Իլյա Մաքսիմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Իլյա Մաքսիմով
Ilya Maksimov 2017.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1987(1987-02-02) (32 տարեկան)
Ծննդավայր Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ազատ գործակալ
Պատանեկան կարիերա
1993-1999 Ռուսաստան Սորմովո[1]
1999-2001 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
2001-2004 Ռուսաստան Ակադեմիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2010 Ռուսաստան Զենիթ 13 (0)
2008  Ռուսաստան Շիննիկ 1 (0)
2008  Ռուսաստան Սպորտակադեմկլուբ 18 (4)
2009  Ռուսաստան Խիմկի 15 (1)
2010 Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 14 (6)
2011 Ռուսաստան Կուբան 14 (0)
2011-2012 Ռուսաստան Վոլգա 29 (6)
2013 Ռուսաստան Կռիլյա Սովետով 13 (5)
2013-2016 Ռուսաստան Անժի 65 (16)
2016-2018 Ռուսաստան Արսենալ (Տուլա) 23 (2)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (երիտ․) 2 (0)
2011-2012 Ռուսաստան Ռուսաստան Բ 1 (0)
2016 Ռուսաստան Ռուսաստան 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իլյա Վլադիմիրովիչ Մաքսիմով (ռուս.՝ Илья Владимирович Максимов, փետրվարի 2, 1987(1987-02-02), Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսվել է զբաղվել 6 տարեկանից Նիժնի Նովգորոդում, առաջին մարզիչը եղել է Անդրեյ Ռեուտովը: Ապա շարունակել է կրթությունը մոսկովյան «Սպարտակ» ֆուտբոլային դպրոցում, ինչից հետո տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ 2004 թվականին 17 տարեկանում ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Զենիթ» ակումբի հետ[2]: 2004 թվականին մասնակցել է դիտումների ֆրանսիական «Թուլուզ» ակումբում[1]:

Իլյա Մաքսիմովը «Զենիթի» կազմում

Ռուսաստանի գավաթում առաջին խաղը թիմի հիմնական կազմում անցկացրել է 2005 թվականին, Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ 2006 թվականին: 2007 թվականի՝ «Զենիթ» ակումբի համար հաղթական մրցաշրջանում Մաքսիմովը մասնակցել է 6 խաղի։

«Զենիթ» ակումբի երկրորդ կազմում 2004-2007 թվականներին մասնկցել է 47 խաղի, խփել 3 գոլ և դարձել Ռուսաստանի երկրորդ կազմերի առաջնության 2005 թվականի երրորդ մրցանակակիր:

2008 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է «Շիննիկ» ակումբ կես տարի ժամկետով: Ապրիլի 16-ին Մաքսիմովը, որ անցկացրել է մեկ խաղ Ռուսաստանի առաջնությունում, ժամկետից շուտ լքել է Յարոսլավլի ակումբը․ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ[3]: 2008 թվականի հուլիսին վարձավճարով տեղափոխվել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Սպորտակադեմկլուբ» ակումբ (Մոսկվա): 2009 թվականի հունվարի 16-ին վարձավճարով մեկ տարով տեղափոխվել է «Խիմկի» ֆուտբոլային ակումբ[4]:

2010 թվականի մրցաշրջանն անցկացրել է առաջին դիվիզիոնի «Նիժնի Նովգորոդ» ակումբում, որն զբաղեցրել է երրորդ տեղը այդ առաջնությունում:

2011 թվականի հունվարին կնքել է եռամյա պայմանագիր «Կուբան» ակումբի հետ[5], որի կազմում իր նորամուտը կատարել է 2011 թվականի մարտի 13-ին՝ մասնակցելով առաջնության առաջին տուրի՝ «Ռուբին» ակումբի դեմ տնային խաղին[6]: 2011 թվականի օգոստոսին տեղափոխվել է «Վոլգա» ակումբ: 2013 թվականի փետրվարին տեղափոխվել է «Կռիլյա Սովետով» ակումբ (Սամարա):

