Իմաստուն տղաները
| Երկիր | |
|---|---|
| Ժանր | կենսագրական ֆիլմ, գանգստերային ֆիլմ և դրամա[3] |
| Թվական | մարտի 21, 2025[4] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Բարրի Լևինսոն |
| Պրոդյուսեր | Իրվին Ուինքլեր |
| Սցենարի հեղինակ | Նիկոլաս Պիլեջի |
| Դերակատարներ | Ռոբերտ Դե Նիրո, Դեբրա Մեսսինգ[5], Քեթրին Նարդուչչի[5], Cosmo Jarvis?[5], Լուիս Մուստիլյո[5], Մեթ Սերվիտո[5], Բելմոնտ Կամելի[5], Քերրի Լազար[5], Էդ Ամատրուդո[5], James Ciccone?[5], Բոբ Գլուբերման[5], Մայքլ Ռիսպոլի և Ուոլես Լենգհեմ |
| Օպերատոր | Դանթե Սպինոտտի |
| Երաժշտություն | David Fleming? |
| Մոնտաժ | Դուգլաս Քրայս |
| Կինոընկերություն | Winkler Production? |
| Տևողություն | 123 րոպե |
| Բյուջե | 45 млн $[6] |
| Տեղայնացնող | Warner Bros. Pictures |
| IMDb | ID 21815562 |
«Իմաստուն տղաները» (անգլ.՝ Alto Knights), ամերիկյան գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն է Բարրի Լևինսոնը, սցենարի հեղինակը՝ Նիկոլաս Պիլեջին։ Ռոբերտ դե Նիրոն ֆիլմում կատարել է երկու դեր՝ մանրմնավորելով 1950-ականների մաֆիայի ղեկավարներ Վիտո Ջենովեզեին և Ֆրենկ Կոստելլոյին։
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2025 թվականի մարտի 21-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտո Ջենովեզեն և Ֆրենկ Կոստելոն իտալա-ամերիկյան մաֆիայի մրցակից ղեկավարներն են։ Ջենովեզեն պատվիրում է Կոստելլոյի սպանությունը: Կոստելոն ողջ է մնում, բայց մահափորձի ժամանակ վիրավորվում է և արդյունքում որոշում է հեռանալ մաֆիայից[7]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Ռոբերտ դե Նիրո | Վիտո Ջենովեզե և Ֆրենկ Կոստելո |
| Դեբրա Մեսինգ | Ֆրենկի կինը Բոբբի Կոստելո |
| Քեթրին Նարդուչի | Վիտոյի կինը Աննա Ջենովեզե |
| Կոսո Ջարվիզ | Վինսենտ Ջիգանտե |
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի վրա աշխատանքները տարվում էին դեռևս 1970-ական թվականներից, սակայն տասնամյակներ շարունակ դրանից հրաժարվում էին բոլոր խոշոր ստուդիաները[8]։ Warner Bros. Pictures ընկերությունը սկսել է աշխատել ֆիլմի վրա 2022 թվականի մայիսին, իսկ արտադրությանը սկիզբ է տվել օգոստոսին։ Նիկոլաս Պիլեջին գրել է սցենարը, իսկ Բարի Լևինսոնը հանդես է եկել որպես ֆիլմի ռեժիսորը։ Ռոբերտ դե Նիրոն ֆիլմում խաղացել է երկու դեր[9]։ 2022 թվականի հոկտեմբերին դերասանական կազմին միացել են Դեբրա Մեսինգը և Կատրին Նարդուչին[10][11]։ 2023 թվականի հունվարին դերասանական կազմին միացել է Կոսմո Ջարվիսը[7]։
Ֆիլմի նկարահանման ժամանակ օգտագործվել են վինիլային ժապավեններ 1950-ականների մարդատար և բեռնատար ավտոմեքենաների վրա, որպեսզի նրանց նոր տեսք հաղորդեն[12]։ Նկարահանումները տեղի են ունեցել 2022 թվականի դեկտեմբերին Օհայոյում։ Նկարահանումների ընթացքում փակվել է Գրին շրջանի US 35 մայրուղու մի մասը, ինչպես նաև Ցինցինատիի մոտ գտնվող SR 123 մայրուղին, որից հետո նկարահանումները տեղափոխվել են արվարձան[13][14]։
Ֆիլմի պրեմիերան նախատեսվել է է 2024 թվականի նոյեմբերի 15-ին[15]։ Ի սկզբանե պրեմիերան պետք է տեղի ունենար 2024 թվականի փետրվարի 2-ին[16]։ Սակայն 2023 թվականի հոկտեմբերի 24-ին Variety-ն հայտնել է, որ 2023 թվականին SAG-AFTRA գործադուլի պատճառով Warner ընկերությունը դիտարկում է ֆիլմի թողարկումը մինչև 2025 թվականը «Բիթլջուս Բիթլջուսի» հետ հետաձգելու հնարավորությունը[17]։ Երեք օր անց թողարկումը պաշտոնապես հետաձգվել է մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը[15]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի թողարկումը նախատեսվել է 2025 թվականի մարտի 21-ին[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Première (ֆր.) — 1976.
