Իմացության ծառ
| Մահվան օր | 3 հոկտեմբերի 2006 | |
|---|---|---|
| Երկիր | Ավստրալիա | |
| Վարչատարածքային միավոր | Քվինսլենդ | |
| Վայր | Barcaldine | |
| Կոորդինատներ | 23°33′8″S 145°17′23″E | |
| Նյութ | փայտ, բրոնզ, գրանիտ | |
| Ժառանգության կարգավիճակ | listed on the Australian National Heritage List, listed on the Australian National Heritage List, listed on the Queensland Heritage Register | |
| Մակերես | 0,01615939 հեկտար | |

Իմացության ծառ (անգլ.՝ Tree of Knowledge), հուշարձան, որը նվիրված է նույնանուն պատմական ծառին Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բարքալդին քաղաքում։ Ծառը 1891 թվականի գործադուլի առանցքային վայրն է եղել, որի արդյունքում առաջ են քաշվել նորարարական քաղաքական որոշումներ, որոնք շրջադարձային են դարձել Քվինսլենդի պատմության[1], բանվորական շարժման զարգացման և Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության ձևավորման գործում[2], որն աշխարհում առաջին սոցիալ-դեմոկրատական կուսակցություններից մեկն է եղել[3]։
Corymbia aparrerinja էվկալիպտի կենսաբանական տեսակին պատկանող ծառը գտնվել է Բարկալդինի Օակ-սթրիթում[4] և որոշ տվյալներով ապրել է[5][6] մինչև 250 տարի[7][8]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթատեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]1880-ական թվականների վերջին և 1890-ականների սկզբին Քվինսլենդում և Նոր Հարավային Ուելսում ոչխարների արածեցման տարածքների արագ ընդլայնումը հանգեցրել է հողերի ինտենսիվ օգտագործմանը և ֆերմերային տնտեսությունների խոշորացմանը, որոնց սեփականատերերը հատկապես չեն մտահոգվել իրենց աշխատողների կենսապայմաններով և աշխատանքով, որոնց թիվը բրդի մշակման յուրաքանչյուր կայանում հասել է 30-ի, մինչդեռ նրանց աշխատավարձը տատանվել է առաջարկի և պահանջարկի չափից: Զուգահեռաբար, գյուտարար Ֆրեդերիկ Վուլսլին սեփական միջոցներով ստեղծել է ոչխարների բուրդը խուզող մեքենա և 1887 թվականին Սիդնեյում հիմնել է «The Wolseley Sheep Shearing Machine Company» ընկերությունը՝ 20 հազար ֆունտ ստեռլինգ կանոնադրական կապիտալով: Մեքենաների վաճառքը սկսել է աստիճանաբար աճել, ինչը անասնապահները գնահատել են որպես իրենց կարողության և շահույթի սպառնալիք, քանի որ այժմ յուրաքանչյուրը կարող էր ոչխար խուզել, մինչդեռ մեքենայական կտրման առավելություններն ակնհայտ էին՝ բրդի և ոչխարների վնասի նվազում, բրդի արտադրության ավելացում[9]։
Արհմիությունների կազմավորում և պայքարի սրում
[խմբագրել | խմբագրել կոդը]1885 թվականին հիմնադրվել է Բրիսբենի Առևտրի և աշխատանքի խորհուրդը, որը սկիզբ է դրել արհմիությունների ստեղծման շղթային, որոնք պաշտպանել են անասնապահներին աշխատանքային որոշակի պայմանների պահպանման պահանջները և հանգեցրել է 1889 թվականին Ավստրալիայի աշխատանքային ֆեդերացիայի ստեղծմանը։ 1886 թվականին Քվինսլենդի լիբերալ վարչապետ Սեմյուել Գրիֆիթը, որն իր կարիերան սկսել է որպես անասնապահների հակառակորդ, քննարկման է ներկայացրել Առևտրային միությունների մասին ակտը, որը հիմնված է եղել 1871 թվականի հնացած անգլիական ակտի վրա։ Օրենքի ընդունումից հետո խուզողների միության նախագահ Ուիլյամ Սպենսը հրահանգ է տվել արհմիություններ ստեղծել Նոր Հարավային Ուելսի արևմտյան շրջաններում, մինչդեռ անասնապահները սկսել են կրճատել աշխատավարձերը և աշխատանքից ազատել աշխատողներին։ 1889 թվականին Ջորջ Ֆեյրբերնի կալվածքում անասնապահների հանդիպման ժամանակ, որը Քվինսլենդում ավելի քան 28 կայանների սեփականատեր է եղել և ունեցել է ավելի քան 3 միլիոն ոչխար, գործադուլների հնարավոր մեկնարկի մասին լուրերի կապակցությամբ և դրանք կանխելու համար որոշում է կայացվել ստեղծել Քվինսլենդի գործատուների կենտրոնական ասոցիացիան և հայտարարվել է աշխատավարձերի զգալի կրճատման