Իլ-18 օդանավի ավիավթար Լենինգրադում (1970)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլ-18 օդանավի ավիավթար Լենինգրադում
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականդեկտեմբերի 31, 1970
Ժամանակ16:37 UTC
Բնութագրումանկում թռիչքից հետո
Պատճառսառցակալում
ՎայրՊուլկովո միջազգային օդանավակայան, Լենինգրադի մարզ,  ԽՍՀՄ
ՉվերթSU-3012
Թռիչքի վայրՊուլկովո միջազգային օդանավակայան
Վերջնական կետԶվարթնոց
Զոհվածներ6 մարդ
Վիրավորներ26
Aviation Safety Network ID19701231-1
Օդանավ
ՄոդելԻլ-18
ԱվիաընկերությունԱերոֆլոտ
Կողային համարCCCP-75773
Կենդանի մնացած80

Իլ-18 օդանավի ավիավթար Լենինգրադում, ավիավթար է, որ տեղի է ունեցել 1970 թվականի դեկտեմբերի 31-ին Լենինգրադում, Պուլկովո միջազգային օդանավակայանի մոտ։ Լենինգրադ - Երևան երթուղիով SU-3012 չվերթի «Աերոֆլոտ» ընկերության Իլ-18 օդանավը թռիչքից մի քանի վայրկյան հետո ընկել է։ Մահացել են 6, վիրավորվել՝ 26 մարդ[1]։

Օդանավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլ-18Բ ինքնաթիռը (գրանցման համարը՝ ՍՍՀՄ- 75773, գործարանային համարը՝ 181003603, սերիական համարը՝ 036-03) շահագործման է հանվել 1961 թվականին, առաջին թռիչքը կայացել է օգոստոսի 24-ին։ Սեպտեմբերի 3-ին հանձնվել է «Աերոֆլոտ» ընկերության Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությանը (Երևանյան բաժանմունք)։ Ավիավթարի պահին օդանավը ուներ 13760 ժամ թռիչք և կատարել էր 6733 թռիչք-վայրէջք։

Անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

SU-3012 չվերթի անձնակազմում եղել են ( «Աերոֆլոտի» 279 թռիչքային ջոկատ) ՝

  • օդանավի հրամանատար՝ Լևոն Քրիստափորի Բարիկյան
  • երկրորդ օդաչու՝ Սուրեն Տիգրանի Խուդավերդյան
  • շտուրման՝ Իվան Վասիլիի Ֆատեև
  • բորտմեխանիկ՝ Հենրիխ Արտաշեսի Թարվերդյան
  • ռադիստ՝ Հովհաննես Թաթևոսի Հունանյան

Ինքնաթիռի սրահում երեք ուղեկցող են աշխատել՝

  • Լյուսյա Ցոլակի Վարդանյան
  • Սողոմոն Համբարձումի Պետրոսյան
  • Վալերի Գրիգորի Պրեդին

Օդանավում 86 մարդ են եղել, որոնցից 78-ը ուղևոր էին, իսկ 8-ը անձնակազմի անդամ։

Աղետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 16:33-ին երկինքը ամպել էր (120 մ բարձրություն) և ձյուն էր գալիս։

Ժամը 16:33:05-ին SU-3012 չվերթին թույլատրվել է թռիչքային ուղի դուրս գալ։ Ժամը 16:34:15-ին անձնակազմը օդ բարձրանալու թույլտվություն է խնդրել։ Ժամը 16:35-ին ինքնաթիռը 250 կմ/ժ արագությամբ թռիչքային գոտուց օդ է բարձրացել 99° մագնիսային անկյան տակ։ Ըստ ականատեսների ինքնաթիռը օդ է բարձրացել տանգաժի անսովոր մեծ անկյան տակ, այսինքն վեր ցցած քթամասով և տատանվելով կողմից-կողմ։ 30-50 մետր բարձրություն հավաքելով և թռնելով 1,5 կմ օդանավը արգությունը գցել է մինչև 200կմ/ժ, որից հետո նույն՝ քթամասը վեր ցցած և աջ թեքված սկսել է բարձրությունը կորցնել։ 5300 մ թռնելով, թռիչքային ուղուց 2190 մ հեռավորության վրա ինքնաթիռի պոչը խրվել է գետին։ Հարվածից ինքնաթիռի կմախքային մասը (ֆուզյոլաժ) երկու մասի է բաժանվել, որից հետո օդաչուների խցիկը խրվել է գետնի մեջ, իսկ ինքնաթիռի ետևի մասը դեռ 210 մետր շարունակել է ընթացքը գետնի վրա սղալով։ Հարվածից պոկվել է ձախ թևը և աջ թևի երկու շարժիչները։

Ավիավթարի ժամանակ զոհվել են օդաչուների խցիկում գտնվող բոլոր 6 անձինք՝ երկու օդաչուները, շտուրմանը, բորտմեխանիկը, ռադիստը և ուղեկցող միլիցիոները՝ Հայկական ԽՍՀ Ներքին գործերի մայոր Տ. Նիկողոսյանը։ Վիրավորվել են 23 ուղևոր և 3 ուղեկցողները[2]

Աղետի պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ավիավթարը քննող հանձնաժողովի տվյալների՝ կատարողական ստարտի և թռիչքի թույլտվության միջև 70 վայրկյան է եղել, ինչը հերիք չի վերահսկողության քարտեզը լրացնելու և թռիչքից առաջ պարտադիր ստուգումների կատարելու։ Նոր տարուց առաջ տուն հասնելու համար շտապելով անձնակազմը թռիչքի գործողությունների ձեռնարկը և վերահսկողության քարտեզը խախտելով, մի շարք սխալներ է թույլ տվել։

Չեն միացրել բարձրության ռադիոչափիչը, ավտոմատ թռիչքային տվյալների մագնիսական տեսաձայնագրիչը (МСРП-12) և հակասառցակալման համակարգը։ Մոռացել են նաև անջատել ղեկի արգելակման ավտոմատ մեխանիզմը և շարժիչի գործարկման գլխավոր անջատիչը։ Այս բոլորից առավել կարևոր սխալը այն է եղել, որ անձնակազմը ինքնաթիռի բացովի փեշերը (ռուս.՝ закрылки) չի բացել, ինչի արդյունքում թռիչքի պահին վեր ձգող ուժը բավարար չի եղել և ինքնաթիռի քիթը վեր է ցցվել։ Սրա հետ մեկտեղ պտուտակները սառած են եղել և քարշի ուժն ընկել է և արագությունը ընկել է։ Այս բոլորը օդանավի անկման առիթ են հանդիսացել[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Авиакатастрофа Ил-18В Армянского УГА в районе аэропорта Пулково Подробнее на: http://avia.pro/blog/aviakatastrofa-il-18v-v-rayone-aeroporta-pulkovo-1970». avia.pro. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն) (ռուս.)
  2. «Катастрофа Ил-18В Армянского УГА в районе а/п Пулково». airdisaster.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին. (ռուս.)
  3. «ИЛ-18/20/22/38. ПОЛЕТЫ И ПОТЕРИ». aviator.guru. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.(չաշխատող հղում) (ռուս.)
  4. «Такие разные у самолётов судьбы». avialp.info. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին. (ռուս.)