Իլիա Կուխարչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Իլիա Կուխարչուկ
Kukharchuk.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 2, 1990(1990-08-02)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Կոստրոմա, ԽՍՀՄ
Պատանեկան կարիերա
1996—2003 Ռուսաստան Սպարտակ (Կոստրոմա)
2003—2007 Ռուսաստան Շիննիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007 Ռուսաստան Շիննիկ-2-Վոդոկանալ Սիրող
2007—2010 Ռուսաստան Ռուբին 0 (0)
2010—2012 Ռուսաստան Անժի 12 (2)
2012  Ռուսաստան Ուրալ 6 (1)
2012 Ռուսաստան Ուրալ 4 (0)
2012 Ռուսաստան Սպրատակ-Նալչիկ 0 (0)
2013—2014 Ռուսաստան Շիննիկ 27 (3)
2014—2016 Ռուսաստան Վոլգա (ՆՆ) 60 (10)
2016 Ռուսաստան Ենիսեյ 9 (0)
2017 Ռուսաստան Բալտիկա 7 (0)
2017 Ռուսաստան Տամբով 19 (2)
2018 Ռուսաստան Տոմ 37 (11)
2019—մ․հ․ Ռուսաստան Խիմկի 17 (5)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 24 (19)
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 6 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24.8.2019:

Իլիա Վլադիմիրովիչ Կուխարչուկ (օգոստոսի 2, 1990(1990-08-02)[1], Կոստրոմա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Խիմկի» ակումբի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է հարազատ Կոստրոմայում, 13 տարեկան հասակում տեղափոխվել է Յարոսլավլ, որտեղ ֆուտբոլով զբաղվել է «Շիննիկ» ակումբում[2]։ 2007 թվականին հրավիրվել է «Շիննիկ-2-Վոդոկանալ» սիրողական ակումբ, որը հանդես էր գալիս ՍՖԼ-ում, «Ոսկե մատանի» տարածաշրջանում։ Հետագայում տեղափոխվել է Կազանի «Ռուբին» ակումբ, որի կազմում նորամուտը կատարել է 2009 թվականի հուլիսի 15-ին, «Վոլգայի» դեմ արտագնա խաղում՝ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում փոխարինելով Դավրոն Միրզաևին[3]։ Երեք տարվա ընթացքում, Կազանի թիմի կազմում, անցկացրել է 2 գավաթային խաղերի հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման, առաջնության երիտասարդական թիմում անցկացրել է 70 խաղ, որտեղ աչքի է ընկել 10 անգամ։

2010 թվականի օգոստոսին ազատ գործակալիկարգավիճակով տեղափոխվում է Մախաչկալայի «Անժի» ակումբ[4]։ Պրեմիեր Լիգայում նորամուտը կատարել է 2010 թվականի օգոստոսի 7-ին Պերմի «Ամկար» ակումբի դեմ խաղում՝ փոխարինելով Դավիթ Ցորաևին[5]։ 2010 թվականի նոյեմբերի 28-ին «Սպարտակ-Նալչիկ» ակումբի դեմ խաղում դուրս է եկել փոխարինման խաղի 46-րդ րոպեին և 17 րոպե հետո խփել է «Անժիի» կազմում իր առաջին գնդակը, իսկ 10 րոպե հետո ձևակերպել է դուբլ։

2012 թվականի փետրվարի 24-ին վարձավճարով տեղափոխվել է «Ուրալ» ակումբ[6]։ 2012 թվականի հուլիսի 13-ին եռամյա պայմանագիր է կնքել «Ուրալ» ակումբի հետ[7], որն արդեն սեպտեմբերին խզվել էր[8]։

2013 թվականի փետրվարի 19-ին պայմանագիր է կնքել Յարոսլավլի «Շիննիկ» ակումբի հետ, որտեղ անցկացրել է ամբողջ մրցաշրջանը և աչքի է ընկել 4 գոլով։

2014-2016 մրցաշրջանում հանդե է եկել Նիժնեգորոդի «Վոլգա» ակումբում։ Խփել է չորս գոլ՝ ՖԱԼ առաջնության 5 մեկնարկային խաղերում և Նիժնեգորոդի երկրպագուների քվեարկությամբ դարձել է հուլիս ամսի լավագույն ֆուտբոլիստ Վոլգայի թիմի կազմում։ Անցկացրել է 60 խաղ, խփել է 10 գոլ, կատարել է 7 գոլային փոխանցում։

