Իլյա Գրանդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Իլյա Գրանդի
պորտ.՝ Ilha Grande

Երկիր Բրազիլիա Բրազիլիա
Մակերես 193 կմ2
Ամենաբարձր կետը 1031 մ
Բնակչություն 2500 մարդ
Բնակչության խտությունը 12,95 մարդ/կմ2

Իլյա Գրանդի (պորտ.՝ Ilha Grande), կղզի Ատլանտյան օվկիանոսում[1][2]։ Ընդգրկված է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգի Անգրա դուս Ռեիս մունիցիպալիտետի կազմում։

2019 թվականի հուլիսի 5-ին Իլյա Գրանդին և Պարատին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է Բրազիլիայի ափից ոչ հեռու՝ Ռիո դե Ժանեյրոյից 103 կմ և Սան Պաուլոյից 432 կմ հեռավորության վրա։ Կղզին գտնվում է Անգրայի կղզեխմբում և նրանցից ամենամեծն է։

Կղզին ունի 193 կմ² տարածք։ Ամենաբարձր կետը Պեդրա Դ'Ագուա (Pedra D’Agua) գագաթն է, որն ունի 1031 մ բարձրություն։ Կղզու բնակչությունը կազմում է 2500 մարդ։

Իլյա Գրանդեն Բրազիլիայի Ատլանտյան խոնավ անտառների առավել լավ պահպանված մնացորդներից մեկն է, ինչն այն դարձնում է աշխարհի ամենահարուստ էկոհամակարգերից մեկը: Այնտեղ բնակվում են բազմաթիվ անհետացող տեսակների պահպանված խոշորագույն պոպուլյացիաներից մի քանիսը, այդ թվում՝ կարմրակուրծք պտղակեր (Pyroderus scutatus), կարմրահոնք ամազոն (Amazona rhodocorytha) և այլն: Կղզու շուրջ ընկած ծովերը, որոնք նույնպես պաշտպանվում են, կարող են լինել աշխարհի միակ ջրերը, որտեղ կարելի է տեսնել մարջաններ և արևադարձային ձկներ, ներառյալ շնաձկներ[4], այդ թվում՝ ծովային կրիաներ, Մագելանյան պինգվիններ և կետանմաններ, հարավային հարթ կետ[5], սապատավոր[6], Բրայդի[7], խոյադելֆին[8] և դելֆիններ[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին հայտնաբերել են պորտուգալացիները 1502 թվականին, որոնք այնն իր չափերի պատճառով կոչել են Իլյա Գրանդի, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «մեծ կղզի»։

Կղզին հետաքրքրություն չի ներկայացրել անհապաղ գաղութացման համար և երկար ժամանակ մնացել է քաղաքակրթությանը գրեթե անհաղորդ։ Երկար տարիներ այն ծառայել է որպես ապաստան ծովահենների համար։ 17-18-րդ դարերում կղզում իրենց տիրապետությունը հաստատելու համար պայքարել են հոլանդացի, պորտուգալացի ու ֆրանսիացի ծովահենները։ Աստիճանաբար կղզում կառուցվել են ֆազենդաներ, որտեղ աճեցվել են բանան, շաքարեղեգ, քաղցր կարտոֆիլ և սուրճ։ 19-րդ դարի սկզբում կղզին երեք անգամ գրոհել են արգենտինացիները, բայց ֆազենդաների տերերը կարողացել են պաշտպանել այն։

19-րդ դարի վերջին կառուցվել է խիստ ռեժիմի բանտ։ Դրա ամենահայտնի բանտարկյալը եղել է գրող Ռամուս Գրասիլյանուն։

Ընդհանուր առմամբ կղզին բնակեցվել և յուրացվել է դանդաղ, և այնտեղ բնությունը պահպանվել է գրեթե անփոփոխ։ Այդ ամենը նպաստում է կղզում զբոսաշրջության զարգացմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юго-восток Бразилии // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред. Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 260. — ISBN 5-85120-055-3.
  2. Илья-Гранди // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 133.
  3. «Five sites inscribed on UNESCO's World Heritage List»։ UNESOC։ 2019-07-05։ Վերցված է 2019-07-05 
  4. Lins A.. 2011. Tubarão na Baía da Ilha Grande on YouTube. Retrieved on September 18, 2017
  5. Ilha Grande. Org. 2016. Baleias Jubartes na Ilha Grande - RJ. Retrieved on September 18, 2017
  6. Lourenço A.. 2010. Ilha Grande Baleia na enseada do Abraão video01 avi on YouTube. Retrieved on September 18, 2017
  7. Lodi L.. 2016. Baleia-de-bryde: Navegando com as gigantes. Blog ECONSERV – Ecologia, Conservação e Serviços. Retrieved on September 18, 2017
  8. Cruzeiro do Su (pt). 2015. Grupo de sete orcas é avistado em praia de Ubatuba. Retrieved on September 18, 2017
  9. Ilha Grande. Com. Ilustres visitantes. Retrieved on September 18, 2017