Իմրան Բունյակու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմրան Բունյակու
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Շվեյցարիա և  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 18, 1992(1992-10-18)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Ցյուրիխ, Շվեյցարիա
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շաֆհաուզեն
Համար 13
Պատանեկան կարիերա
Շվեյցարիա Գրասհոփեր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2014 Շվեյցարիա Գրասհոփեր II 61 (0)
2013-2014 Շվեյցարիա Գրասհոփեր 5 (0)
2014-այժմ Շվեյցարիա Շաֆհաուզեն 19 (0)
Ազգային հավաքական
2011-2014 Ալբանիա Ալբանիա (երիտ.) 13 (0)
2014 Կոսովո Կոսովո 2 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իմրան Բունյակու (ալբ․՝ Imran Bunjaku, հոկտեմբերի 18, 1992(1992-10-18)[1][2], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի ֆուտբոլիստ, ով խաղում է կիսապաշտպանի դիրքում։ Ներկայում հանդես է գալիս շվեյցարական Չելենջ լիգայի «Շաֆհաուզեն» ակումբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմրան Բունյակուն ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 18-ին Ցյուրիխում (Շվեյցարիա), Կոսովոյից եկած ալբանացիների ընտանիքում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ֆուտբոլային կարիերան Իմրան Բունյակուն սկսել է Ցյուրիխի «Գրասհոփեր» ակումբում։ 2010 թվականից խաղացել է ակումբի երկրորդական կազմում։ «Գրասհոփերն» ընդգրկված էր Շվեյցարիայի Առաջին լիգայում, որն այն ժամանակ երրորդն էր Շվեյցարիայի ֆուտբոլային լիգաների համակարգում։ Ակումբի հիմնական կազմում Իմրան Բունյակուն առաջին անգամ խաղացել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ին. նա մասնակցել է «Լյուցերն» ակումբի դեմ խաղին՝ հանդիպման ավելացված ժամանակի երկրորդ րոպեին փոխարինելով կիսապաշտպան Վերոլյուբ Սալատիչին[3]։ Շվեյցարիայի առաջնության 2013/14 մրցաշրջանում Իմրան Բունյակուն «Գրասհոփեր» ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել ընդհանուր առմամբ հինգ անգամ։ Մեծ մասամբ նա փոխարինման է դուրս եկել հանդիպումների վերջում, սակայն բացառություն է եղել հինգերորդ խաղը, որի ժամանակ Իմրան Բունյակուն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում. դա եղել է 2014 թվականի մայիսի 18-ին, երբ ցյուրիխյան ակումբը խաղում էր «Սիոն» ակումբի դեմ։ Սակայն հանդիպման 60-րդ րոպեին նրան փոխարինել է այլ ֆուտբոլիստ[4]։

2015 թվականի փետրվարին Իմրան Բունյակուն տեղափոխվել է շվեյցարական «Շաֆհաուզեն» ակումբ, որ հանդես էր գալիս Չելենջ լիգայում։ 2014/15 մրցաշրջանի մնացած մասում նա ընդգրկված է եղել նոր ակումբի հիմնական կազմում։ 2015 թվականի հոկտեմբերի 18-ին կիսապաշտպանն ստացել է ծնկի լուրջ վնասվածք, ինչի պատճառով երկար ժամանակ չի մասնակցել խաղերի[5]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմրան Բունյակուն 2011-2014 թվականներին խաղացել է Ալբանիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում մասնակցել է 2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության նախընտրական փուլի 5 խաղի։ Երիտասարդական հավաքականի կազմում նա մասնակցել է 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության նախընտրական փուլի հինգ խաղի։

Կոսովոյի հավաքականի կազմում Իմրան Բունյակուն մասնակցել է երկու խաղի՝ Օմանի և Հասարակածային Գվինեայի հավաքականների դեմ։ Երկու խաղերն էլ եղել են ընկերական հանդիպումներ և անցկացվել են Պրիշտինայում։ Օմանի հավաքականի դեմ խաղի 84-րդ րոպեին Իմրան Բունյակուն տուգանայինից գնդակն ուղարկել է հակառակորդի դարպասը։ Դա եղել է այդ հանդիպման միակ գոլը և հաղթանակ է բերել Կոսովոյի հավաքականին[6]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմրան Բունյակուի խաղերն ու գոլերը Կոսովոյի հավաքականի կազմում
Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցություն
1 7 սեպտեմբերի, 2014 Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա Օման Օման 1:0 1 Ընկերական խաղ
2 10 հոկտեմբերի, 2015 Քաղաքային մարզադաշտ, Պրիշտինա Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա 2:0 Ընկերական խաղ

Ընդհանուր՝ 2 խաղ/1 գոլ (national-football-teams.com)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Luzern 0:2 Grasshopper» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 2 ապրիլի, 2016-ին.
  4. «Sion 3:1 Grasshopper» (անգլերեն) — soccerway.com. Վերցված է 2 ապրիլի, 2016-ին.
  5. «18.10.2015 - Ein Tag zum Vergessen» (գերմաներեն) — fcschaffhausen.ch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2 ապրիլի, 2016-ին.
  6. «Kosovo vs. Oman» (անգլերեն) — national-football-teams.com. Վերցված է 2 ապրիլի, 2016-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]