Իլսինյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլսինյո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 12, 1985(1985-10-12)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Սան Բերնարդու դու Կամպո, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 81 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Իլսինյո (Իլսոն Պերեյրա Դիաս Ժունիոր) (բրազ.-պորտ.՝ Ilson Pereira Dias Júnior, հոկտեմբերի 12, 1985(1985-10-12)[1][2][3], Սան Բերնարդու դու Կամպո, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հայտնի է Դոնեցկի «Շախտյոր»-ում խաղերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլսինյոն սկսել է կարիերան 2006 թվականին «Պալեյրաս» ակումբում, որից հետո տեղափոխվել է «Սան Պաուլու» ակումբ որպես Սիսինյոյին փոխարինող՝ դառնալով «Ռեալ Մադրիդ»-ի խաղացող։

2007 թվականի հուլիսի 29-ին Իլսինյոն «4+1» ձևաչափով պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյոր» ակումբի հետ, որը նրա համար վճարել է 10 միլիոն եվրո[4]։ 2007 թվականի օգոստոսի 11-ին Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունում նորամուտ է ունեցել Պոլտավայի «Վորսկլա» ակումբի դեմ տնային խաղում (2:1)[5]։

2009 թվականի մայիսի 7-ին «Շախտյոր»-ի և Կիևի «Դինամո» ակումբների միջև ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղի 89-րդ րոպեին խփել է վճռական գոլ, որը «հանքագործներին» դուրս է բերել եվրոպական մրցաշարի եզրափակիչ։ Այդ մրցախաղը ավարտվել է 2։1 հաշվով՝ հօգուտ Դոնեցկի թիմի, ինչը թույլ է տվել նրան անցնել առաջ։

2010 թվականի մայիսի 5-ին Ուկրաինայի առաջնության շրջանկներում Կիևի «Դինամո» ակումբի հետ խաղի 15-րդ րոպեին խփել է հաղթական գոլ, որը նրա թիմին չեմպիոնություն է բերել 2009/10 մրցաշրջանում։

2011 թվականին «Սան Պաուլու» ակումբից տեղափոխվել է «Ինտերնասիոնալ» ակումբ։

2012-ին տանուլ տված դատական գործի պատճառով «Ինտերնասիոնալ»-ը հրաժարվել է երկարաձգել Իլսինյոյի պայմանագիրը։ Դրանից հետո ֆուտբոլիստը որոշել է վերադառնալ «Շախտյոր», չնայած նրան, որ մի շարք ակումբներ առաջարկել են մարել Իլսինյոյի պարտքը։

2015 թվականի հունիսի 30-ին հայտնի է դարձել, որ Իլսինյոն ազատ գործակալի իրավունքով հեռանում է «Շախտյոր»-ից՝ նրա կազմում անցկացնելով 174 խաղ և խփելով 22 գոլ։

2016 թվականի փետրվարի 24-ին Իլսինյոն դարձել է ամերիկյան «Ֆիլադելֆիա Յունիոն» ակումբի խաղացող՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[6]։ MLS-ում նորամուտ է ունեցել 2016 թվականի մարտի 6-ին «Դալաս» ակումբի դեմ մրցաշրջանի մեկնարկային մրցախաղում[7]։ 2016 թվականի հուլիսի 9-ին «Դի Սի Յունայդետ» ակումբի դեմ մրցախաղում խփել է իր առաջին գոլը «Յույնիոն» ակումբի կազմում՝ կատարելով դուբլ[8]։ 2017 թվականի մրցաշրջանը վերջացնելուց հետո «Ֆիլադելֆիա Յունիոն» ակումբը չի երկարացնել պայմանագիրը Իլսինիոյի հետ[9][10], բայց 2017 թվականի դեկտեմբերի 20-ին ակումբը վերակնքել է պայմանագիրը[11][12]։ 2020 թվականի հունվարի 24-ին Իլսինյոն ստորագրել է նոր մեկամյա պայմանագիր «Ֆիլադելֆիյա Յունիոն» ակումբի հետ[13][14]։ 2021 թվականի մրցաշրջանի ավարտին «Ֆիլադելֆիա Յունիոն»-ի հետ Իլսինյոի պայմանագրի ժամկետը ավարտվել է[15]։

2022 թվականի մարտի 9-ին Իլսինյոն հայտարարել է ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին[16][17][18]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիա A (1)` 2006
  • Ուկրաինայի ֆուտբոլի առաջնություն(5)` 2007/08, 2009/10, 2011/12, 2012/13, 2013/14
  • Ուկրաինայի առաջնության արծաթե մեդալակիր (2)՝ 2008/09, 2014/15
  • Ուկրաինայի գավաթի դափնեկիր (3)՝ 2007/08, 2011/12, 2012/13
  • Ուկրաինայի գավաթի եզրափակչի մասնակից (3)՝ 2008/09, 2013/14, 2014/15
  • Ուկրաինայի սուպերգավաթի դափնեկիր (3)՝ 2008, 2012, 2013, 2014
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի դափնեկիր(1)՝ 2008/09
  • MLS-ի կանոնավոր առաջնության հաղթող՝ 2020

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծաթե գնդակ (Բրազիլիա)՝ 2006
  • Ուկրաինայի առաջնության լավագույն 11 խաղացող՝ 2007/08
  • Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ՝ 2009[19]
  • «Արիության համար» III աստիճանի շքանշանի ասպետ (2009 թվական)[20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Илсиньо перебрался в «Шахтёр»». Официальный сайт ФК «Шахтёр» (Донецк). 29-07-07. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. «Протокол матча». Официальный сайт Федерации футбола Украины (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. «Philadelphia Union Sign Brazilian International Ilsinho». Philadelphia Union (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  7. «Union Fall to FC Dallas in 2016 MLS Season Opener». OurSports Central (անգլերեն). 2016 թ․ մարտի 6. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
  8. «Union Blank D.C. United Behind Andre Blake's Fourth Shutout and Ilsinho's Brace». Philadelphia Union (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. «Philadelphia Union Exercise 2018 Options On 11 Players». Philadelphia Union (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. Sam Stejskal (2017 թ․ նոյեմբերի 1). «Philadelphia Union decline contract options on Edu, Ilsinho, Herbers». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 16-ին.
  11. «Philadelphia Union Re-Sign Fabinho, Fabian Herbers and Ilsinho». Philadelphia Union (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. Charles Boehm (2017 թ․ դեկտեմբերի 20). «Philadelphia Union re-sign regulars Fabinho, Herbers, Ilsinho for 2018». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. «Philadelphia Union Re-Sign Midfielder Ilsinho». Philadelphia Union (անգլերեն). 2020 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  14. Jonathan Tannenwald (2020 թ․ հունվարի 24). «Union re-sign fan favorite Ilsinho to one-year contract». The Philadelphia Inquirer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
  15. «Philadelphia Union Announce 2022 Roster Decisions». Philadelphia Union (անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
  16. «Ilsinho announces retirement; to be honored Saturday night». Philadelphia Union (անգլերեն). 2022 թ․ մարտի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
  17. Dylan Butler (2022 թ․ մարտի 9). «Philadelphia Union cult hero Ilsinho announces retirement». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
  18. «Ілсіньо завершив кар'єру». football.ua (ուկրաիներեն). 09 березня 2022. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 29-ին.
  19. «Луческу и футболистам присвоили звания «заслуженных»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին. Shakhtar.com
  20. «Указ Президента України № 349/2009 від 25 травня 2009 року "Про відзначення державними нагородами України гравців і працівників акціонерного товариства «Футбольний клуб „Шахтар" Донецьк»"». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 30-ին.(ուկր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]