Իմ խոսող Անժելան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իմ խոսող Անժելան
My talking angela icon 2014.jpg
ՄշակողOutfit7?
ՀրատարակիչGoogle Play, App Store
Բնօրինակ լեզուանգլերեն
Սերիայի մասTalking Tom and Friends?
Թողարկման թվական2014 թվականի դեկտեմբերի 3
ՊլատֆորմներAndroid, iOS, ПК, Windows Phone

«Իմ խոսող Անժելան» (անգլ.՝ My Talking Angela), տամագոչի ժանրի հեռախոսային խաղ է, որը նման է «Խոսող Թոմը» խաղին: Այն «Խոսող Թոմը և նրա ընկերները» վիդեոխաղի տասնհինգերորդ սերիան է: 2014 թվականի դեկտեմբերի 3-ին դուրս է եկել Android ծրագրի մեջ[1]: 2015 թվականի փետրվարին «Իմ Անժելա» խաղը դարձել է ամենատարածված խաղը սմարտֆոնների և Android պլանշետներում[2]: Ներկա պահին այդ խաղը ներբեռնել են ավելի քան 185 միլիոն մարդ: Նաև «Իմ Անժելան» խաղը մտնում է Google Play համակարգչային շուկայի Outfit7 Limited ընկերության 3 անվճար խաղերի ցանկի մեջ[3]:

Խաղի բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի նպատակն է մեծացնել փոքրիկ Անժելային: Նա ունի իր տունը, որի մեջ մտնում են՝ խոհանոց, լոգասենյակ և ննջասենյակ: Անժելայի պահանջներն են՝ ատամներ մաքրելը, քնելը, հաց ուտելը և խաղալը: Ինչքան շատ խաղացողներ հոգան Անժելայի մասին այնքան էլ Անժելան շուտ կմեծանա և շուտ կանցնի հաջորդ մակարդակ: Յուրաքանչյուր նոր մակարդակում բացվում են նրա համար նոր պարագաններ: Անժելան մեծանում է 5, 15, 25, 35 և 45 մակարդակներում: Նրա աճի մակարդակներն են՝ «մանուկ», «նախադպրոցական», «երեխա», «պատանի», «ուսանող», «երիտասարդ» և «մեծ»:

Անժելան ունի իր զգեստապահարանը, որտեղ կան կեղծամներ, աքսեսուարներ, զգեստեր, կոստյումներ և իհարկե կոսմետիկա: Որոշ հագուստների համար տալիս են հավելյալ միավորներ: Հագուստի խանութի կողքին գտնվում է տան համար զարդարանքներ՝ հատակներ, պատուհաներ, սփռոցներ, պահարաններ, սառնարաններ: Կահույքի համար նույնպես կան մակարդակներ, որի բարձրացման դեպքում նույնպես տալիս են միավորներ և ինչքան բարձր է լինում մակարդակը, այնքան էլ բարձր է լինում միավորները: Կահույքը ունի 7 մակարդակներ:

Ինչպես «Իմ Թոմը» խաղում, նույնպես էլ «Իմ Անժելա» խաղում գոյություն ունեն մինի-խաղեր՝ «Ժելեյկա», «Բաբլ-շուտեր», «Կոտրիր աղյուսները», «Պայթեցրու փուչիկները», «Հասցրու մինչև երկինք», «Միություն», «Սոված ձկներ»: Խաղերի ժամանակ Անժելան հավաքում է ոսկե դրամներ և բարձրանում է նրա տրամադրությունը:

Բայց գլխավոր բանը, որով առանձնանում է բոլոր իր նման խաղերից դա պիտակների հավաքածուն է: Որպեսզի պիտակները կպցնեն հավաքածուի մեջ պետք է սպասեն նոր մակարդակին, որը կտա 5 անվճար պիտակներ, բացի այդ կարող են պիտակներ գնել խանութից: Յուրաքանչյուր պիտակի վրա հետաքրքիր նկար է: Պիտակները ունեն ընդամենը 27 էջ:

Խաղի մեջ կան վիրտուալ փող՝ ոսկե դրամներ և ադամանդներ: Ոսկե դրամներ կարող են աշխատել խաղալով մինի-խաղեր կամ էլ գնել ադամանդներով: Ոսկե դրամներ տրվում են նաև այն ժամանակ, երբ մաքրում են ատամները և լողացնում: Ադամանդներ կարելի է ստանալ գնելով ոսկե դրամներով: Այն նաև հարմար է ստանալ պիտակների մի էջ հավաքելուց կամ էլ տեսանյութեր նայելով:

Համեմատություն «Իմ Թոմը» խաղի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անժելան Թոմի պես չի գնում զուգարան, բայց նա լողանում է և մաքրում ատամները, որը Թոմը չի կարող անել:
  • Եթե Անժելային կերակրեն երեք անգամ նույն ուտելիքից, ապա Անժելան դեմքով դժգոհություն կարտահայտի: Թոմը այդպես չի կարող:
  • «Իմ Անժելա» խաղում, երբ արդեն Անժելայի ուտելը հասնում է 100%-ի նա այլևս չի կարողանում հաց ուտել, իսկ Թոմը եթե 100% էլ լինի նա միևնույն է ուտում է և ուտում, երևի հենց դրա համար էլ Անժելայի կանաչիների ցանկի մեջ չկա «Այրիչ ճարպը»:
  • Անժելայի տան միջով կարելի է շրջել նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է լինում:
  • Սկսած 1.9 տարբերակից կարելի է վաննայի մեջ գտնվող բադիկի գույնը փոխել սեղմելով 5 անգամ:
  • Մինչ 1.8.1 տարբերակի դուրս գալն Անժելան ուներ միայն սպիտակ մաշկի գույն:
  • «Իմ Թոմից» նաև «Իմ Անժելան» տարբերվում է նրանով, որ «Իմ Անժելայում» հագուստը պետք է գնել, իսկ «Իմ Թոմում» կարելի է թե՛ գնել, թե՛ ստանալ անվճար:
  • «Իմ Անժելայում» գրաֆիկան ավելի որակյալ է, քան «Իմ Թոմում»:
  • «Իմ Անժելայում» կարելի է պիտակների շնորհիվ գնել հագուստ, կեղծամեր, տան համար զարդարանքներ, իսկ «Իմ Թոմում» չկա:
  • «Իմ Թոմում» հնարավորություն չկա բարձրացնելու կահույքի մակարդակները, բայց կահույքը փոխել կարող ենք ընդամենը սղմելով տվյալ կահույքին, իսկ «Իմ Անժելայում» չեն կարող փոխել կահույքը, կարող են բարձրացնել նրա մակարդակը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]