածքից[15]։

Քուլբրիթը շարունակել է գրել և աշխատել ապրուստի միջոց վաստակելու համար։ 1909 թվականից մինչև 1917 թվականի վերջին հրատարակությունը նա ջանասիրաբար հավաքել և խմբագրել է Սթոդարդի բանաստեղծությունների ժողովածուն՝ գրելով առաջաբան և ավելացնելով իր «Խարսխի վրա» կարճ հիշատականվեր ստեղծագործությունն այն բանաստեղծությանը, որը ներկայացրել էին Սթոդարդի ընկերներ Հոակին Միլլերը, Ջորջ Սթերլինգը և Թոմաս Ուոլշը[63]։ 80 տարեկան հասակում Մակկրեկանը Քուլբրիթին մի նամակ է գրել, որպեսզի բողոքի այն մասին, որ իր սիրելի ընկերը դեռևս ստիպված է աշխատել ապրուստի միջոց վաստակելու համար․ «Աշխարհը մեզ հետ վատ է վարվել, Ինա՛, իսկ Կալիֆոռնիան երախտամոռ գտնվեց մեր հանդեպ։ Այն հարյուր հազար դոլարները, որոնք նահանգը վճարում է այս կամ այն տեսակի թոշակի տեսքով, չե՞ս կարծում արդյոք, որ դու պետք է լինես թոշակառուների ցուցակի վերևում, իսկ ես՝ ներքևում ինչ-որ տեղ»[64]։

Մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քուլբրիթի դիմապատկերն Անսել Ադամսի կողմից

1923 թվականի մայիսին Քուլբրիթի ընկեր Էդվին Մարկհեմը գտել է նրան Նյու Յորքի Լաթհեմ հյուրանոցում՝ «շատ ծեր, հիվանդ և անդրամ» վիճակում[65]։ Էդվինը խնդրել է Լոտտա Քրեբթրիին բանաստեղծուհու համար դրամական օգնություն հավաքել։ Արթրիտից հյուծված՝ Քուլբրիթը վերադարձել է Կալիֆոռնիա, որտեղ բնակություն է հաստատել Բերքլիում․ վերջինիս զարմիկը հանձն էր առել նրա խնամակալությունը։ 1924 թվականին Միլլս քոլեջը նրան շնորհել է արվեստների մագիստորասական աստիճան[33]։ 1925 թվականին լույս է տեսել Քուլբրիթի «Հետհայացք․ Լոս Անջելեսում» բանաստեղծությունը[66]։ 1926 թվականի ապրիլին նա ընդունել է այցելուների, այդ թվում՝ իր վաղեմի ընկեր, արվեստի հովանավոր Ալբերտ Մ․ Բենդերին, ով իր հետ բերել էր երիտասարդ Անսել Ադամսին՝ Քուլբրիթի հետ հանդիպման[53]։ Ադամսն արել է Քուլբրիթի լուսանկարչական մի դիմապատկեր, ով նստած էր իր սպիտակ պարսկական կատուներից մեկի հետ՝ գլխին մեծ սպիտակ մանտիլա[12]։

Քուլբրիթը մահացել է 1928 թվականի փետրվարի 29-ին` նահանջ տարում[67], և թաղվել Օքլենդի Մաունթին Վյու գերեզմանատանը։ Նրա գերեզմանը (որը գտնվում է 11-րդ Հողամասում՝ 37.8332°N 122.2390°W) անանուն էր մինչև 1986 թվականը, երբ The Ina Coolbrith Circle անունով հայտնի գրական միությունը տեղադրեց նրա տապանաքարը[19]։ Ինա Քուլբրիթ լեռը՝ 7,900 ոտնաչափ (2,400 մ) բարձրությամբ, որը գտնվում է Սիեռա Նևադա լեռնաշղթայում՝ Բեքուորթ լեռնանցքի և Սթեյթ Ռութ 70-ի մոտակայքում, իր անունը ստացել է՝ ի հիշատակ բանաստեղծուհու[68]։ 1947 թվականին Ոսկե Արևմուտքի բնիկ դուստրերի Սան Ֆրանցիսկո սրահները տեղադրել են նրա հուշատախտակը Րաշըն Հիլլ շրջանի իր տան մոտակայքում գտնվող Ինա Քուլբրիթ զբոսայգում, որն ավելի վաղ ստեղծվել էր որպես զառիթափ բլրի վրա բարձրացող դարատափներ։ Զբոսայգին հայտնի է իր «մեդիտատիվ միջավայրով և ծովածոցի սքանչելի տեսարաններով»[69]։