2016/17 մրցաշրջանից հետո տեղափոխվել է ՖԱԼ առաջնության «Ենիսեյ» ակումբ։ Երկկողմանի համաձայնությամբ տեղափոխվել է Կալինինգրադի «Բալտիկա» ակումբ և եղելէ նրանցից մեկը, ովքեր օգնել են թիմին մնալ առաջին դիվիզիոնում։ Տեղափոխվել է «Տամբով», որտեղ մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 19 խաղ և խփել երկու գոլ, այնուհետև ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է թիմից։

2018 թվականի հունվարին տեղափոխվել է «Տոմ» ակումբ։ Երկու անգամ երկրպագուների քվեարկության արդյունքով դարձել է լավագույն ֆուտբոլիստ։ 2018 թվականի հուլիսին ստացել է «ՕԼԻՄՊ-ՖԱԼ հուլիսի լավագույն խաղացող» կոչումը։ Հանդես է եկել «Տոմ» ակումբի կազմում, Իլյա Կուխարչուկը խփել է 11 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։

2019 թվականի սկզբին, Իլյա Կուխարչուկը վարձավճարով տեղափոխվել է Մերձմոսկովյան «Խիմկի» ակումբ։ Կարևոր պահերին ֆուտբոլիտը խաղադաշտ դուրս է եկել 8 անգամ, որտեղ աչքի է ընկել 5 գոլով և 3 գոլային փոխանցմամբ։

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 13-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթներ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Ռուբին Պրեմիեր Լիգա 2010 0 0 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 0 0 1 0 0 0 0 0 1 0
Ռուսաստան Անժի Պրեմիեր Լիգա 2010 11 2 0 0 0 0 0 0 11 2
2011/12 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 11 2 0 0 0 0 0 0 11 2
Ռուսաստան Ուրալ ՖԱԼ 2011/12 6 1 0 0 0 0 0 0 6 1
Ընդհանուր 6 1 0 0 0 0 0 0 6 1
Ռուսաստան Շիննիկ ՖԱԼ 2013/14 19 3 1 0 0 0 0 0 20 3
Ընդհանուր 19 3 1 0 0 0 0 0 20 3
Ռուսաստան Վոլգա ՖԱԼ 2014/15 33 9 1 0 0 0 0 0 34 9
2015/16 28 1 1 1 0 0 0 0 29 2
Ընդհանուր 61 10 2 1 0 0 0 0 63 11
Ռուսաստան Ենիսեյ ՖԱԼ 2016/17 9 0 1 0 0 0 0 0 10 0
Ընդհանուր 9 0 1 0 0 0 0 0 10 0
Ռուսաստան Բալտիկա ՖԱԼ 2016/17 7 0 0 0 0 0 0 0 7 0
Ընդհանուր 7 0 0 0 0 0 0 0 7 0
Ռուսաստան Տամբով ՖԱԼ 2017/18 19 2 3 0 0 0 0 0 22 2
Ընդհանուր 19 2 3 0 0 0 0 0 22 2
Ռուսաստան Տոմ ՖԱԼ 2017/18 13 3 0 0 0 0 0 0 13 3
2018/19 24 8 0 0 0 0 0 0 24 8
Ընդհանուր 37 11 0 0 0 0 0 0 37 11
Ռուսաստան Խիմկի ՖԱԼ 2018/19 13 2 0 0 0 0 0 0 13 2
2019/20 2 3 0 0 0 0 0 0 2 3
Ընդհանուր 15 5 0 0 0 0 0 0 15 5
Ամբողջ կարիերա 184 34 8 1 0 0 0 0 192 35

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Илья Кухарчук: «Переход в „Анжи“ — лучший подарок ко дню рождения»(չաշխատող հղում)
  3. «Волга» (Тверь) — «Ռուբին» (Казань) 4:3 (дв)
  4. Кухарчук перешел в «Анжи»
  5. «Анжи» — «Амкар» 1:0
  6. ««Ուրալ» взял в аренду нападающего «Анжи»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին։ Վերցված է 2012-04-18 
  7. «Игроками «Ուրալа» стали Герсон Асеведо и Илья Кухарчук»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2012-07-13 
  8. «Расторгнут контракт с Ильёй Кухарчуком»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2012-09-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]