Իլ-76-ի ավիավթար Ալժիրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլ-76-ի ավիավթար Ալժիրում
Ilyushin IL-78 (7T-WIH) Algerian Air Force.jpg
Ալժիրի օդային ուժերի Իլ-76
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակ ինքնաթիռի խորտակում[1]
Թվական ապրիլի 11, 2018[1]
Ժամանակ 08:00
Պատճառ օդանավի անսարքություն
Վայր Բուֆարի օդանավակայան, , Flag of Algeria.svg Ալժիր[1]
Զոհվածներ 257[2]
Aviation Safety Network ID 20180411-0
Օդանավ
Մոդել Իլ-76
Ավիաընկերություն Algerian Air Force
Կողային համար 7T-WIP
Արտադրման թվական 1994
Ուղևորներ 247
Անձնակազմ 10
Կենդանի մնացած 0

Իլ-76-ի ավիավթար Ալժիրում, տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 11-ին Ալժիրում։ Ալժիրի ռազմաօդային ուժերին պատկանող Իլ-76 ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվել Ալժիրի Բլինդա նահանգի Բիֆարիկ ռազմաօդային բազայի մոտակայքում։ Զոհվել է 257 մարդ[2]։

Այս աղետը 2003 թվականի Թամանրասեթի Բոինգ 737-ի ավիավթարից հետո երկրորդն է իր մեծությամբ։ Աշխարհում ամենախոշոր ավիավթարն է, որ հաջորդել է Դոնեցկի 2004 թվականի Բոինգ 777-ի աղետին, նաև 2003 թվականի իրանի Կերման քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարից հետո երկրորդն է գրավում ԻԼ-76-երի աղետների շարքում ։ Զոհերի քանակով աշխարհում 20-րդ ավիավթարն է։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռն արտադրվել է Տաշքենդի Չկալովի անվան ավիացիոն արտադրական միավորումում։ Շահագործման է հանվել 1994 թվականի դեկտեմբերի 11-ին գործարանային՝ 043419636 և սերիական՝ 91-09 համարներով։

2003 թվականին Ստարայա Ռուսա քաղաքի համար 123 ավիավերանորոգման գործարանում կապիտալ-վերականգնողական վերանորոգում է անցել։ Այդ պահին ունեցել է 2110 ժամ թռիչք և 1494 «թռիչք-վայրէջք»։

2014 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի սեպտեմբեր կապիտալ վերանորոգվել է Մոսկվայի մարզի Ժուկովսկի քաղաքում։

Պատկանել է Ալժիրի ռազմաօդային ուժերին։

Աղետը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռը աղետի է ենթարկվել տեղական ժամանակով 08:00-ին[3] Բուֆարիկ օդանավակայանից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։ Ընկել է Ալժիրի մայրաքաղաքից 30 կմ հեռու։

50 մետր բարձրանալուց հետո բռնկվել է ինքնաթիռի աջ թևը։ Անձնակազմը փորձել է օդանավը ետ շրջել և իջեցնել օդանավակայանում։ Բայց ինքնաթիռը վառվելով վայր է ընկել և հարվածելով գետնին լիովին ավերվել է[4]։

Անձնակազմ և ուղևորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռում գտնվել են անձնակազմի տասը անդամները և 247 ուղևոր, որոնց մեծ մասը ալժիրցի զինվորականներ են եղել։ Ուղևորների մեջ եղել են Պոլիսարիո ճակատի 26 անդամ[5]։ Ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]