Իմանոլ Իդյակես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Իմանոլ Իդյակես
(իսպ.՝ Joseba Imanol Idiakez Barkaiztegi
Spartak-aek-15 — копия (2).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 14, 1972(1972-03-14)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990-1993՝ Իսպանիա «Ռեալ Սոսեդադ Բ»
Մարզչական կարիերա
2008–2010՝ Իսպանիա «Ռեալ Սոսիեդադ Բ»
2011 ՝ Իսպանիա Պոլիդեպորտիվո
2011–2012՝ Իսպանիա «Գուիխուելո»
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իմանոլ Իդյակես (իսպ.՝ Joseba Imanol Idiakez Barkaiztegi, մարտի 14, 1972(1972-03-14)[1], Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, կարիերայի ավարտին՝ ֆուտբոլի մարզիչ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել մանկության տարիներից, Ռեալ Սոսիեդադ սպորտային դպրոցի ակումբում։ 1990 թվականին Ռեալ Սոսիեդադում տեղի է ունեցել նրա առաջին ելույթը, որում նա դաշտ է դուրս եկել իր կրտսեր եղբոր՝ Ինյիգոյի հետ[2]։ 1993 թվականին տեղափոխվել է «Բեասաին» ակումբ, և հանդես էր գալիս Իսպանիայի մրցարշավի ցածր լիգաներից մեկում։

1997 թվականին վերադարձել է Լա Լիգայի Segunda División B մրցաշար, որտեղ ելույթ է ունեցել «Ռեալ Ավիլես», «Բուրգոս», «Սյուդադ դե Մուրսիա» ակումբների կազմում։ 2004 թվականին խաղացել է Սեգունդա Դիվիզիոնի՝ Լինարես ակումբի կազմում[3], ինչպես նաև «Ժիրոնա» և «Ռեյս Դեպորտի» ֆուտբոլային ակումբներում։ Կարիերան ավարտվել է 2007 թվականին ՝ 35 տարեկան հասակում։

Մարզիչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ամռանը՝ իր կարիերայի ավարտից մեկ տարի անց, ղեկավարել է «Ռեալ Սոսիեդադ Բ» ակումբը, որպես մարզիչ,[4]: Առաջին մրցաշրջանում թիմի հետ երրորդ դիվիզիոնից իջել է ավելի ցածր՝ չորրորդ դիվիզիոն, սակայն հաջորդ մրցաշրջանում նորից վերադարձել է երրորդ։ 2011 թվականի մարտին նա պայմանագիր է կնքել Պոլիդեպորտիվո ակումբի հետ[5]։

2011 թվականի հունիսին ղեկավարել է երրորդ դիվիզիոնի «Գուիխուելո» ակումբը[6], հաջորդ մրցաշրջանում՝ «Ռեալ Ունիոնը» [7], 2012-13 թվականների մրցաշրջանում՝ «Տոլեդո» ակումբը[8]։ 2014 թվականին դարձել է «Լլեյդա» ակումբի ղեկավարը։ 2016 թվականին տեղափոխվել է արտերկիր՝ կնքելով երկամյա պայմանագիր Կիպրոսի բարձրագույն դիվիզիոնում «ԱԵԿ» ակումբի հետ[9]։

Մարզիչային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 20-ի դրությամբ

Թիմ Ազգ․ Սկիզբ Ավարտ Ռեկորդ
G W D L GF GA GD Հաղթանակ %
Ռեալ Սոսիեդադ Բ[10] Իսպանիա Հուլիսի 1 2008 Հունիսի 30 2010 78 32 24 22 101 66 +35 41,03
Պոլիդեպորտիվո[11] Իսպանիա Մարտի 22 2011 Հունիսի 15 2011 8 2 3 3 7 8 −1 25,00
Գուիխուելո[12] Իսպանիա Հունիսի 15 2011 Հունիսի 8 2012 38 16 10 12 45 44 +1 42,11
Ռեալ Յունիոն[13] Իսպանիա Հունիսի 8 2012 Հուլիսի 3 2013 38 14 13 11 53 39 +14 36,84
Տոլեդո[14] Իսպանիա Հուլիսի 3 2013 Հունիսի 30 2014 41 19 11 11 53 37 +16 46,34
Լլեյդա Էսպորտիու[15] Իսպանիա Հուլիսի 1 2014 Հունիսի 26 2016 86 42 21 23 110 62 +48 48,84
ԱԵԿ Լարնակա Կիպրոսի Հանրապետություն Հունիսի 26 2016 Ներկա 47 28 12 7 88 42 +46 59,57
Ընդամենը 336 153 94 89 457 298 +159 45,54

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Imanol Idiakez queda libre para enero» [Imanol Idiakez is free in January] (Spanish)։ Fichajes։ 6 December 2003։ Վերցված է 26 January 2014 
  3. 2ª Division: El Ciudad de Murcia despide a Imanol Idiakez (2nd Division: Ciudad de Murcia fires Imanol Idiakez); Fichajes, 15 December 2003 (Spanish)
  4. Entrevista con Imanol Idiakez, entrenador de la Real Sociedad «B» (Interview with Imanol Idiakez, Real Sociedad «B» coach); Join Futbol, 30 August 2008 (Spanish)
  5. Imanol Idiakez es el nuevo entrenador del Poli y será presentado el jueves (Imanol Idiakez is Poli’s new coach and will be presented on Thursday); Ideal, 22 March 2011 (Spanish)
  6. Imanol Idiakez es el nuevo entrenador del C.D. Guijuelo, a falta de la firma (Imanol Idiakez is the new coach of C.D. Guijuelo, pending signature); Radio Guijuelo, 15 June 2011 (Spanish)
  7. Imanol Idiakez será el próximo entrenador del Real Unión (Imanol Idiakez will be Real Unión’s next coach); El Diario Vasco, 8 June 2012 (Spanish)
  8. Imanol Idiakez dirigirá al CD Toledo 2013-14 (Imanol Idiakez will lead CD Toledo in 2013-14); CD Toledo, 3 July 2013 (Spanish)
  9. «Idiakez firma 2 anys per l’AEK Larnaca de Xipre» [Idiakez signs for two years at Cyprus' AEK Larnaca] (Catalan)։ Lleida.com։ 1 June 2016։ Վերցված է 19 July 2016 
  10. «Idiakez: Joseba Imanol Idiakez Barkaiztegi»։ BDFutbol։ Վերցված է 16 October 2016 
    «Tercera División (Grupo 4) 2009–10» [Tercera División (Group 4) 2009–10] (Spanish)։ Futbolme։ Վերցված է 16 October 2016 
    «Fase de ascenso a Segunda División B 2009–10» [Promotion phase to Segunda División B 2009–10] (Spanish)։ Futbolme։ Վերցված է 16 October 2016 
  11. «Idiakez: Joseba Imanol Idiakez Barkaiztegi»։ BDFutbol։ Վերցված է 16 October 2016 
  12. «Idiakez: Joseba Imanol Idiakez Barkaiztegi»։ BDFutbol։ Վերցված է 16 October 2016 
  13. «Idiakez: Joseba Imanol Idiakez Barkaiztegi»։ BDFutbol։ Վերցված է 16 October 2016 
  14. «Idiakez: Joseba Imanol Idiakez Barkaiztegi»։ BDFutbol։ Վերցված է 16 October 2016 
  15. «Idiakez: Joseba Imanol Idiakez Barkaiztegi»։ BDFutbol։ Վերցված է 16 October 2016 
    «Idiakez: Joseba Imanol Idiakez Barkaiztegi»։ BDFutbol։ Վերցված է 16 October 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]