Քուլբրիթի ավելի ուշ բանաստեղծությունների ժողովածուն՝ Մայրամուտի թևերը, լույս է տեսել նրա մահից մեկ տարի անց։ Չարլզ Ջոզեֆ Մակկոնահի Ֆիլիպսը խմբագրել է ժողովածուն և Քուլբրիթի կարճատև կյանքի մասին մի հուշագիր գրել[70]։

1933 թվականին Կալիֆոռնիայի համալսարանը սահմանել է Ինա Քուլբրիթի հիշատականվեր պոեզիայի մրցանակ, որն ամեն տարի տրվում է լավագույն չհրապարակված բանաստեղծությունների այն բակալավրիատի ուսանող-հեղինակներին, որոնք սովորում են Խաղաղ օվկիանոսի համալսարանում, Միլլս քոլեջում, Սթենֆորդի համալսարանում, Սանտա Կլարա համալսարանում, Կալիֆոռնիայի Սենթ Մերի քոլեջում և Կալիֆոռնիայի համալսարանի ցանկացած գիտակրթական համալիրում[71]։

A color photograph of a pink granite headstone amid lush green grass and yellow oxalis flowers. The headstone is engraved with a laurel wreath at the top, and reads "Ina Donna Coolbrith" 1841–1928 "California's First Poet Laureate".
The Ina Coolbrith Circle գրական միությունը տեղադրել է դափնեպսակով փորագրված այս տապանաքարը 1986 թվականին

Կալիֆոռնիայի գրողների ակումբը (անգլ․՝ CWC) ժամանակ առ ժամանակ ընտրում է «օրինակելի ծառայությամբ» աչքի ընկնող մի անդամի, որին տրվում է Ինա Քուլբրիթ մրցանակը։ 2009 թվականին մրցանակը տրվել է CWC Bulletin լրաթերթի խմբագիր Ջոյս Կրիգին։ 2011 թվականին Քելլի Հարրիսոնը ստացել է մրցանակ West Winds Centennial անթոլոգիայի վրա աշխատելու համար[72][73]։ Իր՝ 1997 թվականի «Բաժանումներ» վեպում հեղինակ Օքլի Հոլլը Քուլբրիթին և նրա՝ 1870 թվականի գրական շրջանակի անդամներին ներկայացրել է որպես պատմության գլխավոր հերոսներ[26]։ Հոլլը հիացած էր Քուլբրիթի թողած գրական ժառանգությամբ և ինքն էլ Սքո Վելլի գրողների համաժողովի ֆորումի միջոցով նպաստում էր Կալիֆոռնիայի նոր գրողների գրական աճին[74]:

