Իհարա Սայկակու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իհարա Սայկակու
ճապ.՝ 井原西鶴
Դիմանկար
Ծնվել է1642[1][2][3][…]
ԾննդավայրNakatsu, Hidaka district, Վակայամա, Ճապոնիա
Մահացել էսեպտեմբերի 9, 1693(1693-09-09)
Մահվան վայրYariyamachi, Chūō-ku, Օսակա, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա
Մայրենի լեզուճապոներեն
ԵրկերThe Life of an Amorous Man?, Five Women Who Loved Love?, The Life of an Amorous Woman?, The Great Mirror of Male Love?, Transmission of the Martial Arts?, The Eternal Storehouse of Japan?, Reckonings that Carry Men Through the World? և ukiyozōshi?
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան և դրամատուրգ
Commons-logo.svg Ihara Saikaku Վիքիպահեստում
Իհարա Սաիկակու

Իհարա Սայկակու (ճապ.՝ 井原西鶴, կանա いはら さいかく,1642[1][2][3][…], Nakatsu, Hidaka district, Վակայամա, Ճապոնիա - սեպտեմբերի 9, 1693(1693-09-09), Yariyamachi, Chūō-ku, Օսակա, Ճապոնիա), ճապոնացի գրող (արձակագիր, պոետ, դրամատուրգ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իհարա Սայկակուն ծնվել է առևտրականի ընտանիքում։ Ճանապարհորդել է Ճապոնիայում։ Եղել է Դանրինի պոեզիայի դպրոցի հիմնադիր Նիսիյամի Սոինայի աշակերտը։ Ճամփորդությունների ընթացքում հավաքված պատմությունների հիման վրա ստեղծել է «Պատմություններ բոլոր գավառներից» (1685) և «Ճանապարհային թանաքաման» (1687) ժողովածուները։

1682 թվականին գրել է իր առաջին «Սիրուն տրված տղամարդը» վերնագրով վեպը (կամ «Տղամարդ, որն անհամեմատելի է սիրո կրքի մեջ»)։ Սրան հետևել են «Սիրուն տրված հինգ կանայք» (1686) և «Սիրո շրջապտույտներ» (1688) նովելների ժողովածուները։ «Մարտարվեստի փոխանցման գրառումներ» (1687) և «Հեքիաթ սամուրայների պարտքի մասին» (1688) ժողովածուներում գլխավոր հերոսները սամուրայներն են։ «Ճապոնիայի հավերժ գանձարան» (1688) և «Նվիրական մտքերն այն մասին, թե ինչպես լավ ապրել այս աշխարհում» (1692) ժողովածուների գլխավոր հերոսները քաղաքացիներն էին։ Սայկակուի մահից հետո լույս են տեսել «Սայկակուի հյուսած վերջին նախշը» (1694) և «Հին գրերի կույտ» (1696) ժողովածուները։

Իհարա Սայկակուն դարձել է արձակի նոր ուղղության հիմնադիրը` ուկիյոձոսի (浮世草子, «Գրքեր փոփոխական/ ներկայիս աշխարհի մասին»)։ Այս ուղղության հիմնական գաղափարներն են՝ անվստահելիության գիտակցումը, աշխարհի անցավոր ու փոփոխական լինելը, դրանում հուսալի և հավերժական ինչ-որ բանի բացակայությունը։

Մերկուրի մոլորակի մեկ խառնարան անվանվել է Սայկակուի պատվին։

Ռուսերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ихара Сайкаку. Пять женщин, предавшихся любви. СПб.: Азбука, 2000. ISBN 5-267-00249-6, 978-5-267-00249-3
  • Ихара Сайкаку. Избранное. Пер. с яп. Вст. статья Е. Пинус. Сост. И. Львовой. М.: Художественная литература, 1974.-400 с.
  • Ихара Сайкаку. Новеллы. М., 1959.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Swartz A. Open Library — 2007.
  3. 3,0 3,1 Faceted Application of Subject Terminology

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иваненко Н. Г. Ихара Сайкаку и его сборник новелл «Эйтайгура». // Историко-филологические исследования. М., 1967.
  • Григорьева Т. П. Японская художественная традиция. М., 1979.- 368 с. По именному указателю.
  • Hibbett H. (1959). The Floating World in Japanese Fiction. Vermont, Japan: Charles E. Tuttle Company. ISBN 0-8048-1154-7.
  • John K. Gillespie, ed. (1993). Japan: A Literary Overview. New York: Council on National Literatures. ISBN 0-918680-23-9.
  • Haruo Shirane, ed. (2002). Early Modern Japanese Literature: An Anthology, 1600—1900. New York: Columbia University Press. ISBN 0-231-10990-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]