մասին՝ արհմիությունների հետ բանակցություններ վարելուց հրաժարվելու դեպքում[9]։ 1891 թվականի հունվարի 5-ին, Քլերմոնից հյուսիս գտնվող Լոգան-Դաունս կայարանում, Ջորջ Ֆեյրբերնը ներկայացրել է պայմանագիր, որը թույլ է տվել ոչխարներ խուզել առանց արհմիության կանոնները պահպանելու։ Դեկտեմբերի 29-ին Ավստրալիայի աշխատանքային դաշնության անդամ Ջորջ Թեյլորը մեկնել է Քլերմոն, որտեղ Լոգան-Դաունս կայարանում հավաքված խուզողների հետ մերժել է պայմանագիրը՝ որոշում կայացնելով գործադուլային ճամբար հիմնել Վոլֆգանգ-Քրիքի ափերին։ Փետրվարի 1-ին Քվինսլենդի աշխատավորների միությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որ արհմիությունները դարձել են աշխատողների համար արդարության հասնելու միակ միջոցը։ Փետրվարի վերջին Քլերմոն, որտեղ տեղակայվել են մոտ 500 ակտիվիստներ, զորքեր են ուղարկվել, ինչի արդյունքում գործադուլի կենտրոնը տեղափոխվել է Բարքալդին՝ քաղաք, որտեղ գտնվել էր մոտ 30 կայարան։ Փետրվարի 28-ին ակտիվիստները ջահերով երթ են կազմակերպել մեծ ամբարի մոտ, որը հանդիսացել է շրջակա կայարաններից բուրդ հավաքելու վայր և գտնվել է Իմացության ծառի մոտ, որն այդ ժամանակ հայտնի է եղել որպես «Ալելուիա-ծառ»՝ Փրկության բանակի կողմից դրա օգտագործման պատճառով։ Առաջին երթին մասնակցել է ավելի քան 1000 մարդ՝ 60 հեծյալների և տեղի փողային նվագախմբի գլխավորությամբ, որոնք կրել են վարչապետ Գրիֆիթի և Քվինսլենդի օրենսդիր ժողովի անդամ Ֆրենկ Մյորֆիի խրտվիլակները, որոնք այրվել են մեծ բազմության առջև։ Մարտի 15-ին Գիմպիից և Մերիբորոյից ձիավոր հետևակայինների և զինվորականների ջոկատները երկաթուղով ժամանել են Բարքալդին և ռազմական ճամբար են դրել դատարանի մոտ։ Արդյունքում, խուզողները սկսել են ավելի շատ մարդկանց ներգրավել իրենց շարքերը, ինչի արդյունքում 1891 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Քրիք լճակի և Բլյու-Բուշ ճահճի մոտ գտնվող ճամբարներում գործադուլավորների թիվն աճել է մինչև 3 հազար տղամարդ իրենց ընտանիքներով, մինչդեռ նոր ճամբարներ են առաջացել Քվինսլենդի այլ քաղաքներում, մասնավորապես՝ Հյուենդենում[9][10]։
Ծառը՝ որպես արհմիութենական շարժման և քաղաքական հոսանքի խորհրդանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]1891 թվականի մայիսի 1-ին, միավորելով Աշխատանքի օրը Մայիսի օրվա հետ, ոչխարներ խուզող գործադուլավորների խմբերը, ավելի լավ աշխատանքային պայմանների համար պայքարելու նպատակով, երթով դուրս են եկել Բարկալդինի փողոցներ, աստիճանաբար անցնելով դեպի Իմացության ծառը[11]։ Նրանք հավաքվել են մի քանի վայրերում, բացի Կրիկ լճակի մոտ գտնվող գլխավոր գործադուլային ճամբարից[1], որը կազմակերպված է եղել ռազմական կարգով՝ երեք փողոցներով և հրապարակով երթերի համար[9]։ Արհմիութենական գործիչները ժամանել են քաղաք երկաթուղով և կայարանի մոտ գտնվող ծառի մոտ հանդիպել են գործադուլավորներին, որոնք փորձել են նրանց համոզել իրենց ճշմարտացիության մեջ[1]։ Գործադուլի ամենաթեժ պահին մասնակիցների թիվը հասել է մոտ 9 հազար մարդ[12]։ Վեց օր անց՝ մայիսի 6-ին, գաղութային վարչակազմը, Նոր Հարավային Ուելսի և Քվինսլենդի կառավարությունների աջակցությամբ, ոստիկանության միջոցով ցրել է բողոքողների ճամբարը և ձերբակալել մոտ 200 մարդու մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ խռովության հրահրման համար։ Մայիսի 20-ին Ռոքհեմփթոնում տասներեք մարդ մեղավոր է ճանաչվել հանցավոր դավադրությանը մասնակցելու համար և դատապարտվել է երեք տարվա տաժանակիր աշխատանքների Սուրբ Հեղինե կղզու բանտում՝ Մորթոն Բեյի մոտ[9][11], որը հայտնի է եղել որպես «ավստրալիական Ալկատրաս»[13]: Դրանից հետո, 1892 թվականի սեպտեմբերի 9-ին ծառի ստորոտում ընթերցվել է «Քվինսլենդի Լեյբորիստական կուսակցության մանիֆեստը Քվինսլենդի ժողովրդին» (անգլ.