Իլհան Սելչուք
Իլհան Սելչուք | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11, 1925 |
Ծննդավայր | Այդին, Թուրքիա |
Մահացել է | հունիսի 21, 2010[1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Ստամբուլի համալսարան |
Երկեր | Q6011226? |
Մասնագիտություն | լրագրող, գրող և փաստաբան |
![]() |
Իլհան Սելչուք (մարտի 11, 1925, Այդին, Թուրքիա - հունիսի 21, 2010[1], Ստամբուլ, Թուրքիա), հայկական ծագմամբ թուրք իրավաբան, լրագրող, գրող, վիպասան և խմբագիր[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելչուքը ծնվել է 1925 թվականին, Թուրքիայի արևմտյան Այդընի մարզում[2]։ Նրա հայուհի մայրը թաքցնում էր իր հայկական արմատները[4][5]։ 1950 թվականին Իլհանը Ստամբուլի համալսարանում ստացել է իրավագիտական կրթություն[3]։ Ավարտելուց հետո սկսել է գրել ամսագրերի և թերթերի համար[3]։ Նա նաև հեղինակել է բազմաթիվ գրքեր և վեպեր։ Նրա ստեղծագործություններից են՝ Ağlamak ve Gülmek (Ծիծաղ և լաց), Japon Gülü (ճապոնական վարդ ), Ziverbey Köşku (Զիվերբեյ առանձնատուն), Güzel Amerikalı ( Գեղեցիկ ամերիկացին) և Düşünüyorum Öyleyse Vurun (Ես մտածում եմ, հետևաբար կրակիր ինձ)։
Սելչուքը եղել է «Yön» քաղաքական ամսագրի համահիմնադիրը, որը շրջանառության մեջ է եղել 1961-1967 թվականներին[6]։ 1971 թվականի թուրքական պետական հեղաշրջումից հետո նա ձերբակալվել և խոշտանգվել է Զիվերբեյի առանձնատանը։
Սելչուքը թուրքական «Ջումհուրիյեթ» աշխարհիկ օրաթերթի գլխավոր խմբագիրն էր։ 2008 թվականի մարտի 21-ին նա կալանավորվել է «Էրգենեկոնի» հետաքննության շրջանակներում։
Գործընկերներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, քննադատել են Սելչուքի ձերբակալությունն ու հետաքննությունը՝ մեղադրելով, որ դա արվում է վերջինիս առողջության վատթարացման և նրա մահվան համար[3]։ Հաջորդ օրը Սելչուքն ազատ է արձակվել և դատարանի առաջ կանգնել առանց կալանավորման[3]։
Իլհան Սելչուքը մահացել է 2010 թվականի հունիսի 21-ին, Ստամբուլում, 85 տարեկան հասակում։ Նա 2010 թվականի հունվարի 24-ին գլխուղեղի իշեմիկ հիվանդության և ինսուլտի բուժման համար հոսպիտալացվել էր «Vehbi Koç» հիմնադրամի ամերիկյան հիվանդանոց։ Սելչուկը թաղվել է Նևշեհիրի Հաջըբեկթաշ թաղամասում իր եղբոր՝ Թուրհան Սելչուքի կողքին[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.nationalturk.com/en/turkish-journalist-ilhan-selcuk-died-539647
- ↑ 2,0 2,1 2,2 «Turkish journalist İlhan Selçuk died». National Turk. 2008 թ․ հունիսի 23. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Legendary Turkish journalist İlhan Selçuk dies at 85». Hürriyet Daily News and Economic Review. 2008 թ․ հունիսի 21. Վերցված է 2010 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «İlhan Selçuk annesinin Ermeni olduğunu gizledi mi?». Radikal (թուրքերեն). Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «'İlhan Selçuk, annesi Ermeni diye Harp Okulu'na alınmadı'». T24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Özgür Mutlu Ulus (2010 թ․ դեկտեմբերի 8). The Army and the Radical Left in Turkey: Military Coups, Socialist Revolution and Kemalism. I.B.Tauris. էջ 21. ISBN 978-0-85771-880-8.
- Մարտի 11 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Թուրքիայում ծնվածներ
- Հունիսի 21 մահեր
- 2010 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներ
- Ստամբուլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրք սոցիալիստներ
- Թուրքեր հայկական սերմամբ
- Թուրք վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- Բուրհան Ֆելեք մամուլի ծառայության մրցանակի դափնեկիրներ