Իլմար Ռաագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Իլմար Ռաագ
էստ․՝ Ilmar Raag
Ilmar Raag.jpg
Ծնվել էմայիսի 21, 1968(1968-05-21) (51 տարեկան)
ԾննդավայրԿուռեսաառե, Էստոնիայի Հանրապետություն
ԿրթությունՕհայոի համալսարան և Տարտուի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Գործունեության տարիներ1997-այժմ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և լրագրող
ՊարգևներՍպիտակ աստղի չորրորդ դասի շքանշան
IMDbID 0704664
Commons-logo.svg Իլմար Ռաագ՝ Վիքիպահեստ

Իլմար Ռաագ (էստ․՝ Ilmar Raag, մայիսի 21, 1968(1968-05-21), Կուռեսաառե, Էստոնիայի Հանրապետություն), էստոնացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր, կինոքննադատ և լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլմար Ռաագը ծնվել է 1968 թվականի մայիսի 21-ին Էստոնիայի Կուռեսաառե քաղաքում։ Ավարտել է Տարտուի համալսարանի արվեստի պատմության բաժինը։ Չորս տարի սովորել է Փարիզում՝ «Saint Denis» և «La Sorbonne Nouvelle» դպրոցներում, այնուհետև կրթությունը շարունակել է ամերիկյան Օհայոյի համալսարանում, որտեղ ստացել է մագիստրոսի աստիճան։ Պրակտիկա է անցել Լոս Անջելեսում՝ Columbia Pictures կինոստուդիայի՝ սցենարների մշակման բաժնում։ Փարիզում որպես թղթակից աշխատել է «Ժողովրդի ձայնը» (էստ․՝ Rahva Hääl) և «Էստոնական ցերեկային թերթ» (էստ․՝ Eesti Päevaleht) լրագրերում, վարել է ԷՏՎ հեռուստաալիք «Ֆրիկ» հաղորդումը, աշխատել է «Կուկու» ռադիոյում։

2001-2005 թվականների Իլմար Ռաագն աշխատել է Էստոնական հեռուստատեսությունում. նախ եղել է բաժնի վարիչ, իսկ հետագայում դարձել է հեռուստաալիքի տնօրեն։ RBC daily պարբերականի պնդմամբ՝ Իլմար Ռաագը հանդես է եկել ռուսերեն հաղորդումների եթերաժամանակի կրճատման առաջարկով[1]: Սակայն Ռաագն ինքը հերքում է այդ փաստը (նա եղել է Էստոնիայում ռուսերեն առանձին հեռուստաալիքի ստեղծման նախաձեռնողներից մեկը) և այդ տեղեկությունը համարում է բամբասանք[2]:

Իլմար Ռաագը գրել է «Փոխակերպուկի անեծքը» և «Ես եղել եմ այստեղ» ֆիլմերի սցենարները[3]: 1998 թվականին նա նկարահանել է «Սպանություն Տարտուում» մարտաֆիլմի ծաղրանմանումը, իսկ 2005 թվականին՝ «1991-ի օգոստոսը» վավերագրական խաղարկային ֆիլմը Էստոնիայի անկախության վերականգնման մասին։ 2007 թվականին էկրան է բարձրացել «Դասարան» ֆիլմը, որն ստացել է ավելի քան 20 մրցանակ և ներկայացվել է «Օսկարի» «արտասահմանյան լավագույն ֆիլմ» անվանակարգում[4]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր
  • 1998Tappev Tartu - ուսանողական աշխատանք
  • 2005 — 1991-ի օգոստոսը / August 1991 - հեռուստաֆիլմ Էստոնիայի անկախության վերականգնման ժամանակների մասին
  • 2007 — Դասարան / Klass
  • 2010 — Դասարան. կյանքը հետո (հեռուստասերիալ) / Klass: elu pärast
  • 2012 — Էստոնուհին Փարիզում / Une Estonienne à Paris
  • 2013 — Կերտու / Kertu
  • 2014 — Ես չեմ վերադառնա / Ma ei tule tagasi
Սցենարիստ
  • 1998Tappev Tartu
  • 2005 — 1991-ի օգոստոսը / August 1991
  • 2005Libahundi needus
  • 2007 — Դասարան / Klass
  • 2008 — Ես եղել եմ այստեղ / Mina olin siin
  • 2010 — Դասարան. կյանքը հետո (հեռուստասերիալ) / Klass: elu pärast
  • 2012 — Էստոնուհին Փարիզում / Une Estonienne à Paris
  • 2013 — Կերտու / Kertu

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]