Ինա Քուլբրիթ արահետ

2001 թվականին Սքոթ Դոնահյուի՝ 63,000 դոլար արժողությամբ քանդակը տեղադրվել է Օքլենդի Ֆրենկ Օգավա կենտրոնական հրապարակում՝ Օքլենդի քաղաքապետարանի հարևանությամբ։ Քանդակագործը նշել է, որ իր՝ 13 ոտնաչափ 2 դյույմ (4.01 մ) բարձրությամբ բազմագույն փերթային արձանը 20 պատմական և ներկայիս, ինչպես նաև Օքլենդի համար կարևորագույն կանանց՝ Քուլբրիթի, Այսեդորա Դունկանի, Ջուլիա Մորգանի և այլոց, համակցված պատկերն է[75]։ Քանդակը, որը վերնագրված է Sigame/Հետևիր ինձ, բողոքի ալիք է առաջացրել, քանի որ քաղաքը հավատարիմ չէր մնացել իր սեփական՝ հանրային արվեստի համապատասխան գործ ընտրելու գործընթացին, և քանի որ «որոշ մարդկանց, – ըստ Օքլենդի Արհեստների և մշակութային արվեստների բաժնի ղեկավար Բեն Հազարդի, – պարզապես դուր չի գալիս քանդակի տեսքը»[76]։ Մինչև 2004 թվականի վերջ քանդակն արդեն հեռացվել և տեղափոխվել էր Օքլենդի գետաբերանում գտնվող նախկին արդյունաբերական հեռավոր մի վայր, որը կոչվում էր Յունիոն Փոինթ զբոսայգի։ Այն բացվել է հանրության համար 2005 թվականին[77]։

2003 թվականին Բերքլի քաղաքի Էդդիսոն փողոցում բանաստեղծական ծառուղի ստեղծելու միտումով տեղադրվել են բանաստեղծություններով տպագրված 120 թուջե թիթեղներ, որոնք շրջանակում էին կենտրոնական փողոցի մի թաղամասը[78]։ ԱՄՆ-ի նախկին բանաստեղծ-դափնեկիր Ռոբերտ Հասսը վճռել էր, որ Քուլբրիթի ստեղծագործություններից մեկը պետք է ներառվի այդ շարքում։ 55 ֆունտ (25 կգ) քաշով մի թիթեղ, որի վրա ճենապակյա արծնային տեքստով տպագրված է Քուլբրիթի «Copa De Oro (Կալիֆոռնիայի կակաչը)» բանաստեղծությունը[79], տեղադրվել է մայթի վրա՝ Էդդիսոն և Շաթթաք պողոտաների հյուսիսարևմտյան բանուկ անկյունում[80]։

