Իլհան Սելչուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իլհան Սելջուկից)
Իլհան Սելչուք
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1925(1925-03-11)
ԾննդավայրԱյդին, Թուրքիա
Մահացել էհունիսի 21, 2010(2010-06-21)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
ԿրթությունՍտամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Ստամբուլի համալսարան
ԵրկերQ6011226?
Մասնագիտությունլրագրող, գրող և փաստաբան
 İlhan Selçuk Վիքիպահեստում

Իլհան Սելչուք (մարտի 11, 1925(1925-03-11), Այդին, Թուրքիա - հունիսի 21, 2010(2010-06-21)[1], Ստամբուլ, Թուրքիա), հայկական ծագմամբ թուրք իրավաբան, լրագրող, գրող, վիպասան և խմբագիր[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սելչուքը ծնվել է 1925 թվականին, Թուրքիայի արևմտյան Այդընի մարզում[2]։ Նրա հայուհի մայրը թաքցնում էր իր հայկական արմատները[4][5]։ 1950 թվականին Իլհանը Ստամբուլի համալսարանում ստացել է իրավագիտական կրթություն[3]։ Ավարտելուց հետո սկսել է գրել ամսագրերի և թերթերի համար[3]։ Նա նաև հեղինակել է բազմաթիվ գրքեր և վեպեր։ Նրա ստեղծագործություններից են՝ Ağlamak ve Gülmek (Ծիծաղ և լաց), Japon Gülü (ճապոնական վարդ ), Ziverbey Köşku (Զիվերբեյ առանձնատուն), Güzel Amerikalı ( Գեղեցիկ ամերիկացին) և Düşünüyorum Öyleyse Vurun (Ես մտածում եմ, հետևաբար կրակիր ինձ

Սելչուքը եղել է «Yön» քաղաքական ամսագրի համահիմնադիրը, որը շրջանառության մեջ է եղել 1961-1967 թվականներին[6]։ 1971 թվականի թուրքական պետական հեղաշրջումից հետո նա ձերբակալվել և խոշտանգվել է Զիվերբեյի առանձնատանը։

Սելչուքը թուրքական «Ջումհուրիյեթ» աշխարհիկ օրաթերթի գլխավոր խմբագիրն էր։ 2008 թվականի մարտի 21-ին նա կալանավորվել է «Էրգենեկոնի» հետաքննության շրջանակներում։

Գործընկերներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, քննադատել են Սելչուքի ձերբակալությունն ու հետաքննությունը՝ մեղադրելով, որ դա արվում է վերջինիս առողջության վատթարացման և նրա մահվան համար[3]։ Հաջորդ օրը Սելչուքն ազատ է արձակվել և դատարանի առաջ կանգնել առանց կալանավորման[3]։

Իլհան Սելչուքը մահացել է 2010 թվականի հունիսի 21-ին, Ստամբուլում, 85 տարեկան հասակում։ Նա 2010 թվականի հունվարի 24-ին գլխուղեղի իշեմիկ հիվանդության և ինսուլտի բուժման համար հոսպիտալացվել էր «Vehbi Koç» հիմնադրամի ամերիկյան հիվանդանոց։ Սելչուկը թաղվել է Նևշեհիրի Հաջըբեկթաշ թաղամասում իր եղբոր՝ Թուրհան Սելչուքի կողքին[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.nationalturk.com/en/turkish-journalist-ilhan-selcuk-died-539647
  2. 2,0 2,1 2,2 «Turkish journalist İlhan Selçuk died». National Turk. 2008 թ․ հունիսի 23. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Legendary Turkish journalist İlhan Selçuk dies at 85». Hürriyet Daily News and Economic Review. 2008 թ․ հունիսի 21. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
  4. «İlhan Selçuk annesinin Ermeni olduğunu gizledi mi?». Radikal (թուրքերեն). Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  5. «'İlhan Selçuk, annesi Ermeni diye Harp Okulu'na alınmadı'». T24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  6. Özgür Mutlu Ulus (2010 թ․ դեկտեմբերի 8). The Army and the Radical Left in Turkey: Military Coups, Socialist Revolution and Kemalism. I.B.Tauris. էջ 21. ISBN 978-0-85771-880-8.