Իլյա Պրիգոժին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Պրիգոժին
ռուս.՝ Илья Романович Пригожин
Իլյա Պրիգոժին.jpg
Ծնվել էհունվարի 12 (25), 1917[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 28, 2003(2003-05-28)[1][3][4][…] (86 տարեկան)
Բրյուսել, Բրյուսել, Բելգիա
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Մասնագիտությունփիլիսոփա, ֆիզիկոս, համալսարանի պրոֆեսոր, քիմիկոս, ակադեմիկոս և ոչ գեղարվեստական գրող
Հաստատություն(ներ)Օստինի Տեխասի համալսարան, Բրյուսելի ազատ համալսարան և Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա և ֆիզիկա
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Գիտության պատմության միջազգային ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԲրյուսելի ազատ համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Գիտական ղեկավարThéophile de Donder?
Եղել է գիտական ղեկավարRadu Bălescu?, Adi Bulsara?, Manuel García Velarde? և Harry Friedmann?
Ազդվել էԼյուդվիգ Բոլցման
ՊարգևներՔիմիայի Նոբելյան մրցանակ[5][6] Francqui Prize? Ռումֆորդի մեդալ Քոթենիուսի մեդալ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Honda Prize? Kampé de Fériet Award? Bogolyubov Prize? Վալյադոլիդի համալսարանի պատվավոր դոկտոր և Բարեկամության շքանշան
Ilya Prigogine Վիքիպահեստում

Իլյա Ռոմանովիչ Պրիգոժին, (ֆր.՝ Ilya Prigogine, հունվարի 12 (25), 1917[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 28, 2003(2003-05-28)[1][3][4][…], Բրյուսել, Բրյուսել, Բելգիա), հրեական ծագում ունեցող բելգիացի[7] ֆիզիկոս և ֆիզիկաքիմիկոս[7], Բելգիայի վիկոնտ: 1977 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի քիմիայի բնագավառում: Նրա պատվին է կոչվել (11964) Պրիգոժին աստղակերպը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Ռոմանովիչ Պրիգոժինը ծնվել է 1917 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում, եղել հրեական ունևոր ընտանիքի երկրորդ որդին: Նրա հայրը՝ գործարանատեր, Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանի շրջանավարտ[8] Ռուվիմ Աբրամովիչ Պրիգոժինը (?, Մոգիլյով – 1974), եղել է ժամագործ և ոսկերիչ Աբրահամ Վուլֆովիչ Պրիգոժինի ընտանիքից (1859 – 1911), մինչև Մոսկվա տեղափոխվելը ավարտել է Մոգիլյովի ռեալական ուսումնարանը: 1913 թվականին Կրեստովսկի հրապարակում կազմակերպել է լաքաներկային արտադրություն[9][10]: Մայրը` դաշնակահարուհի, Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողուհի Յուլիա Լայվիկովնա Վիխմանն է, (1892, Գոմել – ?)[11][12]։ Եղբայրը` Ալեքսանդր Պրիգոժինը (ֆր.՝ Alexandre Prigogine, 1913 –1991), եղել է օրնիթոլոգ և հայտնի է Բելգիական Կոնգոյի թռչունների ուսումնասիրություններով [12][13]:

1921 թվականին ընտանիքը Խորհրդային Ռուսաստանից նախ տեղափոխվել է Լիտվիա, (Կաունաս), իսկ մեկ տարի հետո բնակություն հաստատել Բեռլինում, որտեղ բնակվում էր հորեղբոր ընտանիքը[14][15]։ Սակայն 1929 թվականին Գերմանիայում հակահրեական տրամադրությունների աճման պատճառով Պրիգոժինները որոշել են բնակություն հաստատել Բելգիայում, որտեղ Իլյան ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը[16]։ 1961 թվականից մինչև 1966 թվականը Պրիգոժինը համագործակցել է Չիկագոյի Ֆերմի ինստիտուտի հետ:1967 թվականին Պրիգոժինը Օստինում հիմնադրել է Համալիր քվանտային համակարգերի ուսումնասիրությունների կենտրոնը (անգլ.՝ Center for Complex Quantum Systems

