Իմրիխ Բուգար
Իմրիխ Բուգար | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | Imrich Bugár |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 4, 1955 (66 տարեկան) կամ ապրիլի 14, 1955[1][2] (65 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ohrady, Dunajská Streda District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա |
Իմրիխ Բուգար (սլովակ.՝ Imrich Bugár, ապրիլի 4, 1955 կամ ապրիլի 14, 1955[1][2], Ohrady, Dunajská Streda District, Տրնավայի երկրամաս, Սլովակիա), հունգարացի սկավառականետորդ[3], ով 1970-ական թվականների վերջից մինչև 1990-ական թվականների սկիզբը հանդես է եկել Չեխոսլովակիայի ու Չեխիայի Հանրապետության հավաքականներում։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1980 թ.), Եվրոպայի չեմպիոն (1982 թ.) և աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր (1983 թ.)։ Նրա լավագույն նետումը եղել է 71,26 մետր, որով էլ նա գրավում է ութերորդ տեղը բոլոր ժամանակների մարզիկների շարքում։ Սկավառակի նետման Չեխիայի գործող ռեկորդակիր։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմրիխ Բուգարը ծնվել է 1955 թվականի ապրիլի 14-ին Չեխոսլովակիայի Տրնավայի երկրամասի Օխրադի գյուղում։ Ունի հունգարական արմատներ[3]։ Թեթև ատլետիկայով ակտիվորեն զբաղվել է վաղ տարիքում. նախ մարզվել է Բրատիսլավայի «Ինտեր» ակումբում, ապա Պրահայի «Դուկլա» ակումբում[4]։
Մեծահասակների միջազգային մրցություններում առաջին լուրջ հաջողությանը Իմրիխ Բուգարը հասել է 1978 թվականին, երբ Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Պրահայում անցկացվող Եվրոպայի առաջնությանը, որտեղ արժանացել է բրոնզե մեդալի՝ սկավառակի նետման ժամանակ զիջելով գերմանացի Վոլֆգանագ Շմիդտին ու Ֆինն Մարկու Տուոկոյին[5]։ Այդ մրցաշրջանում Իմրիխ Բուգարն առաջին անգամ հաղթել է Չեխոսլովակիայի առաջնությունում հետագա տարիներին պահպանելով այդ չեմպիոնական տիտղոսը. ընդհանուր առմամբ նա երկրի չեմպիոն է դարձել 13 անգամ ( 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1988, 1990, 1991 և 1992)[6], իսկ 1993 և 1994 թվականներին դարձել է Չեխիայի չեմպիոն[7]։ Մի շարք հաջող ելույթների շնորհիվ նա իրավունք է ստացել ներկայացնելու Չեխոսլովակիան 1980 թվականին Մոսկվայում անցկացված Ամառային օլիմպիական խաղերին։ Այդտեղ նա նվաճել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն ԽՍՀՄ ներկայացուցիչ Վիկտոր Ռաշչուպկինին[8]։
1982 թվականին Իմրիխ Բուգարը հաղթել է Աթենքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում և մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է երկրի լավագույն մարզիկ։ Մեկ տարի անց նա առաջին տեղն է գրավել Հելսինկիում անցկացվող աշխարհի առաջնությունում և արժանացել է ոսկե մեդալի։ Իմրիխ Բուգարը եղել է 1984 թվականին Լոս Անջելեսում անցկացվող օլիմպիական խաղերին մասնակցելու հիմնական թեկնածուներից մեկը, սակայն Չեխոսլովակիան սոցիալիստական մի շարք այլ երկրների հետ քաղաքական պատճառներով բոյկոտել է այդ մրցությունը։ 1985 թվականին Սան Խոսեում անցացվող առաջնության ժամանակ Իմրիխ Բուգարը սկավառակը նետել է 71,26 մետր՝ սահմանելով ազգային ռեկորդ, որը մնում է անգերազանցելի[9]։
