Իմ հիանալի: Կիթառով կինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Իմ հիանալի: Կիթառով կինը
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1911
բարձրություն100 սանտիմետր
լայնություն64,5 սանտիմետր[1]
ուղղությունկուբիզմ
ժանրդիմապատկեր
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[1]
հավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[1]
Ծանոթագրություններ

«Իմ հիանալի. կիթառով կինը» (ֆր.՝ Ma Jolie ), Պաբլո Պիկասոյի նկարը, որը ստեղծվել է 1912 թվականին՝ անալիտիկ կուբիզմի շրջանում։ Նկարը գտնվում է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ Նկարի չափսերն են՝ 100 × 64,5 սմ[3]։

Պիկասոն ստեղծագործությունը նվիրել է իր սիրելի Եվա Գուելին։ Նրա հետ նկարիչը ծանոթացել է սրճարանում, որտեղ հաճախ հնչում էր մի հայտնի երգ, որի կրկներգը այսպիսին էր՝ «O Manon, ma jolie, mon coeur te dit bonjour» (Օ Մանոն՝ իմ հիանալի, իմ սիրտը քեզ բարև է տալիս)[4]: Այս երգը Պիկասոն ասոցացնում էր Եվա Գուելի հետ և նրան անվանում Ma Jolie: Կտավի ստորին մասին Պիկասոն սև տպատառերով գրել է այդ բառերը, իսկ կողքին պատկերել է ջութակի բանալի, որը կապ էր հաստատում երգի հետ։ Սրանք առաջին աբստրակտ կոմպոզիցիայի մի մասն էին, որոնք վերցված էին իրականությունից։ Եվայի կազմվածքը նկարում հազիվ է նշմարվում։ Կտավի վերին մասում կապված են երկու եռանկյուններ՝ ձևավորելով լուսաստվեր։ Ստվերում կարելի է նշմարել Եվայի աջ աչքը, քթի, շրթունքի ծալվածքը և հազիվ նկատելի ժպիտը։ Կտավի ներքևի եռանկյան ձևը և վեց լար ունեցող խումբը հիշեցնում են կիթառ։ Լարերի ներքում պատկերված է չորս մատներ, աջ մասում՝ անկյուն։

Նկարը դարձել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի մշտական մասը՝ Լիլի Պլամմեր Բլիսի կտակի համաձայն։ 1929 թվականին թանգարանի ստեղծման գործում նկարը էական դեր է ունեցել։ Բլիսի մահից հետո՝ 1931 թվականին, իր ժողովածուից 150 ստեղծագործություն դարձել են թանգարանի հիմնական հավաքածուի մաս[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]