Իլյա Պրիգոժինի աշխատանքների հիմնական մասը նվիրված է անհավասարակշռային թերմոդինամիկային և անդարձելի գործընթացների վիճակագրական մեխանիկային: Կարևորագույն նվաճումներից մեկն այն է, որ ցույց է տրվել անհավասարակշիռ թերմոդինամիկ համակարգերի գոյությունը, որոնք որոշակի պայմաններում արտաքին միջավայրից կլանելով նյութ և էներգիա, կարող են իրականացնել որակական թռիչք դեպի բարդացում (դիսիպատիվ համակարգ): Ընդ որում՝ այդպիսի թռիչքը հնարավոր չէ կանխատեսել՝ ելնելով ստատիստիկայի դասական օրենքներից: Այդպիսի համակարգերը հետագայում կոչվել են նրա անունով, և 1947 թվականին կատարած աշխատանքների շնորհիվ հնարավոր է դարձել հաշվարկել այդպիսի համակարգերը:

Վիճակագրական մեխանիկայի բնագավառում խոր հետազոտություններ է իրականացրել Լիուվիլի հավասարման ուսումնասիրման գործում՝ նրա լուծումների և Շրեդինգերի հավասարումների լուծումների միջև անալոգիա անցկացնելով:

Ապացուցել է գծային թերմոդինամիկայի ոչ հավասարակշռային գործընթացների հիմնական թեորեմներից մեկը,որը բաց համակարգում էնթրոպիայի արտադրության նվազագույնի վերաբերյալ է: Ոչ գծային բնագավառում Գլենսդորֆի համահեղինակությամբ ձևակերպել է Գլենսդորֆ-Պրիգոժինի էվոլյուցիայի հիմնական չափանիշները: «The Rediscovery of Time» աշխատությունում ներմուծել է «վերաբացված ժամանակներ» հասկացությունը, որը պարզաբանում է ժամանակի գոյության բացահայտման խնդիրը:

1982 թվականին Պրիգոժինը դարձել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ[17]։ Նրա աշխատանքները բազմիցս թարգմանվել են ռուսերեն լեզվով: Նրա աշխատանքներին են դիմում ոչ միայն ֆիզիկոսները և քիմիկոսները, այլ նաև կենսաբանները, հնէաբանները, մաթեմատիկոսները, պատմաբանները և բանասերները:

1955 թվականին պարգևատրվել է Ֆրենկի մրցանակով:

1989 թվականին Բելգիայի թագավորը Պրիգոժինին շնորհել է վիկոնտի տիտղոսը:

1992 թվականին Պրիգոժինն ստորագրել է «Նախազգուշացում մարդկությանը» հռչակագիրը[18]։

Իլյա Պրիգոժինը մահացել է 2003 թվականի մայիսի 28-ին Բրյուսելում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը` բանաստեղծ Հելեն Յոֆե (ֆր.՝ Hélène Jofé, 1921—1988)[19],
    • տղան` Իվ (ֆր.՝ Yves Prigogine, ծնված 1945 թվականին), անտրոպոլոգ,
  • Երկրորդ կինը` Մարինա Պրոկոպովիչ (անգլ.՝ Marina Prokopowicz),
    • տղան` Պասկալ (ֆր.՝ Pascal Prigogine, ծնվել է 1970 թվականին):

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարեկամության պարգև (մարտի 12, 1997 թվական, Ռուսաստան) — Ռուսաստանի և Բելգիայի միջև գիտական կապերի ամրապնդման գործում մեծ ներդրման համար[20]
  • Նոբելյան մրցանակ քիմիայից (1977)
  • Ն. Բոգոլյուբովի անվան մրցանակ (1999)
  • Ֆրանկի մրցանակ (1955)
  • Հոնդի մրցանակ (1983)
  • Կամպե դե ֆերեի մրցանակ (1994)
  • Կոտենիուսի մեդալ (1975)
  • Ռումֆորդի մեդալ (1976)

