Իման Մերսալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իման Մերսալ
արաբ․՝ إيمان مرسال‎‎
Ծնվել էնոյեմբերի 30, 1966(1966-11-30) (52 տարեկան)
ԾննդավայրԵգիպտոս
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
ՔաղաքացիությունFlag of Egypt.svg Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի համալսարան, Ալբերտայի համալսարան և Mansoura University?

Իման Մերսալ (մասրի՝ إيمان مرسال, նոյեմբերի 30, 1966(1966-11-30), Եգիպտոս), եգիպտացի բանաստեղծ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իման Մերսալը սովորել է Մանսուրայի համալսարանում, իսկ իր մագիստրոսի և ասպիրանտի աստիճանը ստացել է Կահիրեի համալսարանից[2]։ Նա համահիմնադրել է Bint al-Ard (Երկրի դուստրը) հրատարակությունը, որը համախմբագրել է 1986 թվականից 1992 թվականը[3]։ Նա 1998 թվականին արտագաղթել է Բոստոն, ապա ընտանիքի հետ 1999 թվականին տեղափոխվել է Կանադայի Էդմոնտոն քաղաք։ Մերսալը Ալբերտայի համալսարանում աշխատում էր որպես «Արաբական գրականության, Մերձավոր Արևելքի և Աֆրկյան հետազոտությունների բաժնի» պրոֆեսոր[4][5][6]։

Նրա աշխատությունները հայտնվել են Blackbird-ում[7] The American Poetry Review, Parnassus-ում և Paris Review-ում[8]։ Նա իր բանաստեղծությունները արտասանել է աշխարհի բազմաթիվ գրական փառատոնների ժամանակ, ներառյալ Լոնդոնի Փարնասսուս փառատոնը, որը աշխարհի պատմության մեջ բանաստեղծների ամենամեծ հավաքն էր[9]։ Այստեղ նա ներկայացնում էր Եգիպտոսը։

Մերսալի ընտրյալ բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով, ներառյալ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, դանիերեն, մակեդոներեն, հինդի և իտալերեն։ «Այստեղ նարինջներ չկան, սիրելի՛ս» բանաստեղծությունը անգլերեն թարգմանվել է Խալիդ Մաթթավայի կողմից, և հրապարկվել է 2008 թվականին Նյու Յորքում Շիփ Մեադու հրատարակչության կողմից։

Նա ապրում է ամուսնու՝ երաժշտական ազգագրագետ Մայքլ Ֆրիշկոֆի հետ Էդմոնտոնում, Կանադա։ Զույգն ունի երկու որդի (Մուրադը և Ժոզեֆը)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013. Hatta atakhalla `an fikrat al-buyut (Դեռ հրաժարվում եմ տուն դառնալու մտքից) Կահիրե: Դար Շարքիյաթ, Բեյրութ: Դար ալ-Թանվիր։
  • 2006. Jughrafiya Badila. Կահիրե: Դար Շարքիյաթ։
  • 2004. Mamarr mu'tim yasluh lita'allum al-raqs (Մութ նրբանցքը հարար է պարեր սովորելու համար), երկրորդ հրատարակչություն, Կահիրե: Դար Շարքիյաթ.
  • 1997. al-Mashy Atwal Waqt Mumkin (Քայլել ինչքան հնարավոր է երկար). Կահիրե: Դար Շարքիյաթ.
  • 1995. Mamarr mu'tim yasluh lita'allum al-raqs (Մութ նրբանցքը հարար է պարեր սովորելու համար), առաջին հրատարակչություն. Կահիրե: Դար Շարքիյաթ.
  • 1990. Ittisafat (Բնութագրությույն)։ Կահիրե։ Դար ալ-Ղադ։

Արաբերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011. Bira fi Nadi al-Bilyardu. (Beer in the Snooker Club), Վագուի Ղալի, Իմամ Մերսալ, համաթարգմանիչ։ Կահիրե: Դեր էլ-Շրուկ

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008. «Այստեղ նարինջներ չկան, սիրելի՛ս» ընտրյալ ստեղծագործություններ, Շիփ Մեադու հրատարակչություն 978-1-931357-54-8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]