Իլզե Կոխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իլզե Կոխ
գերմ.՝ Ilse Koch
Ilse Koch.png
Ծնվել էսեպտեմբերի 22, 1906(1906-09-22)[1][2]
ԾննդավայրԴրեզդեն, Գերմանական կայսրություն[3]
Մահացել էսեպտեմբերի 2, 1967(1967-09-02)[3] (60 տարեկանում)
Մահվան վայրJustizvollzugsanstalt Aichach, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Flag of Germany (1935–1945).svg Նացիստական Գերմանիա
Կրոնհրաժարում կաթոլիկությունից
Մասնագիտությունտանջող և concentration camp guard
ԱշխատավայրԲուխենվալդ համակենտրոնացման ճամբար
ԱմուսինKarl-Otto Koch?
Քաղաքական կուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Ilse Koch Վիքիպահեստում

Իլզե Կոխ (գերմ.՝ Ilse Koch, ծնված՝ Իլզե Քյոհլեր (Ilse Köhler), սեպտեմբերի 22, 1906(1906-09-22)[1][2], Դրեզդեն, Գերմանական կայսրություն[3] - սեպտեմբերի 2, 1967(1967-09-02)[3], Justizvollzugsanstalt Aichach, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության գործիչ, Բուխենվալդ և Մայդանեկ համակենտրոնացման ճամբարների պարետ Կարլ Կոխի կինը: Հայտնի է «Բուխենվալդի վհուկ»[4][5], «Բուխենվալդի շուն», «Բուխենվալդի հրեշ»[6], «Բուխենվալդի թագուհի»[7][8] անուններով՝ անասելի դաժանության պատճառով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլզե Քյոհլերը ծնվել է Դրեզդենում՝ աշխատավորի ընտանիքում: Դպրոցում աղջիկը ջանասեր և կենսուրախ երեխա էր: Դպրոցից հետո աշխատել է որպես գրադարանավար: 1932 թվականին մտել է Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության շարքերը: 1934 թվականին Իլզեն ծանոթանում է Կարլ Կոխի հետ, որի հետ, երկու տարի անց, ամուսնանում է:

1936 թվականին Իլզե Կոխը, որպես քարտուղար, սկսեց աշխատել Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբարում: 1937 թվականին ամուսինը՝ Կարլ Կոխը նշանակվեց Բուխենվալդ ճամբարի պարեկ. հենց այս ճամբարում էլ Իլզեն ձեռք բերեց տխրահռչակ հայտնիություն՝ կալանավորների հետ իր դաժան վարքի համար[9]: Ըստ կալանավորների խոսքերի, Իլզեն շրջում էր ճամբարով մեկ, մտրակահարում ամեն պատահածին, գերմանական հովվաշանը հարձակման հրահրում: Իլզեն սպանել էր տալիս բոլոր այն կալանավորներին, ում վրա դաջվածքներ էր տեսնում, որպեսզի հետո հուշանվերներ պատրաստի կաշվից, մասնավորապես լուսամփոփներ, ձեռնոցներ, գրքի կազմ և այլն[10]: 1941 թվականին Իլզե Կոխը՝ կին-հսկիչների մեջ դարձավ ավագ վերակացու:

1941 թվականի սեպտեմբերին Կարլ Կոխը նշանակվում է Մայդանեկի պարեկ, սակայն, 1942 թվականի հուլիսին զրկվում է պաշտոնից՝ կոռուպցիայի պատճառով: 1943 թվականին Կոխ ամուսինները կալանավորվում են ՍՍ-ի կողմից: Պատճառը երկու կալանավորի սպանությունն էր՝ բժիշկ Վալտեր Կրամերի (գերմ.՝ Walter Krämer) և վերջինիս օգնականի, որոնք, շատ հնարավոր է, որ պատմեին, թե ինչպես են Կոխին բուժել սիֆիլիսից[11]: 1945 թվականին Կարլ Կոխի դատապարտում են մահապատժի, որն իրականացնում են Մյունխենում, ապրիլ ամսին: Իլզե Կոխին արդարացնում են: Դրանից հետո նա գնում է ծնողների մոտ՝ Լյուդվիգսբուրգ:

1945 թվականի հունիսի 30-ին Կոխը ձերբակալվում է ամերիկյան զորքերի կողմից: 1947 թվականին Իլզեին ցմահ ազատազրկման են դատապարտում: Սակայն, մի քանի տարի անց, ամերիկացի գեներալ Լյուսիուս Քլեյն ազատում է Կոխին՝ մարդկային կաշվից հուշանվերներ պատրաստելու գործը թերի ապացուցված լինելու համար[12]:

