Jump to content

Իմրե Կոմորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմրե Կոմորա
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 5, 1940(1940-06-05)[1]
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիա
Մահվան ամսաթիվ օգոստոսի 15, 2024(2024-08-15)[2] (84 տարեկան)
Մահվան վայր Բուդապեշտ, Հունգարիա
Դիրք հարձակվող

Իմրե Կոմորա (հունգ.՝ Komora Imre, հունիսի 5, 1940(1940-06-05)[1], Բուդապեշտ, Հունգարիա - օգոստոսի 15, 2024(2024-08-15)[2], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, «Հոնվեդ» ակումբի և Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան, օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Իր խաղային կարիերայի ավարտից հետո զբաղվել է մարզիչական գործունեությամբ։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում Իմրե Կոմորան նշել է 1959 թվականին՝ «Հալադաշ» ակումբում, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 35 հանդիպման։

1961 թվականին նա տեղափոխվել է «Հոնվեդ» ակումբ, որի կազմում անցկացրել է 11 մրցաշրջան։ Ակումբի կազմում մեծ մասը եղել է որպես հիմնական խաղացող։ Նա իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտել է 1972 թվականին՝ նույն ակումբում։

Ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին նա իր նորամուտը նշել է Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 5 տարի, նա երկրի գլխավոր թիմի համազգեստով հանդես է եկել ՖԻՖԱ-ի հովանու ներքո տեղի ունեցած ընդամենը 2 պաշտոնական հանդիպման և 13՝ ոչ պաշտոնական։

Հավաքականի կազմում մասնակցել է Իսպանիայում տեղի ունեցած 1964 թվականի Եվրոպայի առաջնությանը, որտեղ թիմը նվաճել է բրոնզե մեդալ[3], իսկ 1964 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերին նրա հավաքականը նվաճել է օլիմպիական չեմպիոնի կոչում[4]։

Մարզիչական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմորան մարզչական կարիերան սկսել է 1982 թվականին՝ գլխավորելով «Հոնվեդ» ակումբի մարզչական շտաբը, որտեղ աշխատել է մինչև 1986 թվականը։ Այնուհետև նա մի քանի անգամ միացել է հարազատ ակումբի մարզչական շտաբին՝ 1987 թվականին, 1997-1998 թվականներին և վերջին անգամ՝ 1999 թվականին։

1986 թվականին եղել է Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքական գլխավոր մարզիչը։ Նրա գլխավորությամբ հավաքականն անցկացրել է երեք հանդիպում[5]։

1989 թվականին նա ընդունել է հունական «Օլիմպիակոս» ակումբը գլխավորելու առաջարկը։ Պիրեյոս քաղաքի ակումբից հեռացել է 1990 թվականին։

Իմրե Կոմորան մահացել է 2024 թվականի օգոստոսի 15-ին 84 տարեկան հասակում[6]։

  • Օլիմպիական չեմպիոն (1)
  • Բրոնզե մեդալակիր (1) 1964 թ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://sportal.blikk.hu/labdarugas/magyar-labdarugas/elhunyt-komora-imre/2024081514564039701
  3. «European Championship 1964». www.rsssf.com. Արխիվացված է օրիգինալից 2015-10-09-ին. Վերցված է 2022-07-05-ին.
  4. «Olympic Football Tournament Tokyo 1964». www.fifa.com (անգլերեն). Վերցված է 2022-07-05-ին.
  5. «Imre Komora, football manager». eu-football.info (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-10-01-ին. Վերցված է 2022-07-05-ին.
  6. «Meghalt Komora Imre, a Honvéd legendás játékosa és edzője». Sportal.hu (հունգարերեն). 2024-08-15. Վերցված է 2024-08-15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրե Կոմորա» հոդվածին։