2016 թվականին Բերքլի Հիլլսում մի արահետ անվանակոչվել է Քուլբրիթի պատվին։ Երբ Բերքլի բլուրներում ճանապարհներն անվանակոչվեցին Բրեթ Հարթի, Չարլզ Ուորեն Սթոդարդի, Մարկ Տվենի և Քուլբրիթի գրական շրջանակի այլ գրագետների պատվին, կանայք չէին ընգրկվել այդ ցուցակի մեջ։ Բերքլի քաղաքի, Բերքլիի պատմական հասարակության, Բերքլիի՝ պատմական հուշատախտակների նախագծի և Բերքլի արահետի թափառականների ասոցիացիայի ջանքերով Գրիզլի Պիկ բուլվարը և Միլլեր պողոտան իրար միացնող սանդուղքը Բրեթ Հարթ նրբանցքից անվանափոխվեց Ինա Քուլբրիթ արահետի։ (Այդ տարածքում 3 ճանապարհներ դեռևս կրում են Բրեթ Հարթի անունը)։ Սանդուղքի ներքևում Բերքլիի պատմական հասարակություն ասոցիացիան տեղադրել է հուշատախտակ՝ ի հիշատակ Քուլբրիթի[81]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Encyclopædia Britannica
  2. 1 2 3 4 Gale R. L. Coolbrith, Ina (10 March 1841–29 February 1928), poet // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1600353
  3. https://www.cla-net.org/page/612
  4. 1 2 3 Wheeler, Edward Jewitt; Crane, Frank (1900 թ․ ապրիլ). «American Poets of To-Day: Ina Coolbrith». Current Opinion. 28 (1): 16–17.
  5. Western Literature Association (1987). J. Golden Taylor (ed.). A Literary history of the American West. TCU Press. էջ 181. ISBN 978-0-87565-021-0.
  6. Tarnoff, Benjamin (2014). The Bohemians: Mark Twain and the San Francisco Writers Who Reinvented American Literature. Penguin Books. ISBN 9781594204739.
  7. «Ina Donna Coolbrith | American poet». Encyclopædia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  8. 1 2 Moulton, Charles Wells (1889). «Ina D. Coolbrith». The Magazine of Poetry and Literary Review. 1: 312–315.
  9. 1 2 3 4 5 6 Axelrod, 2003, p. 610
  10. Muske-Dukes, Carol (2008 թ․ դեկտեմբերի 12). «Single laurel, common voice». Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին.
  11. 1 2 3 4 5 6 Egli, 1997, p. 215.
  12. 1 2 Herny, 2008, p. 20.
  13. 1 2 3 4 Tarnoff, Benjamin (2014). The Bohemians: Mark Twain and the San Francisco Writers Who Reinvented American Literature. Penguin Books. էջեր 32–36.
  14. 1 2 3 4 5 6 7 8 Redman, Joe (2006). «The Dismissal of Ina Coolbrith Revisited». Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
  15. 1 2 "The Poet and the Apostle: The Correspondence of Ina Coolbrith and Joseph F. Smith" by Scott Hales. Mormon History Association. June 10, 2016
  16. «Guide to the Ina Donna Coolbrith Collection». The Bancroft Library. Online Archive of California. Վերցված է 2010 թ․ փետրվարի 19-ին.
  17. 1 2 3 4 5 Taylor, Marian (1915 թ․ նոյեմբեր). «Congress of Authors and Journalists at the Panama-Pacific International Exposition». Overland Monthly. LXVI (5): 439–447.
  18. 1 2 3 4 5 Herny, 2008, pp. 22–23.
  19. 1 2 3 4 Albert, Janice. «Ina Coolbrith (1841–1928) and the California Frontier». California Authors. California Association of Teachers of English. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
  20. Library of Congress, American Memory. Cornell University. Coolbrith, Ina (1867 թ․ փետրվար). «Who Knoweth?». The Galaxy. 3 (4). Coolbrith, Ina (1867 թ․ ապրիլ). «At Peace». The Galaxy. 3 (7).Coolbrith, Ina (1867 թ․ հունիս). «Among The Daisies». The Galaxy. 4 (2).Coolbrith, Ina (1867 թ․ հուլիս). «Wearisome». The Galaxy. 4 (3).
  21. Sentilles, Renée M. (2003). Performing Menken: Adah Isaacs Menken and the birth of American celebrity. Cambridge University Press. էջեր 177, 189. ISBN 978-0-521-82070-7.
  22. 1 2 3 4 George, Aleta. «Ina Coolbrith's Lost City of Love and Desire». Oakland, California: The Ina Coolbrith Circle. Արխիվացված է օրիգինալից 2011-07-25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
  23. Egli, 1997, p. xix.
  24. 1 2 3 4 5 6 7 «A Poet's Literary Friends, Their Answers to the Question, 'What Has Ina Coolbrith Done?'». San Francisco Examiner. 1892 թ․ նոյեմբերի 27. Newspaper clipping found inside A Perfect Day, and Other Poems, by Ina D. Coolbrith. 1881.
  25. Egli, 1997, p. 111.
  26. 1 2 3 Hicks, Jack (2000). The Literature of California: Native American beginnings to 1945. University of California Press. էջ 228. ISBN 978-0-520-21524-5.
