Իլիա դես Կոնիլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլիա դես Կոնիլս
Տեսակկղզի
Երկիր Իսպանիա
Վարչատարածքային միավորՊալմա դե Մալյորկա
Երկարություն1,8 կմ
Լայնություն1,1 կմ
Մակերես1,375 կմ²
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Իլիա դես Կոնիլս (կատալոներեն՝ Illa des Conills) կամ Կոնեխերա, իսպ՝.. Isla Conejera) - անմարդաբնակ ոչ մեծ կղզի Միջերկրական ծովում, մեծությամբ երկրորդը Կաբրերա կղզեխմբում[1], որը մտնում է Իսպանիային պատկանող Բալեարյան կղզիների, իսկ վարչականորեն՝ Պալմա դե Մալյորկայի մունիցիպիայի կազմի մեջ։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու երկարությունը 1,8, լայնությունը՝ 1,1 կիլոմետր է, մակերեսը՝ 1,375 քառակուսի կիլոմետր[2]։ Ամենաբարձր կետը գտնվում է արևելյան ափի միջնամասում և ծովի մակերևույթից բարձր է 122 մետր[3]։ Ծայր արևմտյան կետը Էսկալատա հրվանդանն է, ծայր արևելյան կետը՝ Կալա-Էստրետա հրվանդանը։ Ափերը հիմնականում զառիթափ են, գիրթ և համեմատաբար հարթ ու սահուն են միայն հյուսիսային հատվածում, որտեղ ողողվում են Էստրետա ծովածոցի ջրերով։ Տեղումների տարեկան միջին քանակությունը 570 միլիմետր է[3]։ Հարևանությամբ գտնվում են հետևյալ կղզիները. Լա Էսպոնժա (465 մետր դեպի հյուսիս), Նա Պլանա (600 մետր դեպի հյուսիս-արևելք), Նա Ռեդոնա (1 կիլոմետր դեպի հարավ-արևելք), Կաբրերա (1,12 կիլոմետր դեպի հարավ)։

Անցյալում կղզին բնակեցված է եղել. այդ են վկայում այստեղ հայտնաբերված այն վեց վայրերը, որոնք մարդկային գործունեության հետքեր են կրում[4]։ Ըստ լեգենդանման մի վարկածի՝ այս կղզին եղել է հին աշխարհի նշանավոր զորավար Հաննիբալի ծննդավայրը[5]։

Նկատի առնելով, որ կղզու տարածքում աճում են էնդեմիկ բուսատեսակներ, Իսպանիայի իշխանություններն այն ընդգրկել են Կաբրերա կղզեխմբի ազգային պարկի կազմի մեջ[6]։

Ստորև ներկայացված է այդ բուսատեսակների համառոտ ցանկը.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. | Herausgeber=Charles Arnold | Titel=Die Inseln des Mittelmeers | TitelErg=Ein einzigartiger und vollständiger Überblick | Auflage=2. | Verlag=marebuch | Ort=Hamburg | Jahr=2008 | Kapitel=Die kleinen Inseln | Seiten=318 | ISBN=978-3-86648-096-4 | Originaltitel=Mediterranean Islands | Originalsprache=en | Übersetzer=Heike Holtsch}}
  2. https://www.arqueobalear.net/%7Ctítulo=Arqueobalear.net%7Cdataacceso=2017-12-30%7Clingua=es%7Curlarquivo=https://web.archive.org/web/20180613085518/https://www.arqueobalear.net/%7Cdataarquivo=13(չաշխատող հղում) de xuño de 2018|urlmorta=si}}
  3. 3,0 3,1 Javier Aramburu-Zabala. «Prospección Arqueológica en el archipiélago de Cabrera (Islas Baleares)» (PDF). www.arqueobalear.es archiv-url=https://web.archive.org/web/20110808064354/http://arqueobalear.es/articulos/Cabrera.PDF. {{cite web}}: Unknown parameter |archiv-bot= ignored (օգնություն) «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. Javier Aramburu-Zabala. archiv-datum=2011-08-08 «Prospección Arqueológica en el archipiélago de Cabrera (Islas Baleares)» (իսպաներեն). www.arqueobalear.es. էջեր 19–23. Վերցված է 2011-11-11-ին. {{cite web}}: |archive-url= requires |archive-date= (օգնություն); Check |archive-url= value (օգնություն); Invalid |url-status=ja (օգնություն); Unknown parameter |archiv-bot= ignored (օգնություն) «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. Historia Naturalis, III-78. Fuente citada en ca:Parva Hannibalis, ca:Tiquadra, ca:Na Moltona y ca:Sa Porrassa.
  6. «Nationalpark Land/Meer des Archipels von Cabrera». Consell de Mallorca (www.conselldemallorca.net). 2004. Արխիվացված է օրիգինալից 2011-10-20-ին. Վերցված է 2011-11-10-ին. {{cite web}}: Invalid |url-status=ja (օգնություն); Unknown parameter |archiv-bot= ignored (օգնություն) «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]