Իմ եղբայրը
Իմ եղբայրը ռուս.՝ Брат мой | |
---|---|
Երկիր | ![]() |
Ռեժիսոր | Աբդուլլա Կարսակբաև |
Երաժշտություն | Նուրգիսա Տլենդիև |
Կինոընկերություն | Ղազախֆիլմ |
«Իմ եղբայրը» (ռուս.՝ «Брат мой»), 1971 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Աբդուլլա Կարսակբաևը «Ղազախֆիլմ» ստուդիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսագրական ֆիլմ է Ղազախական ԽՍՀ-ում կոմերիտմիության հիմնադիր Գանի Մուրատբաևի կյանքի մասին։
1921 թվականին 18-ամյա Գանին ստեղծում է Ղազախստանում առաջին կոմերիտական ջոկատը, որը մեկնում է աուլներում պարենամթերք հավաքելու՝ սովամահ Պովոլժիեի օգնության համար։ Նա և իր ընկերները պրոպագանդա են վարում բնակչության շրջանում, և չնայած մեծահարուստների ահաբեկչությանը խորհրդային իշխանության երիտասարդ կողմնակիցների դեմ, կոմերիտականների թիվն աճում է. Գանիի ջոկատին են միանում նաև բայ Կոժամկուլի որդին և մոլլա Ռաուշանի դուստրը, որը դառնում է Գանիի առաջին և միակ սերը։ Երկու տարի անց նա՝ որպես ԵԿԻ-ի արևելյան բաժնի վարիչ, հաստատում է խորհրդային երիտասարդության համար միջազգային կապեր։ Ծանր հիվանդությունը ընդհատուկ է նրա կյանքը 22 տարեկան հասակում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուման Դաստանբեկով – Գանի Մուրատբաև
- Աննա Լիսյանսկայա – Ն. Կ. Կրուպսկայա
- Ալեքսեյ Զոլոտնիցկի – Վասիլի
- Եվգենի Կրասավցև – Նիկոլայ
- Գուրամ Գոգավա – Նազըմ Հիքմեթ
- Իրինա Կուբերսկայա – Գալինա
- Մերուերտ Ուտեկեշեևա – Ռաուշան
- Կենենբայ Կոժաբեկով – Ամիրկուլ
- Մակիլ Կուլանբաև – Սադիրբայ
- Աշիր Չոկուբաև – Ուազիրկուլ
- Անվար Կյոնջաև – Բոլատ
- Զ. Մենդիբաև – Կոժամկուլ Ամիրկուլով
- Օ. Արիստանով – առողջ մարդ
- Տ. Օկիմով – Այդար
- Բոլատ Կալիմբեկով – անապաստան
- Նուրժուման Իխտիմբաև
Ֆիլմը կրկնօրինակվել է Կինոդերասանի կենտրոնական ստուդիայում («Մոսֆիլմ»), կրկնօրինակման ռեժիսոր՝ Ե. Ալեքսեև։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգետները գնահատել են կոմերիտական առաջնորդի դերի կատարումը դերասան Կուման Տաստանբեկովի կողմից[1]․
«Біздің Гани» ֆիլմում, որը լույս է տեսել 1972 թվականին, դերասանը, որն ստեղծել է Գանի Մուրատբաևի՝ 20-րդ դարասկզբի ղազախական երիտասարդության բոցաշունչ ղեկավարի կերպարը, բազմակողմանիորեն բացահայտել է իր հերոսի բնավորությունն իր զգացմունքներով, հայրենասիրական զգացումներով, կոմերիտական ոգով և ցույց տվել իսկական մարտիկի։
Բնօրինակ տեքստ (ղազախ.)Абдолла Қарсақбаевтың 1972 жылы жарыққа шыққан «Біздің Ғани» фильмінде ұлықтауға да, еліктеуге де тұрарлық XX ғасырдың басындағы қазақ жастарының жалынды жетекшісі болған Ғани Мұратбаевтың тұлғалық бейнесін жасаған актер өз кейіпкерінің мінезін сол заманның жастарына тән серпінмен, патриоттық сезіммен, комсомолдық рухпен жанжақты ашып, нағыз күрескерді көрсете білді.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Амирбекова Д.Н. - АКТЕР ҚҰМАН ТАСТАНБЕКОВТЫҢКЕЙІПКЕР БЕЙНЕСІН СОМДАУ ЕРЕКШЕЛІКТЕРІ Արխիվացված 2021-06-10 Wayback Machine, 2018 - стр. 151
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Брат мой // Искусство кино, № 12, 1972
- Брат мой // Советские художественные фильмы: 1970—1971. — М.: Нива России, 1995. — стр. 152
|