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пригожин И. Введение в термодинамику необратимых процессов. — М.: ИЛ, 1960. — 150 с.
  • Пригожин И. Неравновесная статистическая механика. — М.: Мир, 1964. — 314 с.
  • Пригожин И., Дефэй Р. Химическая термодинамика. — Новосибирск: Наука, 1966. — 510 с.
  • Гленсдорф П., Пригожин И. Термодинамическая теория структуры, устойчивости и флуктуаций. — М.: Мир, 1973. — 280 с.
  • Пригожин И. От существующего к возникающему: Время и сложность в физических науках. — М.: Наука, 1985. — 328 с.
  • Пригожин И., Стенгерс И. Порядок из хаоса. Новый диалог человека с природой. — М.: Прогресс, 1986. — 432 с.
  • Николис Г., Пригожин И. Самоорганизация в неравновесных системах: От диссипативных структур к упорядоченности через флуктуации. — М.: Мир, 1979. — 512 с.
  • Николис Г., Пригожин И. Познание сложного. — М.: Мир, 1990. — 358 с.
  • Пригожин И. Молекулярная теория растворов. — М.: Металлургия, 1990. — 344 с.
  • Пригожин И., Стенгерс И. Время. Хаос. Квант. — М.: Прогресс, 1994. — 266 с.
  • Пригожин И. Конец определенности. — Ижевск: РХД, 2001. — 216 с.
  • Пригожин И., Кондепуди Д. Современная термодинамика. От тепловых двигателей до диссипативных структур. — М.: Мир, 2002. — 464 с.
  • Пригожин И. Определено ли будущее. — Ижевск: ИКИ, 2005. — 240 с.
  • Пригожин И. Философия нестабильности // Вопросы философии. — 1991. — № 6. — С. 46-52.

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Пригожин Илья Романович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Бельгийский биографический словарь (фр.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de BelgiqueBXL: 1866.
  5. http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/1977/
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  7. 7,0 7,1 БСЭ, 1975
  8. Выпускники МГТУ
  9. «А. М. Блох «Встречи с И. Р. Пригожиным»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-02-ին։ Վերցված է 2014-08-14 
  10. Абрам Блох «Советский Союз в интерьере нобелевских премий»
  11. «Устойчивое развитие. Наука и Практика», № 2/2003 (չաշխատող հղում — պատմություն)
  12. 12,0 12,1 Пригожин (некролог)
  13. Alexandre Prigogine
  14. Выпускник МГУ Борис Абрамович Пригожин (1881—?) и его жена Мария Юделевна (Адольфовна) Аронзон (1886—?)
  15. Абрам Блох «Советский Союз в интерьере нобелевских премий»: Переписка отца физика — Р. А. Пригожина — с проживающей в Москве сестрой Л. А. Островской (из архива её дочери Анны Александровны Камионской)
  16. А. М. Блох «Встречи с И. Р. Пригожиным»: Журнал «Природа», № 2/2004.
  17. Իլյա Պրիգոժինի էջը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կայքում
  18. «World Scientists' Warning To Humanity» (անգլերեն)։ Վերցված է 2019-05-22 
  19. Helene Prigogine
  20. Указ Президента Российской Федерации от 12 марта 1997 года № 217 «О награждении орденом Дружбы Пригожина И.Р.»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Князева Е. Н. Илья Пригожин — физик и философ(ռուս.) // Наука и жизнь. — 2002. — № 11. — С. 8—9.
  • Пригожин, Илья Романович // Плата — Проб. — М. : Советская энциклопедия, 1975. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 20).
  • Храмов Ю. А. Пригожин Илья (Илья Романович) // Физики: Биографический справочник / Под ред. А. И. Ахиезера. — Изд. 2-е, испр. и дополн. — М.: Наука, 1983. — С. 222. — 400 с. — 200 000 экз. (в пер.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]