Իլհամ Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իլհամ Ալիեւից)
Jump to navigation Jump to search
Իլհամ Ալիև
Ilham Heydar oglu Aliyev - President of the Republic of Azerbaijan.jpg
 
Կուսակցություն՝ Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ քաղաքագիտության դոկտոր և պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ և շիա իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1961(1961-12-24) (57 տարեկան)
Ծննդավայր Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Հայր Հեյդար Ալիև
Մայր Զարիֆա Ալիևա
Ամուսին Մեհրիբան Ալիևա
Զավակներ Լեյլա Ալիևա և Արզու Ալիևա
 
Կայք՝ en.president.az
 
Ինքնագիր Signature of Ilham Aliyev.svg
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ, Order of Faithful Service, Grand Cross of the Order of the Star of Romania, Order of St. Sergius of Radonezh 1st class, Heydar Aliyev Order, Shah Ismail Order, Order of Liberty, Order of Prince Yaroslav the Wise, 1st class, Grand Cross of the Order of Merit of the Republic of Poland, Պատվի շքանշան, Order of Abdulaziz al Saud, Order of Ismoili Somoni, «Ստարա պլանինա» շքանշան, Սերբիայի Հանրապետության օրդեն, Թուրքիայի Հանրապետության շքանշան, Order of Friendship - Belarus, «Աստանայի 10 տարի» մեդալ, Registered firearms, Order of the "Commonwealth", Order of Glory and Honor, Order of Holy Prince Daniel of Moscow 1st class, «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան և Order of St. Sergius of Radonezh

Իլհամ Հեյդար օղլու Ալիև (ադրբ.՝ İlham Heydər oğlu Əliyev, դեկտեմբերի 24, 1961(1961-12-24), Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ընթացիկ նախագահն է Ադրբեջանի և ղեկավարը Նոր Ադրբեջան կուսակցության։ 2003 թվականի օգոստոսին Ալիևը վարչապետ է նշանակվել։ 2003 թվականի հոկտեմբերին Հեյդար Ալիևը, ով հիվանդացել էր, հրաժարվել է նախագահությունից և վիճելի կերպով, նշանակել է իր զավակին՝ Իլհամ Ալիևին իբրև իր կուսակցության միակ նախագահական թեկնածու։ Իլհամ Ալիևը ընտրվել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականի նախագահական ընտրություններում, վերընտրվել է 2008 թվականին[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին Բաքվում: Նա սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում (1967-1977): 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ: Ավարտելուց հետո նա ստացել է ինստիտուտի հետբուհական կրթություն: 1985 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածվի աստիճան: 1985-1990 թվականներին աշխատել է որպես դասախոս Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ 1994 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ:

1995 և 2000 թվականներին ընտրվել է Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր։

2003 թվականին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։ 1997 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի նախագահ: Իլհամ Ալիևը պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով:

1999 թվականին ընտրվել է Նոր Ադրբեջան կուսակցության փոխնախագահ, 2001 թվականին` նախագահի առաջին տեղակալ և 2005 թվականին` կուսակցության նախագահ:

2003 թվականի հունվարին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ: Իլհամ Ալիևը 2004 թվականի ապրիլին պարգևատրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մեդալով:

2003 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ: Նա վերընտրվել է 2008 թվականին[2][3]: 2013 թվականին երրորդ անգամ ընտրվել է նախագահ և այժմ Ադրբեջանի Հանրապետության նախագահն է[4]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլհամ Ալիևը ամուսնացել է Մեհրիբան Փաշաևայի հետ 1983 թվականի դեկտեմբերի 22-ին Բաքվում: Ունի երեք երեխա՝ Լեյլա, Արզու ու Հեյդար, և 4 թոռնիկ։ Բացի ադրբեջաներենից, տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և թուրքերենի[2][5]:

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլհամ Ալիևն ունի հետևյալ կոչումները և պարգևները[6]։

  • ԱդրբեջանՀեյդար Ալիևի շքանշան;
  • Սաուդյան Արաբիա«Քրալը Աբդուլ Ազիզ»ի շքանշան;
  • Վրաստան«Պատվո» շքանշան;
  • Քուվեյթ«Մյուբարաք ալ-Քաբիր»ի շքանշան;
  • Ֆրանսիա«Պատվո Լեգեոնի շքանշան»;
  • ԲուլղարիաԲուլղարիայի Հանրապետության Գերագույն մրցանակը «Ստարա Պլանինա» շքանշան;
  • ԲելառուսԲելառուսի Հանրապետության բարեկամության շքանշան;
  • Թուրքիա«Ըհսան Դողրամաջի մրցանակ»;
  • Ռումինիա«Տարվա մարդ»-2010;
  • ՀունաստանՀունաստանի խորհրդարանի ոսկե մեդալ;
  • ԱդրբեջանՇեյխուլիսլամի շքանշան;
  • ՌուսաստանՌուսական ուղղափառ եկեղեցու Սերգիյ Ռադոնեժսկու առաջին աստիչճանի շքանշան;
  • Տաջիկստան«Իսմոիլի Սոմոնաի» շքանշան;
  • Բելառուս«Մարդկանց բարեկամությունը»
  • ԹուրքիաԹուրքիայի Հանրապետության առաջին կարգի շքանշան;
  • ՈւկրաինաԱզատության շքանշան;
  • Անկախ պետությունների համագործակցություն«Պատվո» շքանշան;
  • Անկախ պետությունների համագործակցությունՄիության օրդեն;
  • ՄԱԿ«Հարավային մրցանակ»;

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]