Իլյա Իլյին
Իլյա Իլյին | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 24, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Իլյա Ալեքսանդրի Իլյին (մայիսի 24, 1988, Կզըլ-Օրդա, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ղազախ ծանրամարտիկ, աշխարհի քառակի չեմպիոն երեք տարբեր քաշային կատեգորիաներում (2005՝ մինչև 85 կգ, 2006 և 2011՝ մինչև 94 կգ, 2014՝ մինչև 105 կգ), աշխարհի կրկնակի չմպիոն երիտասարդների շրջանում (2005՝ մինչև 85 կգ, 2006՝ մինչև 94 կգ), Ասիական խաղերի կրկնակի չեմպիոն մինչև 94 քաշային կատեգորիայում (2006 և 2010)։ Աշխարհի չորս ռեկորդներ սահմանող երկու քաշային կատեգորիաներում (-94 կգ, -105 կգ)։ 2008 և 2012 թվականներին Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկի, սակայն հետո դոպինգի կիրառման պատճառով զրկվել է մրցանակից։ Չորս անգամ ճանաչվել է աշխարհում տարվա լավագույն ծանրամարտիկ (2005, 2006, 2014, 2015)[1]։ Ղազախստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ։ Հաջող ելույթի համար պարգևատրվել է «Կուրմետ» շքանշանով։
Նրա առաջին մարզիչներից է Վիլորիյ Վիկտորի Պակը[2]։
Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001 թվական, դեկտեմբեր, հատուկ մրցանակ՝ որպես Ղազախստանի ծանրամարտի առաջնության (Սեմիպալատինսկ) ամենաերիտասարդ մասնակից (13 տարեկան)։
- 2005 թվական, մայիս, 17 տարեկանում հարավկորեական Բուսանում առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոն 85 կգ քաշային կատեգորիայում, ընհանուր 374 կգ արդյունքներով (168 կգ ձգում+206 կգ հրում)։
- 2005 թվական, նոյեմբեր, առաջին անգամ Քաթարի մայրաքաղաք Դոհայում դարձել է աշխարհի չեմպիոն 85 կգ քաշային կատեգորիայում 386 կգ արդյունքներով (170+216)։ Համաշխարհային ռեկորդ հրուն վարժությամբ և հանրագումարով, առաջնության ամենաերիտասարդ մասնակից Իլյինը ճանաչվեց մրցաշարի լավագույն ծանրամարտիկ։ Ծանրամարտում աշխարհի առաջնությունում դարձավ Ղազախստանի երկրորդ չեմպիոն հնգակի հաղթող և 1988 թվականի օլիմպիական չեմպիոն Անատոլի Խրապատիից հետո։
- 2006 թվական, մայիս, կրկին աշխարհի չեմպիոն երիտասարդների միջև 94 կգ քաշային նոր կատեգորիայում 401 կգ (176+225) արդյունքներով (Հանչժոու, Չինաստան)։
- 2006 թվական, սեպտեմբեր, երկրորդ անգամ աշխարհի չեմպիոն 94 կգ քաշային կատեգորիայում 392 կգ արդյունքներով (175+217) (Սանտո-Դոմինգո, Դոմինիկյան հանրապետություն), պարզվեց, որ թեթև է լեհ Կոլեցկոյից և ռուս Կոնստանտինովայից, ցույց տալով նույն հանրագումարը։
- 2006 թվական, դեկտեմբեր, Դոհայում, Քաթարում հաղթեց Ասիական խաղերը 94 կգ քաշային կատեգորիայում 401 կգ արդյունքներով (175+226)
- 2009 թվականի վերջին Իլյինը սկսում է մարզումները և 2010 թվականին կրկին դուրս է գալիս հարթակ և հաղթում Ղազախստանի առաջնությունում։
- 2010 թվական, նոյեմբեր-երկրորդ անգամ Ասիական խաղերի հաղթող (Գուանչժոու, Չինաստան) 394 կգ արդյունքներով (175+219)։
- 2011 թվականին Իլյա Իլյինը հերթական անգամ հաղթում է Ղազախստանի առաջնությունում։
- 2011 թվական, նոյեմբեր, Փարիզում աշխարհի առաջնությունում դառնում է աշխարհի եռակի չեմպիոն 407 կգ գումարով (181+226)։
- 2012 թվականի հունիս, Տալդի Կուրգանում Ղազախստանի առաջնությունում հաղթում է 410 կգ հանրագումարով (180+230)։
