Իլյա Պեչերսկի
Իլյա Պեչերսկի | |
---|---|
Ծնունդ | 1150 կամ 1165 |
Ծննդավայր | Մուրոմ (Վլադիմիրի մարզ), Principality of Chernigov |
Վախճան | 1204 |
Վախճան պատճառ | heart injury? |
Թաղման վայր | Կիևա-Պեչորյան մայրավանք |
Եկեղեցի | Ռուս Ուղղափառ Եկեղեցի |
Սրբացված կարգ | պատվելի |
Հիշատակության օր | սեպտեմբերի 28 և դեկտեմբերի 19 (Հուլյան օրացույց) |
Իլյա Պեչերսկի (ռուս.՝ Илия Печерский, 1143, Մուրոմ (Վլադիմիրի մարզ), Principality of Chernigov - 1204), Կիև-Պեչորյան մայրավանքի վանական։ Ռուս Ուղղափառ եկեղեցում, դասվել է սրբերի շարքը, հիշատակվում է (ըստ Հուլյանոսի օրացույցի համապատասխան) սեպտեմբերի 28-ին և դեկտեմբերի 19-ին։
Բիլինայի Մուրոմցի Իլյան կամ սուրբ Իլյա Պեչերսկի
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղել է բիլինայի նախատիպ, որոշ հետազոտողների կողմից համարվում է Չոբոտոկ մականունով մի մարզիկ, որը ծնունդով Մուրոմից կամ Մուրոմսկից էր, ով Կիև-Պեչորյան մայրավանքում դարձավ վանական, դասվելով սրբերի շարքը որպես Սուրբ Մուրոմցի Իլյա (սրբադասված է 1643 թ.)։ Մուրոմցի Իլյան ապրել է XII-րդ դարում, մահացել է մոտ 1188 թ.: Եկեղեցական օրացույց — դեկտեմբերի 19-ին (հունվարի 1)։ Առաջին գրավոր տեղեկությունները նրա մասին վերաբերվում են 1630 թթ.: 1594 թվականին հռոմեացի կայսր Էրիխ Լասոտայի դեսպանը տեղեկացնում է Մուրոմցի Իլյայի և Չոբոտկայի գրառումների մասին, որպես տարբեր մարդկանց, ամենայն հավանականությամբ, տեսնելով ավերված գերեզմանը և մասունքները քարանձավում, նա չի ենթադրել, որ նրանք կարող են պատկանել նույն մարդուն։ Նրան պատմել են, որ Չոբոտոկը հերոս էր և կրում էր այդ մականունը, քանի որ մի անգամ պաշտպանվելու համար թաքնվել էր թշնամիներից հենց այդ կոշիկով (чоботом)[1]: Մուրոմում գոյություն ունեն բազմաթիվ ավանդություններ Իլյայի մասին, նրա ժառանգները համարվում են Գուշչին մուրոմցիները, որոնք տիրապետում են արտասովոր ուժի (քանի որ, նրանցից մեկին XIX դարի վերջում, նույնիսկ արգելվել է մասնակցել բռնցքամարտերում)։ Իլյայի տնակը, ինչպես ենթադրվում է, եղել է այն նույն վայրում՝ Կարաչարովա գյուղում (այժմ Մուրոմի մաս), որտեղ այժմ կանգնած է մի տուն, որը պատկանում էր Գուշինիներից մեկին, կողքին գտնվում է Տրոիցկայա եկեղեցին, որը ըստ ավանդության Իլյան անձամբ է կառուցել, քարշ տալով գետից կաղնու կոճղերը[2]։
Իլյա Պեչերսկու մասունքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Իլյա Պեչերսկու մասունքները հանգչում են Կիև-Պեչերսկու Մերձավոր Քարանձավներում։ Իլյայի մասունքների մի մասը՝ ձախ ձեռքի միջին մատը, գտնվում է Մուրոմ քաղաքի եկեղեցիներից մեկում Վլադիմիրսկի մարզում։ 1988 թ. Ուկրաինայի Առողջապահության նախարարության Միջգերատեսչական հանձնաժողովը անցկացրել է սուրբ Մորոմցի Իլյայի մասունքների փորձաքննություն։ Մասունքների հետազոտությունը ցույց տվեց, որ նա եղել է բացառապես ուժեղ մարդ և ունեցել է 177 սմ հասակ (բարձր հասակ միջնադարում)։ Նրա մոտ հայտնաբերվել են ողնաշարի հիվանդության նախանշաններ (բիլինայի Իլյան ի ծնե 33 տարի շարունակ չի կարողացել շարժվել) և բազմաթիվ վնասվածքների հետքեր։ Մահվան պատճառ է հանդիսացել, ամենայն հավանականությամբ, սուր գործիքներով հարվածը (նիզակ կամ սուր) կրծքին։ Մահը վրա է հասել մոտ 40-55 տարեկանում։ Ենթադրում են, որ նա մահացել է 1204 թ. իշխան Րյուրիկ Ռոստիսլավիչի կողմից՝ Կիևը գրավելու ժամանակ։ Այդ դեպքում, նա պետք է ծնվեր միջև 1150 և 1165 թթ.:
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Մուրոմցի Իլյան համարվում է Ռուսական ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի և Ռուսաստանի սահմանապահ ծառայության հովանավորը։ Սրվին ի պատիվ անվանվել են մի քանի ուղղափառ եկեղեցիներ, այդ թվում Վլասիխայի եկեղեցին (Օդինցովոյում-10) Մոսկվայի մարզում. Մուրոմցի Իլյայի տաճարը գտնվում է Դնեպրոպետրովսկում (Ուկրաինա)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Хведченя. Страсти по Илье // Вокруг света, № 1 (2640), Январь 1994
- Самодержавие духа СПб, Издательство «Царское Дело», 1996
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Чобот, чоботы — сапоги; мужская и женская обувь, высокий башмак, по щиколотки, ботики с острыми кверху носками. Словарь В. И. Даля. // Чоботы мн. местн. — обувь типа глубоких башмаков или сапог на каблуках, с острыми, загнутыми кверху носками; любая разношенная обувь. Новый словарь русского языка. Составитель Т. Ф. Ефремова. Москва: Русский язык, 2000 год.
- ↑ Память легендарного богатыря св. Илии Муромца почтили литургией в церквях и храмах древнего Мурома
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլյա Պեչերսկի» հոդվածին։ |
|