2013 թվականի օգոստոսից մինչև 2016 թվական խաղացել է «Անժի» ակումբում, իսկ մինչև 2018 թվական՝ Տուլայի «Արսենալ» ակումբ: Հետագայում ստացել է ազատ գործակալի կարգավիճակ[7]:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Ռուսաստանի պատանեկան (մինչև 19 տարեկանների) և երիտասարդական հավաքականներում։

2011 թվականի օգոստոսի 6-ին հայտարարվել է, որ Իլյան Ռուսաստանի երկրորդ հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանի կողմից՝ մասնակցելու Ռուսաստանի երիտասարդական հավաքականի հետ խաղին օգոստոսի 10-ին[8]: 2016 թվականի մարտի 11-ին ընդգրկվել է այն խաղացողների ցանկում, որոնք պետք է հրավիրվեին մարտին մասնակցելու հիմնական հավաքականի նախապատրաստմանը Լիտվայի (26 մարտի, Մոսկվա) ու Ֆրանսիայի (29 մարտի, Փարիզ) դեմ ընկերական խաղերին, որոնցից առաջինում կատարել է իր նորամուտը հավաքականում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտի 18-ի դրությամբ

Ակումբ Լիգա Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Զենիթ Պրեմիեր լիգա 2005 0 0 1 0 0 0 1 0
2006 7 0 1 1 0 0 8 1
2007 6 0 4 0 2 1 12 1
Ընդհանուր 13 0 6 1 2 1 21 2
 Ռուսաստան Շիննիկ Պրեմիեր Լիգա 2008 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 1 0 0 0 0 0 1 0
 Ռուսաստան Սպորտակադեմկլուբ ՊՖԼ 2008 18 4 0 0 0 0 18 4
Ընդհանուր 18 4 0 0 0 0 18 4
 Ռուսաստան Խիմկի Պրեմիեր Լիգա 2009 15 1 0 0 0 0 15 1
Արդյունքը 15 1 0 0 0 0 15 1
Ռուսաստան Նիժնի Նովգորոդ ՊՖԼ 2010 14 6 0 0 0 0 14 6
Ընդհանուր 14 6 0 0 0 0 14 6
Ռուսաստան Կուբան Պրեմիեր Լիգա 2011/2012 14 0 1 0 0 0 15 0
Ընդհանուր 14 0 1 0 0 0 15 0
Ռուսաստան Վոլգա Պրեմիեր Լիգա 2011/2012 16 2 0 0 0 0 16 2
2012/13 13 4 1 0 0 0 14 4
Ընդհանուր 29 6 1 0 0 0 30 6
Ռուսաստան Կռիլյա Սովետով Պրեմիեր Լիգա 2012/13 10 4 0 0 0 0 10 4
2013/14 4 1 0 0 0 0 4 1
Ընդհանուր 14 5 0 0 0 0 14 5
Ռուսաստան Անժի Պրեմիեր Լիգա 2013/14 12 0 0 0 3 0 15 0
ՖԱԼ 2014/15 22 7 2 0 0 0 24 7
Ընդհանուր 34 7 2 0 3 0 39 7
Ընդհանուր կարիերայում 152 29 10 1 5 1 167 31

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Россия молодая. От Ниццы и Тулузы до Петербурга // Спорт-Экспресс
  2. «Илья Максимов: «Надеюсь большего добиться с „Кубанью“»» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Кубань»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2011-1-23 
  3. «Шинник» расстался с Максимовым // Спорт-Экспресс
  4. «Трансферные новости на официальном сайте ФК «Химки»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-24-ին։ Վերցված է 2009-01-17 
  5. «Максимов стал игроком «Кубани»» (ռուսերեն)։ Официальный сайт ФК «Кубань»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2011-1-22 
  6. «Статистика матча «Кубань» — «Рубин»» (ռուսերեն)։ championat.ru։ Վերցված է 2011-3-13 
  7. Илья Максимов: «Дзюба прав: сейчас время лизоблюдов» // Спорт-Экспресс №7729, 08.09.2018г.
  8. «Вместо Касаева во вторую сборную России приглашён Максимов» (ռուսերեն)։ championat.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին։ Վերցված է 2011-8-6 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]