Իլենի ելունդավոր
Իլենի ելունդավոր | |
Իլենի ելունդավոր | |
Դասակարգում | |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Իլենածաղկավորներ (Celastrales) |
Ընտանիք | Իլենազգիներ (Celastraceae) |
Ցեղ | Իլենի (Euonymus) |
Տեսակ | Իլենի ելունդավոր (E. verrucosus) |
Միջազգային անվանում | |
Euonymus verrucosus | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Իլենի ելունդավոր (լատին․՝ E. verrucosa), Իլենազգիներ ընտանիքի, իլենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքր ծառեր են, մինչև 5-6 մ բարձրությամբ, որոնք հաճախ թփանման տեսք են ունենում։ Կտրվածքում՝ երիտասարդ ճյուղերը կլորավուն են, խիտ, սևագորշավուն ելունդներով։ Բազմամյա ճյուղերը մոխրագույն են կամ սևավուն։ Բողբոջները կոնաձվաձև են։ Տերևները՝ երկարավուն ձվաձև կամ երկարավուն էլիպսաձև, 1,5-9 սմ երկարությամբ և 0,8-4,5 սմ լայնությամբ, սրածայր, երկարավուն սրածայր, հազվադեպ՝ բութ գագաթով և կլորավուն կամ կլորասեպաձև հիմքով, մանր սուր սղոցաեզր, թաղանթանման, բաց կանաչավուն, մերկ կամ ներքևից շղերի ուղղությամբ կարճ մազմզուկապատ, 1 -3 սմ երկարությամբ կոթուններով։ Կիսահովանոցները ծոցային են, պարզ կամ կրկնակի եղանանման ճյուղավորված, 3-7 ծաղիկներից կազմված։ Վերջինները 4 անդամանի են, 0,6-1 սմ տրամագծով։ Պսակաթերթիկները կանաչագորշավուն են կամ դարչնամանուշակագույն բծավոր, համարյա կլորավուն։ Տուփիկը խոր, 4 բլթականի է՝ 0,7-1 սմ լայնությամբ, 0,5-0,8 սմ բարձրությամբ, անթև, հարթ, հասուն վիճակում՝ դեղնավուն կամ կարմրավուն, տափակ, կլորա եռանկյուն ի բլթակներով։ Սերմերը ձվաձև են, սև, փայլուն մինչև կեսը շրջափակված մսալի, աղյուսակարմիր սերմնապատով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում, Ղրիմում, հարավային Եվրոպայում, Սկանդինավյան թերակղզու հարավային շրջաններում։ Հայաստանի տարածքումում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում, Սևանի ավազանում, Ջանգեզուրում, որտեղ աճում է գրեթե ամենուրեք, կաղնու և կաղնաբոխային անտառներում։ Ստվերատար, քչապահանջ բույս է։ Դանդաղ է աճում։ Արմատակեղևում պարունակում է մինչև 32 % գուտապերչ, իսկ սերմերում՝ մինչև 54 % չչորացող յուղ։ Էկոլոգիական խումբը՝ XIIբ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (184-186)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի ելունդավոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլենի ելունդավոր» հոդվածին։ |
|