՝ Manifesto of the Queensland Labour Party to the people of Queensland), որը դարձել է Ավստրալիայի Լեյբորիստական կուսակցության հիմնադիր փաստաթուղթը[14][15]։ Մանիֆեստը կազմվել է Քվինսլենդում բանվոր դասակարգի ձևավորմանը ակտիվ մասնակցություն ունեցող Կարլ Սեյմուրի կողմից և ստորագրվել է կուսակցության նախագահ Թոմաս Գլասսիի կողմից, որը հետագայում դարձել է Քվինսլենդ նահանգից առաջին համաժողովրդական ընտրված սենատորը[16]։ Գործադուլի արդյունքը, որպես բազմաթիվ իրադարձությունների շղթայի կարևոր օղակ, 1892 թվականին Թոմի Ռայանի ընտրվելն է եղել որպես Քվինսլենդի Օրենսդիր ժողովի առաջին լեյբորիստ անդամ[9], ինչպես նաև 1899 թվականին Քվինսլենդում առաջին լեյբորիստական կառավարության և աշխարհում առաջին խորհրդարանական սոցիալիստական կառավարության ձևավորումը՝ Անդերսոն Դոուսոնի գլխավորությամբ[16]։
- Բարկալդինի էվկալիպտի ծառերի տակ գործադուլավոր խուզողների ճամբարը, 1891 թվական
- Իմացության ծառը 1991 թվականի նոյեմբերին
- Իմացության ծառը 1997 թվականին
Այդ ժամանակից ի վեր Աշխատանքի օրը ամեն տարի նշվում է Քվինսլենդում մայիսի առաջին շաբաթը, Մայիսի օրվա հետ միասին[9]։ 2009 թվականին «Քվինսլենդի Լեյբորիստական կուսակցության մանիֆեստը» ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի ցանկում Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում[17]։ Ներկայումս մանիֆեստի բնօրինակը գտնվում է Ջոն Օքսլիի հավաքածուում՝ Քվինսլենդի նահանգային գրադարանում, Բրիսբենում[18]։
Մահ և հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասուն տարիքում Կենաց ծառն ունեցել է 8-ից 10 մետր բարձրություն՝ շարունակելով աճել Բարքալդինի հյուրանոցի դիմաց[9]: 1990 թվականին հայտնաբերվել է, որ ծառը վարակվել է տերմիտներով և լուրջ առողջական խնդիրներ ունի[2]։ Բուժման, վնասատուների դեմ պայքարի և արմատային համակարգի լվացման արդյունքում ծառի վիճակը բարելավվել է մինչև 1993 թվականի վերջը[2]։ 1991 թվականին՝ գործադուլի մեկնարկի հարյուրամյակի կապակցությամբ[2], ծառի շրջակայքը բարեկարգվել է և կառուցվել հուշահամալիր[11]։ 1992 թվականի հոկտեմբերի 21-ին ծառը գրանցվել է Քվինսլենդի ժառանգության ռեգիստրում, իսկ 2006 թվականի հունվարի 26-ին՝ Ավստրալիայի ազգային ժառանգության ցանկում[19][20][21]։ 2006 թվականի ապրիլին կասկածելի հանգամանքներում ծառը դիտավորյալ թունավորվել է թունաքիմիկատներով և այլևս չի վերականգնվել[22]։ Թունավորման առաջին նշանները նկատվել են մայիսին, այն բանից հետո, երբ ծառից սկսել են թափվել տերևները[23][24]։ Հոկտեմբերի 3-ին Լեյբորիստական կուսակցության տեղական մասնաճյուղի նախագահ Փեթ Օգդենը հայտնել է, որ ծառը մնացել է առանց տերևների և վերջնականապես չորացել է։ 2007 թվականի հուլիսի 29-ին ծառը հատվել է[11]։ Դրանից հետո, Քվինսլենդի կառավարության որոշմամբ, 7 մետր բարձրությամբ և 2 մետր լայնությամբ ծառն անցել է պահպանման գործընթաց՝ յուրաքանչյուր ճյուղը պահպանելու նպատակով[25]։
2009 թվականի մայիսի 2-ին ծառի տեղում պաշտոնապես բացվել է 18 մետր բարձրությամբ[26] և մոտ 5 միլիոն դոլար արժողությամբ հուշահամալիր[27]։ Հուշարձանի վրա աշխատել է խորհրդատուների, հողաշինարարների լանդշաֆտային ճարտարապետների մի ամբողջ թիմ՝ նախագծի ղեկավարներ Ջոն Ալլենի և Ալլեն Դուայերի գլխավորությամբ[12]։ Հուշահամալիրի ճարտարապետ Բրայան Հուպերը 2009 թվականին արժանացել է «Australian Timber Design Awards» մրցանակին[28], իսկ 2010 թվականին՝ Ավստրալիայի ճարտարապետների ինստիտուտի[29] «National Architecture Awards» մրցանակին։ Ծառը գտնվում է խորանարդաձև տաղավարի տակ, որը կազմված է 3600 փայտե ձողերից, որոնք թեքված են տերևների տեսքով և այդպիսով կազմում են սաղարթ։ Մոտակայքում գտնվում է դրոշակաձող և բրոնզից ու գրանիտից պատրաստված հուշարձան, որի վրա գրված է.