  27. 1 2 3 4 Gale, Robert L. (2001). An Ambrose Bierce companion. Greenwood Publishing Group. էջեր 57–58. ISBN 978-0-313-31130-7.
  28. Tennyson, Alfred (1903). Henry Van Dyke (ed.). Poems of Tennyson. The Athenaeum Press Series. Boston: Ginn. էջ 56.
  29. 1 2 Guilford-Kardell, Margaret; McKeown, Scott (2008 թ․ օգոստոս). «Readers' Updates of the Joaquin Miller Timeline» (PDF). Margaret Guilford-Kardell's Bibliography on the Life, Times, and Exploits of Cincinnatus Hiner Miller. JoaquinMiller.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  30. 1 2 Wood, Raymund F. (1958). «Ina Coolbrith, librarian». California Librarian. 19: 102–104.
  31. «Honorary Members». Constitution and by-laws of the Bohemian club of San Francisco. Bohemian Club. 1895. էջ 58. Coolbrith was second of the four women given honorary membership in the club. The first honorary female member was Margaret B. Bowman, wife of club co-founder James F. Bowman, she being elected by acclamation during the first formal Bohemian Club meeting. By 1895, three more women were honorary members, including Coolbrith in 1874, author Sara Jane Lippincott (pseudonym Grace Greenwood), and actress Elizabeth Crocker Bowers, wife of actor David P. Bowers. Coolbrith outlived them to become the last female club member.
  32. «History». Oakland Public Library. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  33. 1 2 3 4 5 6 Hartzell, David. «Jack London's Literary Mother». JackLondons.net. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
  34. Daly, Ann (1995). Done Into Dance. Indiana University Press. էջ 12. ISBN 978-0-253-32924-0.
  35. Dickson, Samuel (1949). «Isadora Duncan (1878–1927)». The Virtual Museum of the City of San Francisco. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  36. Duncan, Isadora (1927). My Life (4 ed.). Boni and Liveright. էջ 22.
  37. Miel, Charles L., trustee (1885 թ․ ապրիլ). Catalogue of the Oakland Free Public Library. Ina Coolbrith, librarian; Henry F. Peterson, first assistant librarian. Oakland, California: Tribune Publishing Company. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  38. 1 2 3 Loughead, Flora Haines (1902 թ․ հուլիս). «Books and Writers». Sunset Magazine. IX: 217–219.
  39. Glyndon, Howard (2003). Sweet bells jangled. Gallaudet University Press. էջ 14. ISBN 978-1-56368-138-7.
  40. Library of Congress, American Memory. Cornell University. Coolbrith, Ina (1883 թ․ մարտ). «February». The Century. 25 (5). Coolbrith, Ina (1885 թ․ դեկտեմբեր). «The Poet». The Century. 31 (2).Coolbrith, Ina (1886 թ․ փետրվար). «Retrospect». The Century. 31 (4).Coolbrith, Ina (1894 թ․ հոկտեմբեր). «The Flight of Song». The Century. 48 (6).
  41. Cummins, Ella Sterling (1893). «The Women Writers of California». The Congress of Women. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
  42. Silver, Mae (1994 թ․ մարտի 17). «1894 Midwinter Fair: Women Artists». Clover Leaf Media. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 26-ին.
  43. Cook, Joel (1891–1893). «Reception in Honor of Harriet Hosmer's Statue of Isabella». The World's Fair at Chicago. Rand, McNally & Co.
  44. Stetson, Charlotte Perkins. «Letter from Charlotte Perkins Stetson to May Wright Sewall». The May Wright Sewall Papers. Արխիվացված է օրիգինալից 2011-07-26-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  45. Stedman, Edmund Clarence (1893 թ․ դեկտեմբեր). «Books and Authors». The Californian Illustrated Magazine. V (1): 284.
  46. 1 2 Coolbrith, Ina. «Letter from Ina Coolbrith to John Muir, November 19, 1894». Collection of letters to John Muir. Online Archive of California. Վերցված է 2010 թ․ փետրվարի 22-ին.
  47. Patterson, Daniel; Thompson, Roger; Bryson, J. Scott (2008). Early American nature writers. Greenwood Publishing Group. էջ 328. ISBN 978-0-313-34680-4.
  48. 1 2 Mighels, Ella Sterling (1918). Literary California: Poetry, Prose and Portraits. San Francisco: Harr Wagner Publishing. էջեր 19, 27.
  49. O'Connell, Daniel (1900). Songs from Bohemia. A. M. Robertson.
