Իլյա Բոլոտովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլյա Բոլոտովսկի
Archives of American Art - Ilya Bolotowsky - 3143 CROPPED.jpg
Ծնվել էհուլիսի 1, 1907(1907-07-01)[1][2][3]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 22, 1981(1981-11-22)[4][2][3] (74 տարեկանում)
Մահվան վայրLower East Side, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԴիզայնի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ներշնչվել էԴե ստիլ
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ
ԱնդամակցությունԱՄՆ աբստրակտ նկարիչներ[6] և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱմուսինEsphyr Slobodkina?
Ilya Bolotowsky Վիքիպահեստում

Իլյա Բոլոտովսկի (անգլ.՝ Ilya (Elias) Bolotowsky, հուլիսի 1, 1907(1907-07-01)[1][2][3], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1981(1981-11-22)[4][2][3], Lower East Side, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ռուսական ծագմամբ ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյա Բոլոտովսկին ծնվել է 1907 թվականի հուլիս 1-ին Սանկտ Պետերբուրգում, ձուլված հրեական ընտանիքում[7][8]։ Նրա հայրը՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ (1910) Յուլի Յուրևիչ Բոլոտովսկին (անգլ.՝ Julius J. Bolotovsky, 1885-1957), մինչև 1917 թվականն Պետրոգրադում զբաղվել է փաստաբանական պրակտիկայով, մայրը՝ Անաստասիա Աբրամովնա Շապիրոն (1879-1972), եղել է նկարիչ-ձևավորող։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ապրել է Բաքվում, որտեղից 1921 թվականին Վրաստանի տարածքով ընտանիքի հետ փախել է Կոստանդնուպոլիս։ Սովորել է Կոստանդնուպոլսի ճիզվիտական դպրոցում, 1923 թվականին մեկնել է ԱՄՆ։ Ապրել է Նյու Յորքում, սովորել է Դիզայնի ազգային ակադեմիայում։ Այդ ընթացքում միացել է «Տասը» (the Ten) գեղարվեստական խմբին, որին մասնակցել են նաև այնպիսի երիտասարդ նկարիչներ, ինչպիսիք էին Լուիս Շանկերը, Ադոլֆ Գոթլիբը, Մարկ Ռոթկոն և Ջոզեֆ Սոլմանը: Խմբի անդամները դեմ են եղել Ակադեմիայի հետամնացությանը և կազմակերպել են «անկախ արվեստի» ցուցահանդեսներ։

20-րդ դարի 30-ական թվականներին նկարիչն իր ստեղծագործությունը նվիրել է երկրաչափական աբստրակցիոնիզմին։ 1936 թվականին նա դարձել է «Ամերիկացի աբստրակցիոնիստ նկարիչներ» (American Abstract Artists) կազմակերպության հիմնադիրներից մեկը, որն զբաղվել է աբստրակտ արվեստի հանրահռչակմամբ և նկարիչներին օգնություն ցուցաբերելով: 1930-ական թվականների վերջին և 40-ական թվականների սկզբին Բոլոտովսկին ընկել է նեոպլաստիցիզմի և Պիտ Մոնդրիանի ստեղծագործության ազդեցության տակ։

1960-ական թվականներին ստեղծել է կտավներ, որոնց վրա պատկերն արված են 3 չափումներով, որոնք սովորաբար հատում են ուղղահայաց և (կամ) անկյունագծային շերտերը։ Միևնույն ժամանակ նա դասավանդել է կերպարվեստ Լոնգ Այլենդ համալսարանում։ Իլյա Բոլոտովսկու գեղանկարչական գործերը վերաբերում են կուբիզմի և երկրաչափական աբստրակցիոնիզմի ուղղություններին:

Իլյա Բոլոտովսկին մահացել է 1981 թվականին. տարեց նկարիչն անզգուշությամբ ընկել է վերելակի՝ մեխանիկական դռներով դատարկ հորանը, երբ խցիկը կանգնած էր առաջին հարկում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույրը՝ նկարչուհի Միրա Յուլևնա Բոլոտովսկայա (ամուսնու ազգանունով՝ Շտեյնբերգ, անգլ.՝ Myrrah Bolotowsky), աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանում,
  • Կինը՝ (1933-1938), աբստրակցիոնիստ նկարիչ Էսֆիր Սողոմոնի Սլոբոդկինան (Esphyr Slobodkina, 1908-2002),
    • Որդին՝ ֆլեյտահար Էնդրյու Բոլոտովսկի (անգլ.՝ Andrew Bolotowsky, ծնվել է 1949 թվականին):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sam Hunter Amerikanische Avantgarde Herrsching Pawlak Verlag, 95p. 1988 ISBN 9783881994354(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]