Իմանուիլ Կանտի հուշարձան (Կալինինգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմանուիլ Կանտի հուշարձան
Իմանուիլ Կանտի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1857
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿալինինգրադ
Շինության ձևՔանդակ
Ներկա վիճակԿանգուն
 Monument to Immanuel Kant (Kaliningrad) Վիքիպահեստում

Իմանուիլ Կանտի հուշարձան (ռուս.՝ Памятник Канту), գերմանացի փիլիսոփա Իմանուիլ Կանտի հուշարձանը, որը տեղադրված է նրա հայրենիքում՝ Քյոնիգսբերգում (ներկայիս Կալինինգրադում, Ռուսաստան

Բնօրինակ հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանտի բրոնզե քանդակը ստեղծվել է Բեռլինում քանդակագործ Քրիստիան Դանիել Ռաուխի նախագծով 1857 թվականին[1], սակայն հուշարձանի բացումը Քյոնիգսբերգում ֆինանսական դժվարությունների պատճառով տեղի է ունեցել ոչ անմիջապես, քանզի պարզվել է, որ տեղադրելու համար քաղաքի բնակիչների հավաքած գումարը բավարար չէ։ Չհերիքող գումարը հաջողվել է հավաքել շնորհիվ «Քյոնիգսբերգը և ժամանակակից քաղաքաշինությունը» (գերմ.՝ Königsberg und der moderne Stadtbau) գրքի հեղինակ Կառլ Ռոզենկրանցի (գերմ.՝ Karl Rosenkranz)։ Այդ գրքի հոնորարը նա նվիրաբերել է արձանի տեղադրման համար։

1864 թվականին հուշարձանը տեղադրվել է Պրինցեսինենշտրասե փողոցում[1] (գերմ.՝ Prinzessinnenstraße, այն այժմ գոյություն չունի, գտնվել է ներկայիս Լենինի պողոտայի շրջանում՝ «Կալինինգրադ» հյուրանոցի հարևանությամբ)։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել փիլիսոփայի մահվան 60-րդ տարելիցի օրը[2]։ 1884 թվականին հուշարձանը տեղափոխվել է Պարադեպլատց (գերմ.՝ Paradeplatz, այժմ՝ պուրակ Բալթյան դաշնային համալսարանի շենքի առջև)՝ Քյոնիգսբերգի համալսարանի շենքի առջև։

Հուշարձանը անհետ կորել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[1]։ Սակայն նրա պատվանդանը պահպանվել է, և պատերազմից հետո այն օգտագործվել է Էռնստ Թելմանի հուշարձանի համար՝ Թելմանի փողոցում[2]։

Հուշարձանի վերակերտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը վերակերտվել է 1992 թվականին։ Այդ գործում կարևոր դեր է խաղացել գերմանացի լրագրող, Արևելյան Պրուսիայում ծնված կոմսուհի Մարիոն Դենգոֆի նախաձեռնությունը[1]։ Ըստ պահպանված մոդելի քանդակագործ Հարալդ Հաակեի[1][2] (գերմ.՝ Harald Haacke) կողմից վերակերտված հուշարձանը բացվել է 1992 թվականի հունիսի 27-ին՝ համալսարանի շենքի առջևի պուրակում, այսինքն՝ մոտ այն վայրին, որտեղ 1884 թվականից կանգնած էր հուշարձանի բնօրինակը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Памятник И. Канту».(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «Памятник Иммануилу Канту». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коллектив авторов Глава 4. Искусство и культура // Кёнигсберг - Калининград: иллюстрированный энциклопедический справочник / Под общей редакцией А. С. Пржездомского. — Калининград: Янтарный сказ, 2005. — С. 165-166, 179. — 800 с. — ISBN 5-7406-0840-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]