Իմ հայր Բարիշնիկովը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Իմ հայր Բարիշնիկովը
ռուս.՝ Мой папа Барышников
Իմ հայր Բարիշնիկովը.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2011
Լեզուռուսերեն
ՌեժիսորDmitry Povolotsky?
ՊրոդյուսերՆատալյա Մոկրիցկայա
Սցենարի հեղինակDmitry Povolotsky?
ՕպերատորՍերգեյ Մոկրիցկի

«Իմ հայր Բարիշնիկովը» (ռուս.՝ «Мой папа Барышников»), 2011 թվականի ռուսական դրամատիկական կինոնկար։ «Կինոտավր-2011» փառատոնի դափնեկիր («Լավագույն երաժշտություն»)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ, վերակառուցման ժամանակաշրջան։ Մոսկվայի ծայրամասում գտնվող Սոլնցևոյում ապրում է թերարժեքության բարդույթով տառապող դեռահաս Բորյա Ֆիշկինը։ Նա ապրում է մոր հետ, սովորում է Մոսկվայի Մեծ թատրոնին առընթեր պարարվեստի հեղինակավոր ուսումնարանում։ Նրա մայրը երիտասարդ է, աշխատում է որպես էքսկուրսավար «Ինտուրիստում»։

Բորիսը հայր չունի, մայրն ասում է, որ նա գաղտնի առաջադրանք է կատարում, բայց Բորիսը սկսում է կռահել, որ իր հայրը հայտնի պարող և բալետմաստերՄիխայիլ Բարիշնիկովն է, որը 1974 թվականին փախել է Կանադա, այժմ ապրում և աշխատում է ԱՄՆ-ում։ Այդ մտքին նա հանգում է արտիստի ելույթի տեսագրության հիման վրա. տղան նման է հայտնի պարոցին և բոլորովին նման չէ նրան, ում մայրը ներկայացնում է որպես իր հայր, և բացի այդ, պարզվում է, որ նա անձամբ ծանոթ է եղել Բարիշնիկովի հետ։ Այս լուրն ակնթարթորեն տարածվում է ամբողջ դպրոցում, շատերը հաստատում են «աստղի» հետ տղայի նմանությունը, Բորյան ակնթարթորեն դառնում է հայտնի մարդ։

ՄՏղայի իսկական հայրը, որի անունը նույնպես Միխայիլ է, վերադառնում է բանտից, միևնույն ժամանակ, հիմար թյուրիմացության պատճառով, Բորյային հեռացնում են դպրոցից (ապօրինի առևտրի պատճառով)։ Չնայած ճակատագրի հարվածներին, փոփոխվող երկիրը, նոր տենդենցներն ու սովորույթները դեռահասին հնարավորություն են տալիս ոչ թե կործանվել, այլ հասարակության մեջ գտնել իր տեղը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դմիտրի Վասկուբենկո - Բորյա Ֆիշկին
  • Աննա Միխալկովա - Լարիսա, Բորյա Ֆիշկինի մայրը
  • Անատոլի Կոտ - պարարվեստի ուսուցիչ
  • Վլադիմիր Կապուստինը - Բորյա Ֆիշկինի հայրը
  • Սերգեյ Սոսնովսկի - Սեմյոն Պետրովիչ
  • Իլյա Ռուտբերգ - պապիկ
  • Լիլիա Յամադա - Մարինա
  • Մարիա Պոլիցեյմակո - տատիկ
  • Անդրիանա Սադկովսկայա – բալերինա
  • Լյուդմիլա Տիտովա – դպրոցի տնօրեն
  • Թինաթին Բարկալայա - Իսպանիայի թագուհի
  • Քսենիա Սուրկովա - Կատյա
  • Մաքսիմ Վինոգրադով
  • Օլգա Իվանովա

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը, որը պատմում է 1980-ական թվականներին Մոսկվայի խորեոգրաֆիայի ուսումնարանի առօրյայի մասին, դարձել է այս դպրոցի նախկին շրջանավարտ ռեժիսոր Դմիտրի Պովոլոցկու առաջին լիամետրաժ աշխատանքը[1][2]։ 2010 թվականի հունիսին «Կինոտավր» 21-րդ ռուսական բաց կինոփառատոնի շրջանակներում կայացած պրոդյուսերական փիթչինգի ժամանակ ֆիլմը գտնվում էր նախապատրաստական փուլում. գրվել էր սցենարը և անցկացվել դերասանների ընտրություն[1]։ Հիմնական դերը ստացել է Դմիտրի Վիսկուբենկոն՝ Մոսկվայի պարարվեստի պետական ​​ակադեմիայի ուսանող[2]։

Նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում 2010 թվականի վերջին։ 1980-ականների մթնոլորտ ստեղծելու համար ձեռք են բերվել պաշտոնական իրավունքներ` օգտագործելու ABBA-ի, Boney M.-ի ու այն ժամանակվա խորհրդային էստրադայի երաժշտությունը[2]։ Կինոնկարի արտադրությունն ավարտվել է 2011 թվականին, և նույն թվականին ֆիլմը մասնակցել է «Կինոտավր» հերթական կինոփառատոնի մրցութային ծրագրին[3]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում կայացել է 2011 թվականի հունիսի 9-ին «Կինոտավր» ռուսական 22-րդ բաց կինոփառատոնում, իսկ 2011 թվականի հուլիսի 1-ին ցուցադրվել է Մոսկվայի կինոփառատոնում։ 2011 թվականի հոկտեմբերի 6-ին ֆիլմը թողարկվել է Ռուսաստանում[4]։

2011 թվականի հոկտեմբերի 10-ին ֆիլմը ցուցադրվել է Պուսանի միջազգային կինոփառատոնում (Հարավային Կորեա), 2012 թվականին՝ ԱՄՆ-ում՝ Նյուպորտ Բիչ կինոփառատոնում (անգլ.՝ Newport Beach Film Festival) և Ֆիլադելֆիայի հրեական կինոփառատոնում (անգլ.՝ Philadelphia Jewish Film Festival), 2016 թվականին՝ «Արբանյակը Լեհաստանի վրա» ռուսական կինոյի փառատոնում (Վարշավա)[4]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆիլմի լավագույն երաժշտության համար» Միքայել Թարիվերդիևի անվան մրցանակ Ալեքսանդր Մանոցկովին («Կինոտավր-2011»)[5]։
  • Գլխավոր հովանավորի հատուկ մրցանակը («Պետրոպավլովսկ» ընկերություն) «Ամուրյան աշուն» փառատոնում ֆիլմի գլխավոր դերակատար Դմիտրի Վասկուբենկոյին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Мария Мухина (2010-05-26)։ «Наталья Мокрицкая: «Представление проекта на питчинге может дать реальный результат»»։ «Профисинема»։ Վերցված է 2019-09-27 
  2. 2,0 2,1 2,2 Ася Долина (2010-11-08)։ «"Мой папа Барышников": Дмитрий Поволоцкий снимает кино о мечте»։ Вести.ру։ ВГТРК։ Վերցված է 2019-09-27 
  3. «На прошлогоднем Кинотавре проект Дмитрия Поволоцкого и Марка Другого проходил питчинг, а в этом году лента уже участвовала в конкурсе»։ Film.ru։ Վերցված է 2019-09-27 
  4. 4,0 4,1 «Мой папа Барышников (2011)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2019-09-27 
  5. «Призёры фестиваля «Кинотавр-2011» на официальном сайте»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-15-ին։ Վերցված է 2011-06-12 
  6. Фестиваль «Амурская осень» 2011

Արտաքին հղումններ[խմբագրել | խմբագրել կոդը]