- 2014 թվական, 2014 թվականի աշխարհի առաջնությունում Ալմաթիում հանդես գալով նոր մինչև 105 կգ քաշային կատեգորիայում, Իլյա Իլյինը համառ մարտում դարձավ աշխարհի չեմպիոն արդեն չորրորդ անգամ երկմրցման 432 կգ հանրագումարով (190+242)՝ ուզբեկ ծանրամարտիկ Ռուսլան Նուրուդինովին շրջանցելով անձնական ցածր քաշի պատճառով, և 204 կգ հրուն վարժությունով աշխարհի նոր ռեկորդ սահմանեց։
- 2020 թվականի մայիս, հայտնեց օլիմպիական սպորտում կարիերայի ավարտի մասին[3]։
- 2020 թվականի մայիս, Կզըլ-Օրդայի մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վարչության ղեկավարի հրամանով նշանակվել է Կլըզ-Օլդա քաղաքում «Մուզ Այդինի» սպորտային միության տնօրեն[4]։
Դոպինգային սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի 2016 թվականի հունիսի 15-ի որոշմամբ Իլյինը ժամանակավորապես հեռացվեց սպորտային գործունեությունից դոպինգ թեստերի արդյունքների պատճառով, որոնք վերցվել էին Լոնդոնում Օլիմպիական խաղերի ժամանակ[5]։ Թեստում հայտնաբերվեցին անաբոլիկ ստերոիդային դեղորայք՝ ստանոզոլոլ և դեհիդրոքլորմետիլտեստոստերոն։ Հունիսի 18-ին Ծարամարտի Միջազգային Ֆեդերացիան տեղեկացրեց, որ Իլյինի դոպինգ թեստը Պեկինի Օլիմպիադայում նույնպես եղել է դրական․ հայտնաբերվել է անաբոլիկ ստերոիդային դեղորայք ստանոզոլոլ[6][7]։
Դրա պատճառով Իլյինին չթույլատրվեց մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի խաղերին[8]։ Նա փորձում էր բողոքարկել Ծանրամարտի Միջազգային Ֆեդերացիայի որոշման դեմ[9], սակայն 2016 թվականի հուլիսի 5-ին Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարար Արիստանբեկ Մուհամեդիոուլին պաշտոնապես հայտարարեց, որ Իլյա Իլյինը, Սվետլանա Պոդոբեդովան, Մայա Մանեզան և Զուլֆիա Չինշանլոն բաց են թողնում Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադան[10]։ 2016 թվականի նոյեմբերին ՄՕԿ կարգապահական հանձնաժողովը դոպինգ թեստի հավելյալ հետազոտման արդյունքներով Իլյա Իլյինին վերջնականապես զրկեց 2008 թվականին Պեկինում Օլիմպիական խաղերի և 2012 թվականին Լոնդոնի Խաղերի ոսկե մեդալներից[11]։
Ընդհանուր արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անցկացման վայրը | Քաշ | Ձգում (կգ) | Հրուն վարժություն (կգ) | Հանրագումար | Վայր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | Վայր | 1 | 2 | 3 | Վայր | |||||
Օլիմպիական խաղեր | ||||||||||||
2008 | ![]() |
94 կգ | 175 | 180 | -- | 4 | 223 | 226 | 1 | ![]() DSQ | ||
2012 | ![]() |
94 կգ | 177 | 182 | 185 | 2 | 224 | 228 | 233 WR | 1 | ![]() DSQ | |
Ծանրամարտի աշխարհի առաջնոություն | ||||||||||||
2005 | ![]() |
85 կգ | 165 | 170 | 7 | 205 | 211 | 216 | 1 | 386 | ![]() | |
2006 | ![]() |
94 կգ | 170 | 175 | 3 | 217 | 2 | 392 | ![]() | |||
2011 | ![]() |
94 կգ | 175 | 181 | 5 | 221 | 226 | -- | 1 | 407 | ![]() | |
2014 | ![]() |
105 կգ | 183 | 187 | 190 | 3 | 233 | 242 WR | 1 | 432 | ![]() | |
Ասիական խաղեր | ||||||||||||
2006 | ![]() |
94 կգ | 162 | 166 | 171 | 1 | 205 | 215 | 226 | 1 | 397 | ![]() |
2010 | ![]() |
94 կգ | 170 | 175 | 3 | 215 | 219 | 1 | 394 | ![]() | ||
Ռուսաստանի Նախագահի գավաթ | ||||||||||||
