Իլհա դու Մել էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլհա դու Մել էկոլոգիական կայան
Estação Ecológica da Ilha do Mel
Տեսակէկոլոգիական կայան
Կազմված էԱնտլանտյան անտառ
Մասն էAtlantic Forest South-East Reserves?
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՊարանա
Հիմնվել է1982
Մակերես2241 հեկտար և 2323 հեկտար
Կառավարումպետություն
Իլհա դու Մել էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Իլհա դու Մել էկոլոգիական կայան

Իլհա դու Մել էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica da Ilha do Mel), էկոլոգիական կայան Բրազիլիայի Պարանա նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլհա դու Մել էկոլոգիական կայանն ընդգրկում է Պարանա նահանգի Պարանագուա մունիցիպալիտետում գտնվող Իլհա դու Մել կղզու հյուսիսային մասը[1]։ Ունի 2241 հա տարածք[2]։ Էկոլոգիական կայանն առավել խստորեն պաշտպանված է կղզու երկու պահպանական միավորումներից, մյուսը՝ Իլհա դու Մել պետական պարկն է։ Հասարակական այցերը դեպի պարկ թույլատրվում են կրթության, հանգստի և հետազոտությունների համար։ Էկոլոգիական կայանն օգտագործվում է հիմնականում գիտական հետազոտությունների համար, իսկ հանրային այցելությունները թույլատրվում են միայն բնապահպանական կրթության համար, այն էլ՝ կառավարչի հատուկ թույլտվությամբ։ Պաշտպանված տարածքները կազմում են կղզու տարածքի մոտավորապես 95 %-ը, այդ թվում՝ մանգլենին, ռեստինգան և անտառները[2]։

Պահպանվող տարածքներից դուրս կան գեղեցիկ լողափեր և տեսարժան վայրեր, ինչպիսիք են՝ Նոսա Սենիորա դոս Պրազերես ամրոցը, փարոսը ու կախարդական քարայրը, որոնք կղզին դարձրել են նահանգի հիմնական զբոսաշրջային ուղղություններից մեկը։ Կառավարման խորհուրդը, կառավարության և տեղի լիազոր ներկայացուցիչների հետ վերահսկում է գոտիավարման կանոնների իրականացմանը։ 2004 թվականին կար 1140 բնակիչ, որոնց 57 %-ը բնիկ չէին, սակայն հասցրել էին առանց թույլատրության կառուցել տներ և հյուրանոցներ։ Կառույցների շուրջ 43 %-ը չի համապատասխանում օգտագործման պլանին, որը սահմանում է հողամասի չափը, շենքերի բարձրությունը և այլն[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին դաշնային միության ժառանգության ծառայությունը Իլհա դու Մելի վարչակազմը տեղափոխեց Պարանա նահանգ՝ պայմանով, որ ստեղծվի պահպանման միավորում՝ բնական էկոհամակարգերը պաշտպանելու համար[2]։ Իլհա դու Մել էկոլոգիական կայանը ստեղծվել է 1982 թվականի սեպտեմբերի 21-ի 5.454 հրամանագրով Պարանայի նահանգապետի կողմից[2]։ 1985 թվականի փետրվարի 27-ին նահանգապետը գյուղատնտեսության պետական վարչությանը լիազորեց կղզու բնակիչներին հողօգտագործման արտոնություն տալ։ 1998 թվականի հունվարի 19-ի որոշմամբ այցելուների համար սահմանվեցին կանոնակարգեր։ Փոփոխություններ կատարվեցին 2000 թվականի մարտի 17-ի հրամանագրով[2]։

Էկոլոգիական կայանը Լագամար Մոզաիկի պահպանման միավորումների մի մասն է[3]։ Այն Սեռա դու Մար էկոլոգիական միջանցքի պահպանման միավորումներից[1], ինչպես նաև Ատլանտյան անտառ կենսոլորտային արգելոցի հիմնական գոտու մի մասն է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 [1](չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 [2]
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]