1986 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Իմրիխ Բուգարը զբաղեցրել է 8-րդ տեղը, իսկ Մոսկվայում անցկացվող Բարի կամքի խաղերում եղել է 4-րդը[10][11]։ Հաջորդ մրցաշրջանում Հռոմում անցկացվող աշխարհի առաջնությունում եղել է 7-րդը։ Լինելով Չեխոսլովակիայի ազգային հավաքականի առաջատար մարզիկներից մեկը՝ հաջողությամբ անցել է 1988 թվականին Սեուլում անցկացվելիք Օլիմպիական խաղերի որակավորումը։ Խաղերի բացման արարողության ժամանակ նա եղել է Չեխոսլովակիայի հավաքականի դրոշակակիրը, սակայն սկավառակի նետման առաջնությունում գրավել է ընդամենը 12-րդ տեղը[12]։
Սեուլի օլիմպիական խաղերից հետո Իմրիխ Բուգարը մնացել է Չեխոսլովակիայի թեթև ատլետիկայի հավաքականի հիմնական կազմում և շարունակել է մասնակցել միջազգային խոշոր մրցություններին։ 1990 թվականին Հարավսլավիայի Սպիլիտ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը, իսկ 1991 թվականին մասնակցել է Տոկիոյում անցկացվող աշխարհի առաջնությանը, սակայն չի կարողացել անցնել եզրափակիչ փուլ։ Ավելի ուշ տեղի է ունեցել 1992 թվականին Բարսելոնայում անցկացվելիք Օլիմպիական խաղերի ընտրությունը, սակայն Իմրիխ Բուգարը զբաղեցրել է 20-րդ տեղը և չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը։
Երբ Չեխոսլովակիան դադարել է գոյություն ունենալուց, Իմրիխ Բուգարը ստացել է Չեխիայի քաղաքացիություն և հետագա մի քանի տարիների ընթացքում միջազգային մրցությունների է մասնակցել Չեխիայի ազգային հավաքականի կազմում։ Մասնավորապես նա հանդես է եկել 1993 թվականին Շտուտգարտում անցկացվող աշխարհի առաջնությանը և 1994 թվականին Հելսինկիում անցկացվող Եվրոպայի առաջնությանը սակայն առանձնակի հաջողությունների չի հասել։ Այդ մրցությունների ավարտից կարճ ժամանակ անց Իմրիխ Բուգարը որոշել է ավարտել իր մարզական կարիերան՝ Չեխիայի հավաքականում իր տեղը զիջելով երիտասարդ մարզիկներին[6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 World Athletics Athlete Database
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Nagy Myrtil (2012)։ «Maďari»։ in Myrtil Nagy։ Naše národnostné menšiny։ Šamorín: Fórum inštitút pre výskum menšín։ էջ 9։ ISBN 978-80-89249-57-2
- ↑ «Imrich Bugár»։ Sports-Reference.com։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-06-ին։ Վերցված է հունվարի 25, 2011
- ↑ «European Championships (Men)»։ GBR Athletics։ Athletics Weekly։ Վերցված է հունվարի 25, 2011
- ↑ 6,0 6,1 «Czechoslovakian Championships»։ GBR Athletics։ Athletics Weekly։ Վերցված է հունվարի 24, 2011
- ↑ 7,0 7,1 «Czech Championships»։ GBR Athletics։ Athletics Weekly։ Վերցված է հունվարի 24, 2011
- ↑ «IAAF World Cup in Athletics»։ GBR Athletics։ Athletics Weekly։ Վերցված է հունվարի 25, 2011
- ↑ Կաղապար:Iaaf name
- ↑ «Men Discus Throw European Championships 1986 Stuttgart (GER)»։ Todor Krastev։ Վերցված է հունվարի 25, 2011
- ↑ «Men Athletics Goodwiil Games Moscva (URS) 1986»։ Todor Krastev։ Վերցված է հունվարի 25, 2011
- ↑ «Men Discus European Championships 1990 Split (YUG)»։ Todor Krastev։ Վերցված է հունվարի 25, 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իմրիխ Բուգար - անձնական էջը IAAF-ում(անգլ.)
- Իմրիխ Բուգարը Sports-Reference.com կայքում Archived 2011-04-06 at the Wayback Machine. (անգլ.)
|