Իյոնս Յակոբ Բերցելիուս
Իյոնս Յակոբ Բերցելիուս (շվեդ.՝ Jöns Jakob Berzelius, օգոստոսի 20, 1779[1][2][3][…], Väfversunda, Վանդստենա, Էստերգյոտլանդ, Շվեդիա[2] - օգոստոսի 7, 1848[1][2][3][…], Ադոլֆ Ֆրեդրիկ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]), շվեդացի քիմիկոս և հանքաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերցելիուսը 1808 թվականից՝ Ստոկհոլմի ԳԱ անդամ, (1810 թվականից եղել է նախագահ, 1818 թվականից եղել է անփոփոխ քարտուղար)։ 1820 թվականից՝ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան պատվավոր անդամ։ Բժշկության դոկտոր Ուփսալայի համալսարանում (1802 թ.), պրոֆեսոր՝ Ստոկհոլմի համալսարանում (1807 թ.) և բժշկավիրաբուժական ինստիտուտում (1800–1832 թթ.)։ 1807 թվականին Բերցելիուսը և շվեդացի գիտնական Վ․ Գիզինգերը, էլեկտրական հոսանքով քայքայելով աղերի ջրային լուծույթները, եզրակացրին, որ բոլոր աղերը բաղկացած են թթվից ու հիմքից և բոլոր քիմիական միացությունները աղերի նման ունեն երկակի բաղադրություն։ 1812–1819 թթ. Բերցելիուսը տվեց իր էլեկտրա–քիմիական տեսությունը։ Ըստ Բերցելիուսի, թթուներ կարող է առաջացնել միայն թթվածինը։ Նա թթուներ էր անվանում նրանց անհիդրիդները։ Հիմնավորել է ատոմիստական ուսմունքը՝ զարգացրել և ներդրել քիմիայում։ Բերցելիուսի տեսական հայացքների հիմքում ընկած է քիմիական խնամակցության էլեկտրական բնույթը։ 1810–1816 թթ. հետազոտելով քիմիական տարրերի օքսիդները՝ ցույց տվեց բազմապատիկ հարաբերությունների օրենքի ճշտությունը։ Բերիլիուս կազմել է (1814 թ.) 41 քիմիական տարրերի ատոմական զանգվածների աղյուսակ և առաջարկել տարրերի նշանակման ժամանակակից եղանակը։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Afhandliger i fysik, kemi och mineralogi, bd 1—6, Stockh., 1806—18;
- Lehrbuch der Chemie, 5 Aufl., Bdl—5, Lpz., 1847—56.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 Jöns Jacob Berzelius (շվեդերեն) — 1917.
- 1 2 3 4 Melhado E. M. Encyclopædia Britannica
- 1 2 Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — 8 — Sveriges Släktforskarförbund, 2021.
- ↑ Jöns Jacob Berzelius
- ↑ Jacob Berzelius
- ↑ www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ CONOR.Sl
- ↑ Weeks M. E. Discovery of the elements — 5 — Journal of Chemical Education, 1945. — P. 578.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Берлин, Нильс-Иоган (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IIIa. — С. 550.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society of London.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society of London. — P. 33.
- ↑ https://www.physikalischer-verein.de/dateien/Dokumente/Buch_Ehrenmitglieder_digital.pdf
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իյոնս Յակոբ Բերցելիուս» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 426)։ |
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1779 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Օգոստոսի 7 մահեր
- 1848 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ուփսալայի համալսարանի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Բևեռային աստղի շքանշանի 2-րդ դասի ասպետներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Շվեդ քիմիկոսներ
- Շվեդիայի ազնվականություն
- Շվեդ հանքաբաններ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Շվեդ գիտնականներ