2015 | ![]() |
105 կգ | 184 | 191 | 1 | 231 | 246 | -- | 1 | 437 | ![]() | |
Աշխարհի առաջնություն երիտասարդների միջև | ||||||||||||
2005 | ![]() |
85 կգ | 155 | 161 | 168 | 2 | 197 | 202 | 206 | ![]() |
374 | ![]() |
2006 | ![]() |
94 կգ | 165 | 171 | 176 | 2 | 215 | 217 | 225 | ![]() |
401 | ![]() |
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005, 2006, 2014 և 2015 թվականների աշխարհի լավագույն ծանրամարտիկ[1]։
- Հաջողակ մասնակցությունների համար պարգևատրվել է «Կուրմետ» և «Բարիս» շքանշաններով[12]։
- Լոնդոնում Օլիմպիադայում հաղթելու համար պարգևատրվել է «Օտան» շքանշանով[13]։
- 2012 թվականի «Տարվա ժողովրդական սիրելի» հանրային հանրապետական մրցանակի դափնեկիր։
- «Կզըլ-Օրդայի մարզի պատվավոր քազաքացի» (11.12.2008)։
- «Ղազախստանի ժողովրդական միասնություն» մեդալ (2016)[14]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի փետրվարին Ալմաթիում հոսպիտալացվել է դանակահարության պատճառով[15]։
Իլյա Իլյինը ամուսնացած էր։ Կինը՝ Նատալյա Կուլակովա, հայտնի հանդբոլիստուհի, Ղազախստանի հանդբոլի ազգային հավաքականի խաղացող։ Ամուսնալուծվել է 2017 թվականին[16]։ Ունեն դուստր՝ Միլանան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 IWF World Weightlifter of the Year — Wikipedia, the free encyclopedia
- ↑ «Вилорий Пак: «Одни надо мной смеялись, другие возмущались»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-09-ին։ Վերցված է 2017-09-09
- ↑ Илья Ильин объявил о завершении карьеры в олимпийском спорте
- ↑ Илья Ильин стал директором спорткомплекса в Кызылорде
- ↑ «The IWF reports that as a consequence of the IOC’s reanalyses of samples from the 2012 London Olympic Games»։ «IWF»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-29-ին։ Վերցված է 15 июля 2016
- ↑ «The IWF reports that as a consequence of the IOC’s reanalyses of samples from the 2008 Beijing Olympic Games»։ «IWF»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-30-ին։ Վերցված է 18 июля 2016
- ↑ «Допинг-проба Ильина с Олимпиады-2008 также оказалась положительной»
- ↑ Мария Гареева (2016-06-16)։ «Ильин, Манеза, Подобедова и Чиншанло отстранены от занятия спортивной деятельностью - новости на Informburo.kz»։ Վերցված է 2016-07-06
- ↑ «Я буду подавать апелляцию - Илья Ильин о допинг-скандале - новости на Informburo.kz»։ 2016-06-21։ Վերցված է 2016-07-06
- ↑ Тимур Байкетаев (2016-07-05)։ «Дисквалификация четырёх тяжелоатлетов похоронит всю сборную Казахстана - Informburo.kz»։ Վերցված է 2016-07-06
- ↑ ИЛЬЯ ИЛЬИН ЛИШЕН ДВУХ ОЛИМПИЙСКИХ ЗОЛОТЫХ МЕДАЛЕЙ
- ↑ «Назарбаев подписал указ о награждении олимпийцев и их тренеров госнаградами»։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-25-ին։ Վերցված է 2021-04-01
- ↑ В Астане вручили премию «Народный любимец-2012».
- ↑ «Илью Ильина наградили медалью "Бірлік" в Кызылорде»։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-12-ին։ Վերցված է 2021-04-01
- ↑ Илья Ильин получил ножевое ранение
- ↑ Илья Ильин сообщил о разводе с женой