- ↑ https://www.boxofficepro.fr/du-mouvement-dans-les-line-ups-distributeurs-5/ — 2023.
- ↑ Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Internet Movie Database — 1990.
- ↑ Fleming, Mike Jr (2022-08-23). «'The Batman' Director Matt Reeves Sets Multi-Year First Look Film Deal At Warner Bros. & Re-Ups With Warner Bros Television». Deadline Hollywood (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2022-08-23-ին. Վերցված է 2024-04-27-ին.
- 1 2 Ritman, Alex (2023-01-24). «Cosmo Jarvis to Star Alongside Robert De Niro in Barry Levinson's Gangster Drama 'Wise Guys' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023-01-25-ին. Վերցված է 2023-01-25-ին.
- ↑ «Zaslav's Hamptons-Hollywood Vanity Project». Puck (ամերիկյան անգլերեն). 2022-08-19. Արխիվացված օրիգինալից 2023-02-23-ին. Վերցված է 2023-02-27-ին.
- ↑ Kit, Borys (2022-08-16). «Robert De Niro, Barry Levinson Team for Warner Bros. Gangster Drama Wise Guys (Exclusive)». The Hollywood Reporter. PMRC. Արխիվացված օրիգինալից 2022-08-16-ին. Վերցված է 2023-02-27-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2022-10-12). «Debra Messing In Advance Talks To Join Robert De Niro In Warner Bros Barry Levinson Mob Pic Wise Guys». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022-10-26-ին. Վերցված է 2022-10-26-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2022-10-26). «Kathrine Narducci Reteaming With Robert De Niro & Barry Levinson For Warner Bros Mob Pic Wise Guys». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2022-10-26-ին. Վերցված է 2022-10-26-ին.
- ↑ «Tri-State man gets shot to show his talents on Hollywood screen». Fox19. 2022-12-05. Արխիվացված է օրիգինալից (Video) 2022-12-14-ին. Վերցված է 2022-12-14-ին.
- ↑ «2 people from Greene County see filming of Robert De Niro movie Wise Guys». WHIO-TV. 2022-12-10. Արխիվացված է օրիգինալից 2022-12-19-ին. Վերցված է 2022-12-19-ին – via MSN.
- ↑ «De Niro movie films in Warren County». Fox19 (անգլերեն). 2022-12-08. Արխիվացված է օրիգինալից 2022-12-19-ին. Վերցված է 2022-12-19-ին.
- 1 2 Murphy, J. Kim (2023-10-27). «Aquaman 2 Bumped Two Days, Robert De Niro's Wise Guys Renamed Alto Knights in Move to November 2024». Variety. Արխիվացված օրիգինալից 2023-10-27-ին. Վերցված է 2023-10-27-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2023-04-05). «Aquaman 2 Shifts Release Date Five Days Earlier, Warner Bros Dates The Wise Guys, Minecraft». Deadline Hollywood. Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2023-04-05-ին. Վերցված է 2023-04-06-ին.
- ↑ Rubin, Rebecca (2023-10-24). «Movie Theaters Brace for Holiday Season Blues and More Delayed Blockbusters as Strike Drags On». Variety. Արխիվացված օրիգինալից 2023-11-29-ին. Վերցված է 2023-10-25-ին.
- ↑ D'Alessandro, Anthony (2024-03-12). «The Batman 2 From Matt Reeves Heads To Fall 2026; Paul Thomas Anderson-Leonardo DiCaprio Movie Gets Summer 2025 Date». Deadline Hollywood (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-03-12-ին. Վերցված է 2024-03-12-ին.
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2020-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2020-ականների անգլերեն ֆիլմեր
- 2025 դրամա ֆիլմեր
- 2025 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Ամերիկյան քրեական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Բարրի Լևինսոնի ֆիլմեր
- Օհայոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1950-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում