Իլյա Ռիպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Ռիպս
EliaRips.jpg
Ծնվել էդեկտեմբերի 12, 1948(1948-12-12) (70 տարեկան)
Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Israel.svg Իսրայել
Դավանանքաթեիստ և հուդայականություն
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Երուսաղեմի հրեական համալսարան
Գործունեության ոլորտխմբերի տեսություն, R-tree? և Bible code?
Ալմա մատերԼատվիայի համալսարան և Երուսաղեմի հրեական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարՇիմշոն Ամիցուր
Եղել է գիտական ղեկավարՑլիլ Սելա
Հայտնի աշակերտներՑլիլ Սելա
ՊարգևներAnna and Lajos Erdős Prize in Mathematics?

Իլյա Ռիպս (եբր.՝ אליהו (איליה) רִיפְּס‎; անգլ.՝ Eliyahu Rips, также Ilya Rips, դեկտեմբերի 12, 1948(1948-12-12), Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), իսրայելցի մաթեմատիկոս, որը հայտնի է խմբերի երկրաչափական տեսության իր աշխատանքներով: Հայտնի դարձավ հանրությանը, որպես Աստվածաշնչում կոդավորված տեղեկատվության հոդվածի համահեղինակ։

Ռիպսը մեծացել է Լատվիայում (այն ժամանակ ԽՍՀՄ կազմում էր), մաթեմատիկայի ուսուցիչ Արոն Զալմանովիչ Ռիպսի ընտանիքում։ Նա առաջին լատվիացի աշակերտն էր, որը մասնակցում էր Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային։ Ութ տարվա ընթացքում ոսկե մեդալով ավարտել է Ռիգայի թիվ 23 միջնակարգ դպրոցը (այժմ Լոմոնոսովյան վարժարան): 1969 թվականի ապրիլի 9-ին Ռիգան (այն ժամանակ Լատվիայի համալսարանի 20-ամյա ուսանող) ինքնահրկիզման փորձ կատարեց Ռիգայի կենտրոնում Ազատության հուշարձանի մոտ ի նշան բողոքի Վարշավյան պայմանագրի զորքերի՝ Չեխոսլովակիա ներխուժման դեմ[1]։

Հարկադիր բուժման է անցել հատուկ տիպի հոգեբուժարանում դանդաղ շիզոֆրենիա ախտորոշմամբ[2]։ Երկու տարի բանտարկության մեջ է մնացել, իսկ 1972 թվականին արևմտյան մաթեմատիկոսների ճնշման տակ խորհրդային իշխանությունները նրան թույլ են տվել արտագաղթել Իսրայել։ Նախկինում, աթեիստ, Ռիպսը հետագայում դարձավ ուղղափառ հրեա[3]։

Բուժվելուց և ասպիրանտուրայի ավարտից հետո Ռիպսը աշխատանքի է ընդունվել Երուսաղեմի Հրեական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում։ 1979 թվականին Ռիպսը ստացել է Իսրայելի մաթեմատիկական միության Էրդյոշի մրցանակը։ Ռիպսի զգալի աշխատանքները (հիմնականում չհրապարակված) նվիրված են R-ծառերի խմբերի գործողություններին։

Աստվածաշնչի կոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Ռիպսը Դորոն Վիցտումի (Doron Witztum) և Յոավ Ռոզենբերգի (Yoav Rosenberg) հետ համատեղ հոդված է հրապարակել Statistical Science ամսագրում, որտեղ ասվում էր, որ «Ծննդոց» գրքի (Աստվածաշնչի մաս կազմող) տեքստում եբրայերեն պարունակվում է կոդավորված տեղեկատվություն։ 1997 թվականին լրագրող Մայքլ Դրոսնին (Michael Drosnin) այս վարկածը նկարագրել է հայտնի The Bible Code գրքում[4]։ Ռիպսը պաշտոնապես հեռացել է Դրոսնինի գրքում իր արդյունքների մեկնաբանությունից[5]։ Գրքի հրապարակումից հետո աստվածաշնչյան կոդի վարկածը ստացել է ոչ միանշանակ, այդ թվում՝ բացասական գնահատականներ[6]։

Ընտրված հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • E. Rips, Group actions on R-trees, preprint
  • E. Rips, Subgroups of small cancellation groups. Bull. London Math. Soc. 14 (1982), no. 1, 45—47.
  • Rips, E.; Sela, Z. Structure and rigidity in hyperbolic groups. I. Geom. Funct. Anal. 4 (1994), no. 3, 337—371.
  • Rips, E. Sela, Z. Canonical representatives and equations in hyperbolic groups. Invent. Math. 120 (1995), no. 3, 489—512.
  • Rips, E.; Sela, Z. Cyclic splittings of finitely presented groups and the canonical JSJ decomposition. Ann. of Math. (2) 146 (1997), no. 1, 53—109.
  • Sapir, Mark V.; Birget, Jean-Camille; Rips, Eliyahu, Isoperimetric and isodiametric functions of groups. Ann. of Math. (2) 156 (2002), no. 2, 345—466.
  • Birget, J.-C.; Ol'shanskii, A. Yu.; Rips, E.; Sapir, M. V., Isoperimetric functions of groups and computational complexity of the word problem. Ann. of Math. (2) 156 (2002), no. 2, 467—518.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хроника текущих событий, вып. 8, 30 июня 1969 г.
  2. Кравчик Е. (19 октября 2006). Порядок, сокрытый в хаосе // Еврейский мир. Архивировано из первоисточника 27 Հոկտեմբերի 2006.
  3. Bible Code Digest.com — Bible Code Website Links (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  4. ««Библейский код. В Библии разгадан древний код»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-18-ին։ Վերցված է 2014-10-20 
  5. Public Statement by Dr. Rips on Michael Drosnin’s theories.
  6. Scientific Refutation of the Bible Codes by Brendan McKay and Friends.