  50. Lummis, Charles F. (December 1899 – May 1900). «Title page». The Land of Sunshine. Vol. XII.
  51. «P.C.W.P.A». Club Life. 4 (7): 7. 1906 թ․ մարտ.
  52. Leider, 1991, p. 217.
  53. 1 2 Spaulding, Jonathan (1998). Ansel Adams and the American Landscape. University of California Press. էջ 59. ISBN 978-0-520-21663-1.
  54. James, George Wharton (1919 թ․ մայիս). «Mark Twain—An Appreciation of His Pioneer Writings on Fasting and Health (Part I)». Physical Culture. Twainquotes.com. Վերցված է 2010 թ․ մարտի 21-ին.
  55. Spinners' Club (1907). The Spinners' Book of Fiction. Spinners' Club.
  56. Leider, 1991, p. 218.
  57. Leider, 1991, p. 219.
  58. 1 2 Herny, 2008, p. 31.
  59. «About CWC: History». California Writers Club. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  60. McCracken, Josephine Clifford (1915 թ․ նոյեմբեր). «Ina Coolbrith Invested With Poets' Crown». Overland Monthly. LXVI (5): 448–450.
  61. «California Poet Laureate». Sacramento, California: California Arts Council. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.
  62. James, George Wharton; Bertha Bliss Tyler (1917). Exposition Memories. The Radiant life press. էջեր 63–64.
  63. Stoddard, Charles Warren (1917). Ina Coolbrith (ed.). Poems of Charles Warren Stoddard. John Lane company.
  64. Egli, 1997, p. 113.
  65. Guilford-Kardell, Margaret; McKeown, Scott (2006). «A Joaquin Miller Chronological Bibliography and Study Guide» (PDF). Margaret Guilford-Kardell's Bibliography on the Life, Times, and Exploits of Cincinnatus Hiner Miller. JoaquinMiller.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  66. Coolbrith, Ina Donna; Dawson, Ernest; Nash, John Henry (1925). Retrospect: In Los Angeles. John Henry Nash.
  67. «Ina Coolbrith». Poets.org. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  68. Brown, Thomas P. (1940 թ․ մայիսի 30). «Over the Sierra». Indian Valley Record. էջ 3. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  69. Fodor's (2006). Fodor's 2007 San Francisco. Fodor's Gold Guides (2 ed.). Random House. էջ 62. ISBN 978-1-4000-1693-8.
  70. Coolbrith, Ina Donna (1929). Wings of Sunset. Houghton Mifflin company.
  71. «Ina Coolbrith Memorial Poetry Prize». Financial Aid. University of California, Berkeley. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  72. «Recognition: Ina Coolbrith Award». California Writers Club. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  73. CWCMarin (2009 թ․ նոյեմբերի 8). «CWC09-372 by CWCMarin». Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.
  74. Benson, Heidi (2008 թ․ մայիսի 14). «Writer Oakley Hall dies at age 87». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2009-07-29-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  75. Costantinou, Marianne (2001 թ․ օգոստոսի 3). «Strong women of Oakland: Statute [sic] honors 20 artists, leaders». San Francisco Chronicle. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  76. Hung, Melissa (2001 թ․ դեկտեմբերի 26). «Broken Promises (page 1)». East Bay Express. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին."Broken Promises" (page 2). Արխիվացված Ապրիլ 4, 2012 Wayback Machine
  77. Kibel, Paul Stanton (Winter 2004–2005). «Creating Open Space: Two Cases of Conflict Resolved» (PDF). California Coast & Ocean. Coastal Conservancy Association. էջ 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  78. «The Addison Street Poetry Walk». Office of Economic Development. City of Berkeley. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  79. Hubbell, Dan (2007 թ․ սեպտեմբերի 11). «Copa de oro». Schleusenmeister's photostream on Flickr. Yahoo!. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
  80. Hass, Robert; Fisher, Jessica (2004). The Addison Street anthology: Berkeley's poetry walk. Heyday Books. էջեր 24–25. ISBN 978-1-890771-94-2.
  81. «Ina Donna Coolbrith, 1841-1928 Historical Marker». The Historical Marker Database. 2023 թ․ փետրվարի 7. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հատընտիր բանաստեղծություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինա Քուլբրիթ» հոդվածին։