Իհլենի հայտարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրենլանդիայի հատվածը, որը օկուպացված է եղել Նորվեգիայի կողմից

Իհլենի հայտարարություն, 1919 թ․ հուլիսի 22-ին Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Նիլս Կլաուս Իհլենի կողմից Գրենլանդիայի նկատմամբ Դանիայի սուվերեն տիրապետության վերաբերյալ կատարված հայտարարություն, որում Իհլենը բանավոր հայտնել է Դանիայի նախարարին, որ «․․․արքայական [դանիական] կառավարության պլանները ամբողջ Գրենլանդիայի նկատմամբ Դանիայի սուվերենության վերաբերյալ․․․ խոչընդոտների չեն հանդիպի Նորվեգիայի կողմից»։ Հայտարարությունը խնդրո առարկա դարձավ, երբ հարց բարձրացվեց, թե արդյոք այն պարտադիր ուժ ունի Նորվեգիայի համար։ Հարցն այնուհետև քննվեց Արդարադատության միջազգային դատարանում որպես Արևելյան Գրենլանդիայի Գործ 1933-ին։

Հայտարարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Նիլս Կլաուս Իհլեն

Հանդիպմանը Դանիան համաձայնել է չառարկել Շպիցբերգենի նկատմամբ Նորվեգիայի որևէ հավակնության, որը կարող է լինել սպասվող խաղաղության կոնֆերանսին, եթե Նորվեգիան չընդդիմանա դանիական հավակնություններին ամբողջ Գրենլանդիայի վերաբերյալ։ Այն տեղի է ունեցել 1919 թ․ հուլիսի 4-ին։ Այդ ժամանակ Նորվեգիան օկուպացրել էր Արևելյան Գրենլանդիայի որոշ հատվածներ։

Ի պատասխան, Իհլենը 1919թ․ հուլիսի 22-ին հայտարարություն արեց, որ "․․․արքայական [դանիական] կառավարության պլանները ամբողջ Գրենլանդիայի նկատմամբ Դանիայի սուվերենության վերաբերյալ ․․․ խոչընդոտների չեն հանդիպի Նորվեգիայի կողմից"։

Արևելյան Գրենլանդիայի Գործը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուամենայնիվ, Նորվեգիան շարունակում էր օկուպացնել Արևելյան Գրենլանդիան մինչև 1930-ականները։ Դա հանգեցրեց, նրան, որ 1933-ին Դանիան և Նորվեգիան այս գործը տարան Միջազգային Մշտական Դատարան։ 

Հաագայի միջազգային դատարանը վիճելի տարածքը շնորհեց Դանիային։ Դատարանը հայտարարեց, որ Իհլենի հայտարարությունն իրենից ներկայացրել է հստակ և ոչ պայմանական խոստում։ Որոշումն ընդունվեց երկու երկրների կողմից էլ։