Իկե Գյոկուրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իկե Գյոկուրան
ճապ.՝ 池玉瀾
Ծնվել է1727
ԾննդավայրԿիոտո, Ճապոնիա
Վախճանվել է1784
ՔաղաքացիությունՃապոնիա
Մասնագիտություննկարչուհի, բանաստեղծուհի, գեղագիր և գրող
ՈւսուցիչԿիեն Յանագիսավա
ՄայրYuri?
ԱմուսինԻկենո Տայգա[1]
 Ike Gyokuran Վիքիպահեստում

Իկե Գյոկուրան (ճապ.՝ 池玉瀾, 1727, Կիոտո, Ճապոնիա - 1784), հայտնի է նաև որպես Տոկույամա Գյոկուրան, բունձինգա ոճի (ճապ.՝ 文人画, «գիտնականների նկարչություն»)՝ ճապոնացի նկարչուհի, գեղագիր և բանաստեղծուհի[2]։ Ճանաչում է ստացել կենդանության օրոք և համարվում է Ճապոնիայում առաջին խոշոր կին նկարիչներից մեկը[3][4]։

Ծնվելիս նրան տվել են Մատի (ճապ.՝ ) անունը։ Գեղանկարչություն ուսանել է վաղ տարիքից և ստացել է Գյոկուրան կեղծանունը, ամենայն հավանականությամբ, իր ուսուցիչ Յանագիսա Կիենից (1707-1758)[5]։ Գյոկուրանը ամուսնացել է նկարիչ Իկենո Տայգայի հետ։ Նախքան ամուսնությունը նկարները ստորագրել է իր ազգանվամբ` «Տոկույամա Գյոկուրան»[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իկե Գյոկուրանի հեղինակած հովհարը, թանք, ներկեր, թուղթ, Մետրոպոլիտեն թանգարան
Երկու աշնանային բանաստեղծություններ, 13-րդ դարի երկրորդ կեսեր

Գյոկուրանը գեղանկարչություն ուսանել է Նանգա դպրոցի ներկայացուցիչ Յանագիսա Կիէնի մոտ[6]։ Ամենայն հավանականությամբ, նա ծանոթացրել է Իկեին Իկենո Տայգայի հետ, որը նույնպես իր աշակերտներից էր։ Գյոկուրանի ամուսինը նրան սովորեցրել է Նանգա գեղանկարչության դպրոցի ոճը (Չինաստանի Հարավային դպրոցի արվեստի ճապոնական տարբերակը) և «գիտնականների գեղանկարչությանը»[6], իսկ Իկեն փոխարենը ամուսնուն սովորեցրել է վակա ժանրի բանաստեղծական արվեստ[5]։

Զույգը հայտնի էր իրենց էքսցենտրիկ վարքով։ Միասին նրանք ստեղծել են արվեստի ստեղծագործություններ՝ ազդելով միմյանց ստեղծագործությունների և ոճի վրա և միասին ուսումնասիրել են երաժշտություն։ Այդ ժամանակաշրջանում Ճապոնիային բնորոշ չէր, որ կինն իր կարգավիճակով ավելի ցածր լիներ տղամարդուց։ Հայտնի է, որ Գյոկուրանն ամուսնությունից հետո չի հեռացրել իր հոնքերը, ինչպես ավանդույթն էր պահանջում[7]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իկե Գյոկուրան 17-րդ դարի Ճապոնիայում ճանաչված մի քանի արվեստագետներից մեկն էր[6]։ Ստեղծել է նկարազարդումներ շարժական դռների, ճապոնական շիրմաների, հորիզոնական և ուղղահայաց թղթագլաններ, նաև ստեղծել է փոքր գործեր, որոնց վրա գրել է իր սեփական բանաստեղծությունները[2]։ Գյոկուրանն ու ամուսինն իրենց գրեթե ամբողջությամբ նվիրել են արվեստին, հաճախ ստեղծել են համատեղ գործեր, սակայն քիչ են վաստակել[3]։ Զույգն ապրում է Կիոտոյի Գիոնի տաճարի հարևանությամբ գտնվող արվեստանոցում։ 1910 թվականին Իկե Գյոկուրանի բանաստեղծությունները ներառվել են տաճարի կողմից հրատարակված «Գիոն սանձե կասյու» հավաքածուում (Գիոնի երեք կանանց բանաստեղծությունների ժողովածու)։

Գյոկուրանի ստեղծագործություններից մի քանիսը ներառված են Ճապոնիայի ազգային գանձերի և կարևոր մշակութային արժեքների ցանկում[2]։

Գյոկուրանի կերպարը կանանց շրջանում տարածված է Կիոտոյի Ձիդայ մացուրի փառատոնի ժամանակ, երբ կանայք հագնվում են Գյոկուրանի ոճով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Union List of Artist Names — 2018.
  2. 2,0 2,1 2,2 Philadelphia Museum of Art. «Philadelphia Museum of Art – Exhibitions – Ike Taiga and Tokuyama Gyokuran: Japanese Masters of the Brush». www.philamuseum.org. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  3. 3,0 3,1 Smith, Roberta (2007 թ․ մայիսի 18). «Ike Taiga and Tokuyama Gyokuran: Japanese Masters of the Brush – Art – Review». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  4. 4,0 4,1 Fischer, Felice (2007). Ike Taiga and Tokuyama Gyokuran: Japanese Masters of the Brush. Philadelphia, PA: Philadelphia Museum of Art. էջ 33. ISBN 978-0-87633-198-9.
  5. 5,0 5,1 Fister, Patricia (1988). Japanese Women Artists, 1600–1900. University of Kansas: Lawrence, Kansas: Spencer Museum of Art. էջ 74. ISBN 0-913689-25-4.
  6. 6,0 6,1 6,2 Villarreal, Ignacio. «Ike Taiga and Tokuyama Gyokuran». artdaily.com. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  7. Fister, Patricia (1990). Flowering in the Shadows: Women in the History of Chinese and Japanese Painting. United States: University of Hawaii Press. էջ 261. ISBN 0-8248-1149-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իկե Գյոկուրան» հոդվածին։