Իլյա Ռոգաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլյա Ռոգաչով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 10, 1962(1962-06-10) (61 տարեկան)
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Իլյա Ռոգաչով (ռուս.՝ Илья́ И́горевич Рогачёв, հունիսի 10, 1962(1962-06-10)), ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Տիրապետում է ֆրանսերենին և անգլերենին։

1984 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

1984 թվականից մինչև 2001 թվականը Ֆրանսիայում եղել է ԽՍՀՄ դեսպանատան, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։

2001 թվականից մինչև 2004 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2004 թվականից մինչև 2009 թվականը ՄԱԿ-ում եղել է Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ։

2009 թվականի օգոստոսի 12-ից մինչև 2019 թվականի հուլիսի 3-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության նոր մարտահրավերների և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն։

2019 թվականի հուլիսի 3-ից Հարավաֆրիկյան Հանրապետությունում զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը[1]։

2019 թվականի հուլիսի 17-ից Լեսոտոյում զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը[2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի[3]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի օգոստոսի 12)[4]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2010 թվականի փետրվարի 9)[5]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի հունիսի 13)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 03.07.2019 г. № 315 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Южно-Африканской Республике»
  2. Указ Президента Российской Федерации от 17.07.2019 г. № 338 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Королевстве Лесото по совместительству»
  3. Дипломат Игорь Рогачёв
  4. Указ Президента Российской Федерации от 12.08.2006 г. № 898 «О присвоении дипломатических рангов»
  5. Указ Президента Российской Федерации от 09.02.2010 г. № 163 «О присвоении дипломатических рангов»
  6. Указ Президента Российской Федерации от 13.06.2018 г. № 300 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]