Իմուս
Բնակավայր | ||
---|---|---|
անգլ.՝ City of Imus | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1795 թ. | |
Մակերես | 53,15 կմ² | |
ԲԾՄ | 34 մետր | |
Բնակչություն | ▲496 794 մարդ (մայիսի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | Ֆիլիպինյան ստանդարտ ժամանակ | |
Հեռախոսային կոդ | 46 | |
Փոստային դասիչ | 4103 | |
Պաշտոնական կայք | imus.gov.ph | |
| ||

Իմուս (թագալերեն՝ Lungsod ng Imus), քաղաք Ֆիլիպիններում, ԿԱԼԱԲԱՐՍՈՆ շրջանում։ Կավիտե նահանգի վարչական կենտրոնն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը, որը հետագայում ընդարձակվել և դարձել է քաղաք, սկզբնապես եղել է Կավիտե էլ Վյեխո քաղաքի մի մասը։ 1795 թվականի հոկտեմբերի 3-ին Իմուսը ընդգրկված է եղել որպես առանձին մունիցիպալիտետ։ 1896 թվականի օգոստոսի 31-ին քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճակատամարտը, որը հանդիսանում է Ֆիլիպինյան հեղափոխության տարրական դրվագներից մեկը։ Ճակատամարտը ավարտվեց ապստամբների հաղթանակով։ 1898 թվականի մայիսի 28-ին Ալապան գյուղի մերձակայքում, որը գտնվում է քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ևս մեկ ճակատամարտ, որը ավարտվել է ֆիլիպինցիների հաղթանակով։ Ընդ որում, առաջին անգամ բարձրացվել է Ֆիլիպինների ազգային դրոշը։
1977 թվականի հունիսի 11-ին նախագահ Ֆերդինանդ Մարկոսի № 1163 հրամանագրի համաձայն, Կավիտե նահանգի վարչական կենտրոնի գործառույթները փոխանցվել են Տրեսե Մարտիրես քաղաքից Իմուս քաղաքին։ 2012 թվականի հունիսի 30-ին Իմուս մունիցիպալիտետը ստացել է քաղաքի կարգավիճակ։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Լուսոն կղզու հարավ-արևմտյան մասում, Մանիլայի մայրաքաղաքից մոտ 15 կմ հարավ-արևմուտք և զբաղեցնում է 97.01 կմ² տարածք[2]։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 15 մետր է[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի օգոստոսի 15-ի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 403 785 մարդ[4]։
2000 | 2007 | 2013 |
---|---|---|
165 707 | 222 298 | 279 772[5] |
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի տարածքը վարչականորեն բաժանված է 97 գոտիների։
|
|
|
Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմուս քաղաքը Հռոմի կաթոլիկ եկեղեցու թեմի կենտրոնն է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2020 Census of Population and Housing (2020 CPH) Population Counts Declared Official by the President — PSA, 2021.
- ↑ «Chapter II. Human Resources» (անգլերեն)։ Official Website of the Province of Cavite։ Վերցված է 2013-02-27 (չաշխատող հղում)
- ↑ «Imus, Philippines Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-02-27
- ↑ «Imus» (անգլերեն)։ World Gazetteer։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-23-ին։ Վերցված է 2013-02-27
- ↑ предполагаемое
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իմուս կատեգորիայում։ |