Իմ կյանքն առանց ինձ (ֆիլմ)
«Իմ կյանքն առանց ինձ» (անգլ.՝ My Life Without Me), Կանադա-Իսպանիա համատեղ արտադրությամբ ֆիլմ՝ նկարահանված 2003 թվականին։ Դրամայի ռեժիսորը Իզաբել Կոյշետն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]23-ամյա Էննը ապրում է երկու դստեր և գործազուրկ ամուսնու հետ, իսկ հայրը, ում նա չէր տեսել շուրջ տասը տարի, բանտում է։ Ուշաթափությունից հետո Էննի բժշկական հետազոտությունը ցույց է տալիս, որ նրա մոտ ձվարանի քաղցկեղ կա, որը գտնվում է վերջին փուլում, և կնոջը մնում է ապրելու ընդամենը երկու ամսվա կյանք։ Էննը որոշում է չասել մտերիմներին իր հիվանդության մասին և կազմում է ցուցակը, ինչը որ կցանկանար իրականացնել մահվանից առաջ։ Նա որոշում է նոր սանրվածք անել, գրել իր աղջիկների համար շնորհավորանքներ մինչև նրանց տասնութամյակը, ծանոթացնել ամուսնուն ուրիշ կնոջ հետ և ունենալ սիրավեպ ուրիշ տղամարդու հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սառա Պոլի - Էնն
- Սքոթ Սպիդմեն-Դոն
- Մարկ Ռուֆֆալո -Լի
- Լեոնոր Ուոթլինգ
- Ամանդա Պլամմեր - Լորի
- Մարիա Դե Մադեյրուշ
- Դեբորա Հարրի - Էննի մայրը
- Ջուլիան Ռիչինգս - Դոկտոր Թոմսոն
- Ալֆրեդ Մոլինա - Էննի հայրը
- Քենիա Ջո Քենեդի
- Ջեսիկա Էմլի
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացել է դրական քննադատություններ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 65 % վարկանիշ՝ 99 քննարկումից և հնարավոր 10 բալից՝ 6,3 բալ[12]։ Metacritic կայքում ֆիլմն ունի հնարավոր 100-ից 57 միավոր[13]։
Ֆիլմը ստացել է շատ մրցանակներ ու նոմինացիաներ, սկսած «Ջինի» մրցանակից՝ որպես լավագույն կանացի դեր, և «Գոյա» մրցանակ՝ լավագույն ադապտացված սցենարի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 europeanfilmawards.eu
- 1 2 3 http://www.imdb.com/title/tt0314412/
- 1 2 3 4 5 6 http://www.metacritic.com/movie/my-life-without-me
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 https://www.filmaffinity.com/en/film957793.html
- ↑ Maio M. D., (not translated to it), Gori S., Lorusso D. Cancer on the big screen. How and when movies deal with oncological diseases (իտալ.) // Recenti progressi in medicina — 2014. — Vol. 105, Iss. 5. — P. 198—209. — ISSN 0034-1193; 2038-1840 — doi:10.1701/1493.16455 — PMID:24873943
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film4223_mein-leben-ohne-mich.html
- 1 2 3 4 http://stopklatka.pl/film/moje-zycie-beze-mnie
- 1 2 3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=44113.html
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 http://www.imdb.com/title/tt0314412/fullcredits
- 1 2 https://web.archive.org/web/20190720124603/https://www.europeanfilmacademy.org/2003.101.0.html
- ↑ «My Life Without Me». Rotten Tomatoes.
- ↑ «My Life Without Me Reviews». Metacritic.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||