Իլոկկորտոորմիուտ
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Իլոկկորտոորմիուտ | |||
գրենլանդ․՝ Illoqqortoormiut
| |||
| |||
| 70°29′7″N 21°58′0″W / 70.48528°N 21.96667°W | |||
| Երկիր | |||
| Համայնք | Սերմերսոոք | ||
| Հիմնադրված է | 1925 թ. | ||
| ԲԾՄ | 1 մետր | ||
| Բնակչություն | ▼345 մարդ (հունվարի 1, 2020)[1] | ||
| Ժամային գոտի | UTC−01:00? և UTC+0 | ||
| Փոստային դասիչ | 3980 | ||
| Պաշտոնական կայք | ittoqqortoormiit.gl | ||
|
| |||
Իլոկկորտոորմիուտ (գրենլանդ․՝ Ittoqqortoormiit ), քաղաք է Գրենլանդիայի արևելքում, Սերմերսոոք կոմունայում։ Այն նախկինում եղել է Իլոկկորտոորմիուտ կոմունայի վարչական կենտրոնը և լուծարվել է 2009 թվականից։ Սա Գրենլանդիայի ամենամեկուսացված քաղաքներից մեկն է. այնտեղ կարելի է հասնել միայն օդային ճանապարհով՝ շաբաթը երկու անգամ Իսլանդիայից Ներլերիտ Ինաատ օդանավակայան։ 2025 թվականին որոշում է կայացվել Դանիայի պետության ֆինանսավորմամբ քաղաքում օդանավակայան կառուցել։ Սա կվերացնի ուղղաթիռներով տեղափոխման և Ներլերիտ Ինաատ օդանավակայանի օգտագործման անհրաժեշտությունը[2]:
Քաղաքի բնակչությունը 2013 թվականի տվյալներով կազմել է 452 մարդ[3]։

Քաղաքի ժամային գոտին UTC-02:00 է, նույնը, ինչ Գրենլանդիայի բնակչության մեծ մասի համար։ Մինչև 2023 թվականը այն նախկինում երկու ժամով առաջ է եղել Գրենլանդիայի մեծ մասից[4]։

Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկորսբիսուն անունը ծագում է հետազոտող և կետորս Ուիլյամ Սկորսբիի անունից, որը քարտեզագրել է տարածաշրջանը 1822 թվականին: Էսկիմո-ալեուտական լեզվով Իլոկկորտոորմիուտը նշանակում է «Մեծ տուն»:
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Սքորսբի Սաունդ ֆյորդի գետաբերանի մոտ։
Իլոկկորտոորմիուտի կոմունան զբաղեցնում էր մոտ 235 000 կմ² տարածք․ հարավում սահմանակցում էր Ամմասսալիկին, իսկ հյուսիսում՝ Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկին։ Տարածքի կենդանական աշխարհը հարուստ է սպիտակ արջերով, մշկացուլերով և փոկերով։ Սքորսբի Սաունդ ֆյորդը աշխարհի ամենամեծ ֆյորդն է․ նրա երկարությունը հասնում է մոտ 350 կմ, խորությունը՝ մինչև 1500 մ։ Ֆյորդի ամենամեծ կղզին Միլնա երկիրն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1925 թվականին Էյնար Միկկելսենի և ևս 70 վերաբնակների կողմից, որոնք ժամանել էին «Gustav Holm» նավով։ Սա կապված է եղել Արևելյան Գրենլանդիայի նկատմամբ Նորվեգիայի աճող հետաքրքրության հետ։
Միաժամանակ այս վերաբնակեցումը պետք է օգներ Տասիիլաքի բնակիչներին, որտեղ կենսապայմանները վատացել էին, և որտեղից մարդիկ համեմատաբար կամավոր տեղափոխվել էին Իլոկկորտոորմիուտ։ Նոր վայրում նրանց սպասվել է հարուստ որսավայրեր՝ փոկերով, ծովացուլերով, կենտեղջյուրներով, բևեռային արջերով և բևեռաղվեսներով։
Այնուամենայնիվ, այս տարածաշրջանում նախկինում ևս ապրել է Էսկիմոսներ բնակչություն, ինչի մասին վկայում են հայտնաբերված ավերակներն ու այլ հնագիտական գտածոները։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղացի որսորդները սերնդեսերունդ զբաղվել են արջերի և կետերի որսով, որը մինչ օրս տարածաշրջանի կարևոր մշակութա-տնտեսական գործոններից է։ Միսն ու կենդանական այլ արտադրանքները կազմում են որսորդական ընտանիքների տնտեսության հիմքը։ Եկամուտը ձևավորվում է այդ արտադրանքի վաճառքից, սակայն այն մնում է սեզոնային և անկայուն։
Իլլոկկորտոորմիուտի մերձակայքով անցնում են տափակաձկների և ծովախեցգետնի խոշոր վտառներ, սակայն սառույցի պատճառով նրանց որսը անհնար է դառնում տարվա մի քանի ամիսների ընթացքում։ Վերջին տարիներին զբոսաշրջությունը գնալով ավելի է զարգանում։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Statbank Greenland
- ↑ Veirum, Thomas Munk (2025-09-16). «Milliard-aftale: Danmark vil finansiere ny lufthavn, en dybvandshavn og visse sundhedsudgifter i Grønland». www.sermitsiaq.ag (դանիերեն). Վերցված է 2025-09-18-ին.
- ↑ Greenland in Figures 2013. — Statistics Greenland. — ISBN 978-87-986787-7-9
- ↑ Kornberg, Sara; Gundersen, Mathew. «Time Zone Clarity in Greenland». www.timeanddate.com (անգլերեն). Վերցված է 2026-01-24-ին.
- ↑ «Aalborg Twin Towns». Europeprize.net. Արխիվացված է օրիգինալից 2013-09-07-ին. Վերցված է 2013-08-19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Гренландия и Арктика». Этан О’Кэролл и Марк Эллиотт. Lonely Planet 2005. ISBN 1-74059-095-3.
- Гренландия в цифрах 2005 Статистика Гренландии. 3е издание, Май 2005. ISSN 1604-7397
- Сайт муниципалитета Иттоккотоормиита Արխիվացված է Մարտ 11, 2009 Wayback Machine-ի միջոցով:
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլոկկորտոորմիուտ» հոդվածին։ |
| ||||||||||