| Այս հուշատախտակը նվիրված է 1891 թվականին ամուր տղամարդկանց և կանանց նվիրվածությանը, խիզախությանը և զոհողություններին, որոնց շնորհիվ այս ծառի տակ Ավստրալիայում ծնունդ է առել աշխատանքային և քաղաքական շարժումը»[2]։ |
- «Իմացության ծառ» հուշահամալիր, 2013 թվականին
- Աշխատավորական շարժման հուշարձան, 2013 թվական
- Հուշահամալիրի արտաքին տեսք, 2013 թվական
Սերունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմացության ծառի տնկիները տնկվել են, այդ թվում՝ Քվինսլենդի պետական գրադարանի մոտ։ 2005 թվականի մայիսի 2-ին, ի նշանավորումն Լեյբորիստական կուսակցության կազմավորման 114-ամյակի, ծառի տունկը տնկվել է Բարքալդինում[30]։ 2008 թվականին Քվինսլենդի գյուղատնտեսության, ձկնորսության և անտառային տնտեսության նախարարության աշխատակիցները հաջողությամբ կլոնավորել են ծառը՝ ստանալով 30 օրինակ[31]։ 2011 թվականի նոյեմբերի 27-ին Քվինսլենդի վարչապետ Աննա Բլայը ծառի կլոնը տնկել է Բրիսբենի էկո-գիտական տարածքում[25]։ 2011 թվականի ապրիլի 19-ին Ավստրալիական մայրաքաղաքային տարածքի առաջին նախարար Ջոն Սթենհոփը և Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը Կանբերայի ազգային դենդրարիումում մասնակցել են սկզբնական Իմացության ծառից աճեցված ծառի հանդիսավոր տնկմանը[32][33][34]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Pearce, p. 47
- 1 2 3 4 5 «Tree of Knowledge». Регистр наследия Квинсленда. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «National Executive travels to Barcaldine as part of 125th anniversary». Австралийский союз рабочих. 2011 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Walters, Brian. «Eucalypts but not Eucalyptus». Australian Plants Online. Association of Societies for Growing Australian Plants. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Tree of Knowledge». Monument Australia. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «NTQ Barcaldine RC». Национальный фонд Австралии. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «As Labor's tree dies, a new seed is born». The Sydney Morning Herald. 2006 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «The forthcoming assault on workers' rights». The Independent Australian. 2013 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 «Tree of Knowledge and curtilage, Oak St, Barcaldine, QLD, Australia». Australian Heritage Database. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Barcaldine and Barcaldine Shire». Queensland Places. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- 1 2 3 4 «National Heritage Places - The Tree of Knowledge». Список национального наследия Австралии. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- 1 2 «Brian Hooper Architect and m3architecture call back a tree from Australia's political history». ArchitectureAU. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Remembering the rebels who created our union». Австралийский союз рабочих. 2011 թ․ հունիսի 18. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ «UNESCO First for State Library of Queensland». Industry News. Museum & Gallery Services Queensland. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Manifesto displayed under the Tree of Knowledge in Barcaldine». Государственная библиотека Квинсленда. 2009 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- 1 2 «Manifesto of the Queensland Labour Party recognised nationally». Государственная библиотека Квинсленда. 2008 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Manifesto of the Queensland Labour Party to the people of Queensland (dated 9 September 1892)». ЮНЕСКО. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Labor Manifesto returns 'home'». Правительство Квинсленда. 2009 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Tree of Knowledge claim to fame a myth». Australian Broadcasting Corporation. 2009 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Tree of Knowledge». Claire Moore. 2006 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Labour Day crowds turn out in force to dance on Workchoices' grave». Австралийский союз рабочих. 2008 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «ALP's Tree of Knowledge declared dead». Australian Broadcasting Corporation. 2006 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Australia's iconic 'Tree of Knowledge' poisoned». Mail & Guardian. 2006 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Australian 'Labor tree' poisoned». BBC News. 2006 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- 1 2 «Tree of knowledge receiving world-class the treatment». Правительство Квинсленда. 2007 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Tree of Knowledge». Barcaldine Regional Council. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Barcaldine unveils Tree of Knowledge memorial». Australian Broadcasting Corporation. 2009 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «2009 Winners». Australian Timber Design Awards. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Barcaldine Tree of Knowledge Memorial». ArchitectureAU. 2011 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Prime Minister Julia Gillard plants sapling grown from cutting of the Labor Party Tree of Knowledge at The National Arboretum Canberra». BurHor – Arborists and Landscapers (Open Space Managers for the National Arboretum Canberra. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Eucalypts». Правительство Австралии. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «PM Plants 'Tree of Knowledge' at Arboretum». Национальный дендрарий Канберры. 2011 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ Chrissy Arthur (2008 թ․ ապրիլի 30). «Tree of Knowledge cloned». Australian Broadcasting Corporation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «'Last' Tree of Knowledge finds home at Ecosciences Precinct». Правительство Квинсленда. 2011 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Isabel Hoch Barcaldine 1846-1986. — Barcaldine: Barcaldine Shire Council, 1986. — С. 135. — ISBN 1862522952
- Stuart Svensen The shearers' war: the story of the 1891 shearers' strike. — St Lucia, Queensland: University of Queensland Press, 1989. — С. 340. — ISBN 0702221651
- Isabel Hoch Barcaldine Local Authority 1893-1993. — Barcaldine: Barcaldine Shire Council, 1993. — С. 110. — ISBN 1862730733
- Howard Pearce, Kay Cohen and Margaret Cook Heritage Trails of the Queensland Outback. — Brisbane: Queensland Environmental Protection Agency, 2002. — С. 204. — ISBN 0-7345-1040-3
- William Logan, Geoffrey Stokes, Colin Long, Karen Gillen Creating an Australian democracy. — Canberra: Cultural Heritage Centre for Asia and the Pacific (Deakin University), 2003. — С. 283.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Древо познания» (անգլերեն). Регистр наследия Квинсленда. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին.
- «Древо познания» (անգլերեն). Список национального наследия Австралии. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 9-ին.