Իլյա Կևորկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Կևորկով
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1914(1914-04-14)
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1977
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունզբոսաշրջություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Իլյա Հայկի Կևորկով (ապրիլի 14, 1914(1914-04-14), Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և հասարակական գործիչ, Հայաստանում արտասահմանյան տուրիզմի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Կևորկովը ծնվել է հին Նախիջևանում։ Թուրքական կոտորածներից փրկվելով՝ Կևորկովների ընտանիքը 1915 թվականին հաստատվել է Ռուսաստանում, մեծացել է Պյատիգորսկում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է շատ վաղ` համատեղելով աշխատանքը քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտում ուսանելու հետ։ 24 տարեկանում ղեկավարել է քիմիական մեծ կոմբինատ[1]։

1939–1945 թվականներին Կևորկովը մասնակցել է Ռուս-ֆիննական պատերազմին, Խորհրդա-գերմանական պատերազմի («հայրենական մեծ») առաջին իսկ օրերից զորակոչվել ճակատ, գործուղվել Թեհրան։ Պատերազմի ավարտից հետո Կևորկովն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև աշխատանքի անցել ՀԽՍՀ պետական անվտանգության նախարարության կենտրոնական համակարգում։ 1948 թվականին նշանակվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի հատուկ բաժնի պետ, 1951 թվականին ընտրվել է Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար։

1955-1977 թվականներին գլխավորել է Հայաստանի արտասահմանյան տուրիզմի համակարգը, աշխատանքային ժամանակաշրջանում ստեղծել է հզոր նյութա-տեխնիկական բազա։ Նրա ղեկավարության ներքո և անմիջական մասնակցությամբ կառուցվել են «Արմենիա», «Անի», «Դվին» հյուրանոցները, Սևանի լճափնյա մոթելը, անցակետ հայ–թուրքական սահմանին` Մարգարա գյուղում ավտոտուրիստների համար, Սարդարապատի Վարդավառ ռեստորանային համալիրը։ Ըստ 1955 թվականի տվյալների՝ զբոսաշրջային ուղեգիր ունեցող արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը 3 մարդուց 1970-ական թվականներին հասել է ավելի քան հարյուր հազարի[2][3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ զինվորական պարգևներ
  • «Աշխատանքային կարմիր դրոշի» երկու շքանշան
  • Ֆրանս–բրիտանական «Պատվո խաչ» շքանշան
  • «Կոմանդորի շքանշան»
  • ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առաջին ոսկե մեդալ, 2009 (զբոսաշրջության բնագավառում նշանակալի ավանդի համար)
Իլյա Կևորկովի հուշատախտակը Երևանում

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կևորկովի հիշատակին է նվիրված Ալեքսանդր Աճեմյանի «Իմ հին ընկեր» երգը։
  • Երևանում տեղադրվել է Կևորկովին նվիրված հուշատախտակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]