Իլմին
Իլմին | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Հարավային Կորեա[1] |
Տեղագրություն | Sejong-daero? |
Վայր | Սեուլ |
Հիմնադրվել է | 1994 |
Կայք | ilmin.org |
Իլմին[2] (կորեերեն՝ 일민미술관, անգլ.՝ Ilmin Museum of Art), մասնավոր գեղարվեստական թանգարան, որը գտնվում է Սեուլ քաղաքի Չոննոգու թաղամասում, հիմնադրվել է 1994 թվականին և բացվել է 1996 թվականի դեկտեմբերին «The Dong-a Ilbo» թերթի խմբագրության նախկին շենքում, որը կառուցվել էր 1926 թվականին[3]։ Թանգարանի ֆոնդի հիմքը կազմել է արվեստի գործերի հավաքածուն, որը հավաքել է լրագրող և խմբագիր Կիմ Սանգ-մանը, որը հայտնի է «Իլմին» կեղծանվամբ։ Թանգարանը կրկին բացվել է 2002 թվականի փետրվարին, այժմ այն զբաղեցնում է հինգ հարկ և ունի 650 մ2 տարածք զբաղեցնող ցուցասրահ, մասնագիտացած է կորեական և ժամանակակից արվեստի, հիմնականում` վիդեոարտի ուղղությամբ։
Պատմություն և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնավոր գեղարվեստական «Իլմին» թանգարանը հիմնադրվել է Սեուլի կենտրոնական մասում 1994 թվականին, այն գտնվում է Սեդջոննո փողոցի վրա, այն ստեղծվել և մինչև հիմա էլ կառավարվում է «Իլմին» մշակութային ֆոնդի կողմից, որը ոչ առևտրային կազմակերպություն է, նվիրված է լրագրող և խմբագիր Կիմ Սանգ-մանի հիշատակին (Kim Sang-man, 1910-1994), որը հայտնի է «Իլմին» մականունով, Սանգ-մանը համարվում է Հարավային Կորեայի ամենախոշոր «The Dong-a Ilbo» թերթի ընկերության հիմնադիրը։
1996 թվականի դեկտեմբերին թանգարանը տեղափոխվել է մեկ այլ շենք, որը ուներ երեք ցուցասրահ, այն գտնվում էր խմբագրության նախկին շենքում, որը հիմնադրվել է 1926 թվականին, հիմնականում թանգարանի ֆոնդով գնել են արվեստի գործերի հավաքածուներ, որը հավաքվել է Իլմինի կողմից։ 21-րդ դարում տարեկան վերակառուցումից հետո պահպանելով նախկին խմբագրության շենքի արտաքին տեսքը` թանգարանը բացվել է 2002 թվականի փետրվարին, այժմ այն զբաղեցնում է հինգ հարկ և ուներ 650 մ2 տարածք զբաղեցնող ցուցասրահ։
Առաջին և երկրորդ հարկերում հիմնականում անց են կացվում ժամանակավոր ցուցահանդեսներ, իսկ երրորդ հարկում անց էին կացվում մշտական ցուցադրություններ, պատկերասրահի ֆոնդը ներառում է ավելի քան 430 կորեական արվեստի գործեր, բացի այդ այնտեղ պահվում են ավելի քան 1200 լուսանկարներ և նկարազարդումներ, որոնք հրապարակվել են թերթերում և լրագիրներում։ Թանգարանում նաև կան ժամանակակից արվեստի գործեր, որոնք բաղկացած են սոցիալական 100 թեմատիկայից։ Ժամանակակից ցուցահանդեսների շրջանակներում, թանգարանը նաև հանրությանը ծանոթացնում է ժամանակակից արվեստի հետ տարբեր միջոցներով, ներառելով գեղանկարչություն, լուսանկարչություն, վիդեոարտ և ինստալյացիա։ Փաստագրական վիդեոարխիվը գտնվում է չորրորդ հարկում, այն բաղկացած է 200 փաստագրական ֆիլմերից և 50 վիդեոարտի գործերից, որոնք ստեղծվել են հարավկորեացի և արտասահմանյան հեղինակների կողմից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Музей современного искусства Тэлим (대림미술관). Художественный музей "Ильмин"». visitkorea.or.kr (ռուսերեն). Национальная организация туризма Кореи. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Ilmin Museum of Art // Seoul Architecture Guide / Seoul Metropolitan Government. — 길잡이미디어, 2015. — С. 57. — 200 с. — ISBN 9791156213567
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Yu Yeon Kim, Ilmin Misulgwan In the eye of the tiger: a survey of 10 contemporary Korean artists. — Seoul: Ilmin Museum of Art, 1997. — 69 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ilmin Museum of Art: Public Institution». artfacts.net (անգլերեն). ArtFacts.Net GmbH. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլմին» հոդվածին։ |
|