Իմ հերոսական ակադեմիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իմ հերոսական ակադեմիան (僕のヒーローアカデミア բո-քու նո հի-րո ա-քա-դե-մի-ա), ճապոնական օնգոինգ շոնեն մանգա է, որը ստեղծվել և նկարազարդվել է ճապոնացի մանգակա Կոհեյ Հորիկոշին։ Այն տպագրվում է Weekly Shonen Jump շաբաթագրում 2014 թվականի հուլիսից սկսած և մինչ այսօր տպագրվել է նաև 5 հատորների՝տանկոբոնների տեսքով։ Բացի այդ, ներկայումս այն տպագրվում է նաև ամերիկյան Weekly Shonen Jump-ում։ Պատմությունը պտտվում է դեռահաս Իզուկու Միդորիյայի շուրջ, ով ծնվել է առանց գերբնական ունակությունների, մի աշխարհում, որտեղ գնահատվում է ուժը։ Տղան սակայն չի դավաճանել իր երազանքին։ Նա մինչ այսօր էլ ցանկանում է դառնալ սուպերհերոս։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզուկու Միդորիյան հասարակ միջին դպրոցական է։ Նա ապրում է մի աշխարհում, որտեղ մարդիկ, ովքեր տիրապետում են գերբնական ուժերի՝ այսպես կոչված քմայքների(個性 կո-սեյ բառացի. անհատականություն) համարվում են նորմալ։ Իզուկուն երազում է դառնալ Հերոս (ヒーロー հի-րո), չնայած որ ճնշվում է իր համադասարանցիների կողմից, քանի որ չունի քմայք։

Բայց մի օր, երբ Իզուկույի և իր մանկության ընկերների վրա հարձակվում է Վիլլեյն անունով ոճրագործ(ヴィラン վի-րա-ն անգլ.Villain - չարագործ) Իզուկուն, չնայած չունենալով ուժ, փրկում է իր ընկերներին և ամենահզոր սուպերհերոսներից մեկի՝ Ամենազորի(անգլ. Allmight) կողմից ստանում է նրա քմայքը՝ Մեկը Բոլորի Համար։ Հաջորդիվ ներկայացվում են Իզուկույի արկածները Հերոսների Յուեյ ավագ դպրոցում(雄英高校 յու-էյ կո-կո), որտեղ ուսուցանում են Հերոսների հաջորդ սերնդին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզուկու Միդորիյա (緑谷 出久, Մի-դո-րի-յա Ի-զու-կու) - գլխավոր հերոսն է: Մականունը Դեկու է(デク): Դեկուն ի ծնե չի տիրապետում ոչ մի քմայքի, սակայն չի դադարում երազել հերոս դառնալու մասին, այդ իսկ պատճառով Ամենազորը նրան տալիս է իր ուժը: Չնայած որ նա սկզբում չի կարողանում կառավարել իր ուժն ու այդ պատճառով տապալում է քննությունը: Բայց մինչ այդ նա զոհաբերում է իր ժամանակը և փրկում է Օչակու Ուրարակա անունով աղջկա, ով վերջում իր միավորներից մի քանիսը տալիս է Իզուկույին, որպեսզի նա անցնի քննությունը:
Կացուկի Բակուգո(爆豪 勝己, Բա-կու-գո Կա-ցու-կի) - Իզուկույի մանկության ծանոթն է, չնայած որ ընդհանրապես ընկերասեր չէ ու շատ մեծամիտ է, քանի որ տիրապետում է բավականին հզոր քմայքի: Նա կարողանում օգտագործել սեփական քրտինքը, և պայթյուն ստեղծել:
Օչակու Ուրարակա (麗日 お茶子, Ու-րա-րա-կա Օ-չա-կու) - Իզուկոյի համադասարանցին է, որին Իզուկուն հանդիպել է քննության ժամանակ: Փորձելով փրկել նրան Իզուկուն շատ ժամանակ է կորցրել և տապալել քննությունը: Սակայն իմանալով դրա մասին Օչական խնդրում է ուսուցիչներին տալ իր միավորների որոշ մասը Իզուկույին, որից հետո Իզուկուն անցնում է քննությունը: Օչակույի քմայքը Զրոյական գրավիտացիան է, որը թույլ է տալիս նրան փոքրացնել բոլոր մարմինների զանգվածը, որոնց նա կդիպչի, մինչև զրոյի:
Տենյա Իիդա(飯田 天哉, Ի-ի-դա Տե-ն-յա)
Իզուկույի դասարանի ավագն է: Սկզբում նա Իզուկույին թվում էր անընկերասեր և վախենալու, սակայն հետո պարզվեց, որ նա ընկերասեր է, սակայն խիստ է ու կազմակերպված: Նրա քմայքը Էնջինն է(エンジン Է-ն-ջի-ն անգլ. Շարժիչ), որը նրան տալիս է գերբնական արագություն:
Շոտո Տոդորոկի (轟 焦凍, Տո-դո-րո-կի Շո-տո) - Իզուկույի համդասարանցին է: Նրա քմայքը Կրակն ու Սառույցն է, որը թույլ է տալիս նրա պատել իր մարմնի մի կեսը սառույցով, մյուսը՝կրակով և կառավարել երկու տարրերքներով:
Ամենազոր (オールマイト, Օ-րու Մա-ի-տո անգլ.Allmight)
Աշխարհի ամենազոր հերոսն է: Նրա քմայքն անհայտ է ամբողջ աշխարհին: Տեսնելով Իզուկույի ջանքերը և նվիրվածությունը երազանքին, Ամենազորը որոշում է կիսվել Իզուկույի հետ իր քմայքով, որից հետո սկսում է մարզել նրան ու նախապատրաստել Յուեյի ընթունելության քննություններին:

Յուեյի ուսանողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուեյի ուսուցիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թշնամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ թշնամիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]