Այս որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացնում հասարակության մոտ և, այդ իսկ պատճառով, 1951 թվականին, Արևմտյան Գերմանիայի դատարանը Իլզե Կոխին կրկին ցմահ ազատազրկման է դատապարտում[13]:

1967 թվականի սեպտեմբերի 1-ին Կոխը ինքնասպան է լինում՝ կախվելով[14] Այխախի բանտի մենախցում[15]:

Իլզե Կոխի կերպարը օգտագործվել է 1975 թվականին Կանադայի կողմից նկարահանված «Իլզա՝ ՍՍ-ի էգ գայլը» ֆիլմը նկարահանելու համար[16]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Massimiliano Livi (2008)։ «Ilse Koch»։ in Pugliese Elizabeth, Hufford Larry։ War Crimes and Trials: A Historical Encyclopedia, from 1850 to the Present։ Santa Barbara: ABC-CLIO։ ISBN 9781576078907 
  • Gutman Israel, ed. (1995)։ Encyclopedia of the Holocaust։ Macmillan։ էջեր 809–810։ ISBN 9780028645285 
  • Lacqueur Walter, Baumel Judith Tydor, eds. (2001)։ The Holocaust Encyclopedia։ Yale University Press։ էջ 97։ ISBN 9780300084320 
  • Shirer William L. (1990) [1959]։ The Rise and Fall of the Third Reich։ Simon and Schuster։ էջեր 983–984։ ISBN 9780671728687 
  • The Holocaust Chronicle, p. 117.
  • Israel Gutman (ed.), Encyclopedia of the Holocaust, p. 809—810.
  • Walter Lacqueur (ed.), The Holocaust Encyclopedia, p. 97.
  • William L. Shirer, The Rise and Fall of the Third Reich, p. 983—984.
  • David A Hackett (ed.), The Buchenwald Report, p. 43 n. 19.
  • Олег Мазурин, «Женщины-маньяки». Глава 9: «Бухенвальдская ведьма».

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118723995 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. «Ilse Koch, Red Witch of Buchenwald, on Trial»։ Los Angeles Times։ 28 November 1950։ էջ 5։ Վերցված է 16 December 2012  (subscription required)
  5. «Life sentence for 'Red Witch' of Buchenwald»։ Lewiston Evening Journal։ 15 January 1951։ էջ 6։ Վերցված է 16 December 2012 
  6. Alban Dan (10 November 2005)։ «Books Bound in Human Skin; Lampshade Myth?»։ Harvard Law Record։ Վերցված է 22 September 2008 
  7. Boyle Hal (14 August 1947)։ «Cruel 'Queen of Buchenwald' given a permanent address»։ The Milwaukee Journal։ էջ 2։ Վերցված է 16 December 2012 
  8. «Buchenwald Queen must face German court on release»։ The Evening Independent։ 4 July 1949։ էջ 15։ Վերցված է 16 December 2012 
  9. «The Holocaust Chronicle»։ 1937: Quiet Before the Storm։ Holocaustchronicle.org։ էջ 117։ Վերցված է 7 June 2011 
  10. Mittelbau-Dora Stiftung Gedenkstätte Buchenwald und։ «Lampenschirme aus Menschenhaut? - Gedenkstätte Buchenwald»։ buchenwald.de 
  11. Höhne Heinz (2000)։ The Order of the Death's Head: A History of the SS։ Penguin Books։ ISBN 9780141390123  The author notes the irony that the SS prosecutor, Konrad Morgen, investigated some cover-up murders of inmates in detail while being ignorant of, or willfully ignoring, the industrialized mass murder later alleged to have been going on in the camps further to the east.
  12. «GERMANY: Very Special Present»։ Time։ 25 December 1950  (subscription required)
  13. «Woman decides against suicide Life demanded for Ilse Koch»։ The Spokesman-Review։ 12 January 1951։ էջ 2։ Վերցված է 16 December 2012 
  14. Norman Polmar, Thomas B. Allen: World War II: the Encyclopedia of the War Years, 1941–1945, Publisher Courier Corporation, 2012, 9780486479620 p. 476
  15. Hackett David A։ The Buchenwald Report [Bericht über das Konzentrationslager Buchenwald bei Weimar]։ էջեր 43, n. 19, 3 
  16. Binder David (May 7, 1971)։ «Ilse Koch's Posthumous Rehabilitation Sought by Son»։ The New York Times (New York)։ Վերցված է 2018-03-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]