Իլյա Յաշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Վալերիի Յաշին
Илья Валерьевич Яшин
Yashin Ilia 2012.JPG
Ծնվել է1983 հունիսի 29
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄիջազգային անկախ էկոլոգիական-քաղաքագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և իրավապաշտպան
Զբաղեցրած պաշտոններPeople's Freedom Party և Սոլիդարնոստ
Քաղաքական կուսակցությունՍոլիդարնոստ, Ռուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ, People's Freedom Party, Յաբլոկո և անկուսակցական
Կայքильяяшин.рф
Ստորագրություն
Signature of Ilya Yashin.jpg
Ilya Yashin Վիքիպահեստում

Իլյա Յաշին (ռուս.՝ Илья Валерьевич Яшин, հունիսի 29, 1983(1983-06-29), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, «Ռուսաստանի հանրապետական կուսակցություն -- Ժողովրդական ազատության կուսակցության» Մոսկվայի տարածքային կառույցի ղեկավարն է, «Սոլիդարնոստ» միացյալ դեմոկրատական շարժման ֆեդերալ քաղխորհրդի բյուրոյի անդամ (2008 թ.-ից) ։ 2012 թ.-ի հոկտեմբերին ընտրվել է Ընդդիմության կոորդինացիոն խորհրդի անդամ։ Ընտրություններին ստացել է 32478 ձայն զիջելով միայն Քսենիա Սոբչակին, Գարրի Կասպարովին, Դմիտրի Բիկովին և Ալեքսեյ Նավալնիին։ 2006 - 2008 թթ.-ներին եղել է «Յաբլոկո» կուսակցության ֆեդերալ բյուրոյի անդամ։

2012 թ.-ին մոտ հարաբերությունների մեջ է եղել Քսենիա Սոբչակի հետ, սակայն վերջինս 2012 թ.-ի վերջին ամուսնացավ դերասան Մաքսիմ Վիտորգանի հետ։

2000 թ.-ին ընդունվել է Միջազգային անկախ էկոլոգիական քաղաքագիտական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, իսկ 2005 թ.-ին պաշտպանել է դիպլոմը «Փողոցային բողոքների կազմակերպման մեթոդիկա» թեմայով։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]