Jump to content

Իղունակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովացլի մսի բաժանումն ինուիտական համայնքում

Իղունակ (ինուկտիտուտ՝ ᐃᒍᓇᖅ) կամ կոպալղըն (չուկ.` копальгын), մսի պատրաստման և պահպանման վաղ հինէսկիմոսյան եղանակ[1]: Դրա հիմքում ընկած է մսի ինքնաքայքայման սկզբունքը: Իղունակը պատրաստում են ծովային կաթնասունների, հյուսիսային եղջերվի, թռչունների մսից: Այն` ինուիտական, նգանասանական, էվենկյան, էնեցական, չուկոտյան, խանտիական և հյուսիսային շատ այլ ժողովրդների սննդակարգի կարևոր մասն է[2][3]:

Թեև հյուսիսային ժողովրդների համար իղունակը համարվում է արժեքավոր սնունդ, սակայն դրան անսովոր մարդու համար իղունակը կարող է լինել թունավոր և նույնիսկ պատճառ դառնալ մահվան[4]:

Թթվեցված միսը և ձուկը տարածված են տարբեր ժողովրդների սննդակարգում:

Պատրաստման եղանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իղունակը պատրաստում են ծովացլի, փոկի, կետի, հյուսիսային եղջերվի, իսկ Գրենլանդիայում` նաև բադի մսից[5]:

Ընտանի եղջերվից իղունակ պատրաստելու համար օգտագործում են խոշոր, առողջ և յուղոտ եղջերու: Նախքան սպանդը` եղջերվին մոտ մեկ շաբաթ չեն կերակրում, որպեսզի նրա աղիները մաքրվեն սննդի մնացորդներից: Սպանդը կատարվում է պարանով խեղդելու եղանակով, որպեսզի հնարավոր լինի կանխել վերքերի վարակումը վնասակար բակտերիաներով և միջատներով: Դրանից հետո` եղջերվի մարմինը պահեստավորում են ճահճում և ծածկում են տորֆով, քարերով և ճյուղերով: Մի քանի ամիս անց այն դուրս է բերվում և օգտագործվում է որպես սնունդ:

Առավել տարածված է իղունակի պատրաստումը ծովացլի կամ փոկի մսից: Հիմնականում` ամռանը որսացած կենդանու միսն ու ճարպը պահեստավորվում են ձմեռվա համար[6]: Կենդանուն սպանում են, սառեցնում են ջրի մեջ[7], տեղավորում են մորթու մեջ` կտորներով կամ չմասնատված մսեղիքը, դրա միջի օդը բաց են թողնում, ապա` թաղում են ծովափում` մանրախճի շերտի տակ, որպեսզի մամլվի[8]: Մի քանի ամսից այն դուրս են հանում և օգտագործում որպես սնունդ:

Սառցակալած իղունաքը կտրում են շերտերով, որոնք ստանում են ձողիկի տեսք: Ձողիկները թաթախում են աղի մեջ և ուտում են թարմ մորթված եղջերվի թոքերի հետ:

Ցանկացած մարդ, ով մանկուց սովոր չէ իղունակ ուտելուն, կարող է թունավորվել այն ուտելուց հետո, ինչն էլ, ժամանակին բուժօգնության բացակայության դեպքում, կարող է մահացու լինել[4]։ Իղունակը կարող է հանգեցնել բոտուլիզմի[9][10][11]: Իղունակը, որպես նեխող միս, պարունակում է նաև դիաթույներ. կադավերին, պուտրեսցին և նեյրին, թեև համարվում է, որ դրանց քանակությունն իղունակի մեջ շատ քիչ է` մարդուն վնասելու համար[12]: Մսի փտահոտը կապված է հենց այդ` քայքայման ընթացքում արտադրվող նյութերի հետ: Դրանք նաև թունավոր են` մեծ չափաբաժնով, հատկապես` նեյրինը: Նեյրինի ազդեցությունն օրգանիզմի վրա նման է մուսկարինի և ֆոսֆորօրգանական միացությունների թողած ազդեցությանը. առատ թքարտադրություն, խորխարտադրություն, սրտխարնոց, փորլուծություն, ջղաձգումներ[13], երբեմն` մահ[14]: Իղունակը կարող է դառնալ նաև ճիճվային վարակման պատճառ[15]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Milton M. R. Freeman Endangered Peoples of the Arctic: Struggles to Survive and Thrive. — Greenwood Publishing Group, 2000. — 278 с.
  2. Афанасьева Г. М., Симченко Ю. Б. Традиционная пища нганасан. — Народы Сибири. Кн. I. Сибирский этнографический сборник. — Москва: ИЭА РАН, 1993. — P. 108.
  3. Афанасьева Г.М., Симченко Ю.Б. Традиционная пища береговых и оленных чукчей. — Народы Сибири, кн. I: Сибирский этнографический сборник. — Институт этнологии и антропологии им. Н.Н. Миклухо-Маклая, 1993. — Т. 6. — С. 66.
  4. 4,0 4,1 Жданова О.Б. Руднева О.В. Написанова Л.А. Макарова Н.А. Окулова И.И. (2020). «ИСТОРИЧЕСКИЕ ПРЕДПОСЫЛКИ И ПЕРСПЕКТИВЫ ИММУНОПРОФИЛАКТИКИ ТРИХИНЕЛЛЕЗА (ОБЗОР)». Вятский медицинский вестник. Արխիվացված է օրիգինալից 2021-06-12-ին. Վերցված է 2021-06-12-ին. «Из-за образования в процессе приготовления трупного яда и наличия личинок трихинелл, длительное время сохраняющихся в разлагающемся мясе, данный деликатес смертельно опасен для представителей большинства других народностей» {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Peter Freuchen, Finn Salomonsen The Arctic year. — Putnam, 1958. — 433 с.
  6. William C. Sturtevant, David Damas 5: Arctic // Handbook of North American Indians. — Government Printing Office, 21.02.1985. — С. 680. — 845 с.
  7. John V Bennett, Susan Rowley, John R. Bennett Uqalurait: An Oral History of Nunavut. — McGill-Queen's Press, 2004. — 520 с.
  8. Michael Robert Evans The Fast Runner: Filming the Legend of Atanarjuat. — U of Nebraska Press, 01.05.2010. — С. 115. — 176 с.
  9. (PDF) Tracking sources of Clostridium botulinum type E contamination in seal meat
  10. «Igunaq - Aged Meat» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-04-27-ին. Վերցված է 2021-04-06-ին.
  11. Traditionally prepared walrus meat connected to botulism patients
  12. Натали Ларкина. «ГНИЛОЙ ОЛЕНЬ И ДРУГИЕ ДЕЛИКАТЕСЫ. Какие особенные и иногда странные дальневосточные блюда нужно попробовать». dv.land. Արխիվացված է օրիգինալից 2021-06-12-ին. Վերցված է 2021-06-12-ին. «Попробовать копальхен можно без вреда для здоровья, — говорит этнограф Олег Артемьев. — Опасность ядов, которые содержатся в блюде, сильно преувеличена. Копальхен действительно содержит путресцин и кадаверин, но они есть и в самом человеческом организме. Нейрин тоже в малых дозах безопасен» {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Testing, testing: Inuit hunters and scientists work together to ensure walrus meat safe to eat
  14. «Igunaq - Aged Meat» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022-04-27-ին. Վերցված է 2021-04-06-ին.
  15. The unique contribution of a local response group in the field investigation and management of a trichinellosis outbreak in Nunavik (Québec, Canada)