Ինա Բուրսկայա
Ինա Բուրսկայա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1886 Ժիտոմիր, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 25, 1954 (67 տարեկան) Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Գերեզման | Oakland Cemetery[1] |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Անդամակցություն | San Carlo Opera Company? |
Ina Bourskaya Վիքիպահեստում |
Ինա Բուրսկայա (Ինա Կորցենիովսկա, սեպտեմբերի 9, 1886, Ժիտոմիր, Ռուսական կայսրություն - հունիսի 25, 1954, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), Ուկրաինայում ծնված ամերիկացի օպերային երգչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինա Բուրսկայան ծնվել է 1886 թվականին, Ժիտոմիրում, լեհ Ժոզեֆ Կորզենովսկու և Տեոֆիլիա Դեմիչկայ ընտանիքում[2]։
Գործունեուոթյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինա Բուրսկայայի օպերային բեմելը կայացել է 1913 թվականին, երբ հանդես է եկել Ռոմեո և Ջուլիետ օպերայում։ ԱՄՆ է մեկնել որպես ռուսական օպերային ընկերության աստղ[3], որը միջազգային շրջագայություններով հանդես էր գալիս Ասիայում[4]՝ ներկայացնելով ռուսերեն կատարումներով հանդես եկող երգիչ-երաժիշտներին[5]։ Առաջին անգամ Ինա Բուրսկայան Չիկագո է մեկնել 1922 թվականին Ռուսական օպերային ընկերության հետ[6], հետագայում Չիկագոյի քաղաքային օպերայում հանդես է եկել Աիդա օպերայում[7][8]։ 1922-1931 թթ. երգել է Չիկագոյի Ռավինիա փառատոնում[9][10][11], 1927-1928 թթ. մեկ սեզոն հանդես է եկել Լոս Անջելեսի օպերայում և Սան Ֆրանցիսկոյի օպերայում հանդես եկել երեք օպերաներում[12]։ 1933-1937 թթ. եղել է Սան Կարլո օպերային ընկերության անդամ[2]։
1922 թվականին Բուրսկայան հեռացել է Ռուսական օպերային ընկերությունից և միացել Մետրոպոլիտեն օպերային (Նրան փոխարինել է Նինա Կոշիցը)[13]։ Մետրոպոլիտեն օպերայում բազմիցս հանդես է եկել Կարմեն օպերայում[14][15][16]։ Նյու Յորքում գտնվելու տարիներին հանդես է եկել բարեգործական համերգներով Նյու Յորք նահանգի Սարանկ քաղաքի Վետերանների լեռնային ճամբարում[17] և Բրուքլինի Մանուկների բացօթյա ընկերակցությունում[18]։
1930 թվականին Բուրսկայան հայտնվել է Աիդայի տաճարի տեսարանի կարճամետրաժ վիտաֆրոնային ֆիլմում[19]։ 1932 թվականին Բուրսկայան ծաղրեց օպերային երգչի նրբագեղ ռեժիմն՝ ասելով. «Եթե մերօրյա արտիստներն իրոք ներկայացնում են մեծ վարպետների գործերը, մենք չպետք է դիետա պահենք, չպետք է գալարվենք հատակին, չպետք է փորձենք ներկայացնել մի բան, որի մասին մեծ վարպետները գաղափար չունեին»[20]։
1936-1937 թթ. սեզոնից հետո հեռացել է Մետրոպոլիտեն օպերայից։ 1940-ական թթ. Բուրսկայան հանդես է եկել Ինա Բուրս անվամբ և Չիկագոյում եղել ընդունարանի աշխատող[2][21]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինա Կորցենիովսկան 1908 թվականին ամուսնացել է լեզվաբանության և փիլիսոփայության պրոֆեսոր Վիտոլդ Բուրսկիի հետ։ Երկար ժամանակ կապի մեջ է եղել տենոր Պետր Սկուբայի հետ, որը մահացել է 1917 թվականին[2]։ 1928 թվականին Բուրսկայան դարձել է Ամերիկայի քաղաքացի, քաղաքացի դառնալու համար առաջին անգամ դիմում էր ներկայացրել 1923 թվականին[22]։ Մահացել է Չիկագոյում 1954 թվականին[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Charles Mintzer, "Ina Bourskaya (1886/1888-1954): A Singer Remembered" Opera Nostalgia (March 2017).
- ↑ "Ina Bourskaya under Hurok Management" Musical Leader (May 18, 1922): 492.
- ↑ "Bourskaya Introduced Carmen Role in Japan" Independent Record (April 30, 1925): 3. via Newspapers.com
- ↑ M. H. Flint, "New York" Musical Times and Singing-Class Circular (July 1, 1922): 513-514.
- ↑ "Russians Continue to Interest" Musical Leader (March 30, 1922): 295.
- ↑ "Opening of the Opera Season" Music News (November 3, 1922): 11.
- ↑ "'Aida' to Inaugurate Civic Opera Season" Music News (November 3, 1922): 16.
- ↑ Edward Moore, "Ravinia Likes Flaming Girl from Steppes" Chicago Tribune (July 23, 1922): 15. via Newspapers.com
- ↑ Edward Moore, "Bourskaya Thrills Ravinia Crowds as Dramatic Carmen" Chicago Tribune (June 29, 1923): 17. via Newspapers.com
- ↑ Edward Moore, "Ina Bourskaya Sings as Climax to Polish Program at Ravinia" Chicago Tribune (August 6, 1928): 31. via Newspapers.com
- ↑ "Ina Bourskaya", Performance Archive, San Francisco Opera.
- ↑ "Russian Opera Company Offers Novelties in New York" Musical Leader (May 18, 1922): 479.
- ↑ Victoria Etnier Villamil, "O ma Carmen": Bizet's Fateful Gypsy in Portrayals from 1875 to the Present (McFarland 2017): 87. 9781476663241
- ↑ "New Carmen Appears in Ina Bourskaya" New York Times (March 3, 1923): 9. via ProQuest
- ↑ "Ina Bourskaya as Carmen" New York Times (December 5, 1924): 28. via ProQuest
- ↑ "Concert Tonight to Aid Veterans' Camp" New York Times (June 3, 1923): X4. via ProQuest
- ↑ "Opera Concert Aids Camp" New York Times (December 12, 1927): 30. via ProQuest
- ↑ Roy Liebman, Vitaphone Films: A Catalogue of the Features and Shorts (McFarland 2010): 54. 9781476609362
- ↑ "No Opera Star Can Live on a Meal a Day, Says Ina" Pittsburgh Post-Gazette (October 12, 1932): 26. via Newspapers.com
- ↑ Funeral listing, Ina Bours (Bourskaya), Chicago Tribune (June 28, 1954): 52. via Newspapers.com
- ↑ "Madame Bourskaya, Opera Star, Gets First Papers" Chicago Tribune (July 18, 1923): 5. via Newspapers.com
- ↑ "Ina Bourskaya, 67, Sang at the Met" New York Times (June 29, 1954): 27. via ProQuest
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինա Բուրսկայա» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 9 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Ժիտոմիր քաղաքում ծնվածներ
- Հունիսի 25 մահեր
- 1954 մահեր
- Չիկագո քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Սոպրանոներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Խորհրդային սոպրանոներ
- Օպերային սոպրանոներ
- Ամերիկացի օպերային երգչուհիներ