Իլդար Դադին
Իլդար Դադին թաթ.՝ Илдар Илдус улы Дадин և թաթ.՝ İldar İldus uğlı Dadin | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1982 |
Ծննդավայր | Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 5, 2024 (42 տարեկան) |
Մահվան վայր | Վոլչանսկ, Vovchansk urban hromada, Չուգուևի շրջան, Խարկովի մարզ, Ուկրաինա |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Ազգություն | թաթար |
Մասնագիտություն | քաղաքական ակտիվիստ և ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ildar Dadin Վիքիպահեստում |
Իլդար Իլդուսովիչ Դադին (թաթ. Илдар Илдус улы Дадин, ապրիլի 14, 1982, Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 5, 2024, Վոլչանսկ, Vovchansk urban hromada, Չուգուևի շրջան, Խարկովի մարզ, Ուկրաինա), ռուսական ընդդիմադիր քաղաքական ակտիվիստ, ՌԴ ՔՕ 212.1 հոդվածով դատապարտված առաջին գործիչը, ինչի պատճառով Amnesty International-ի կողմից ճանաչվել է խղճի կալանավոր[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1982 թ.: Զբաղվել է բռնցքամարտով։ Ընդունվել է Մոսկվայի Պողպատի և ձուլածոների ինստիտուտ, սակայն չի ավարտել։ Ծառայել է բանակում։ Զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո աշխատել է պահպանության ոլորտում (2003-2010 թթ.):
2011 թ. Դումայի ընտրություններից հետո միացել է ընդդիմադիր շարժմանը։ 2011 թ. դեկտեմբերի 10-ին առաջին անգամ մասնակցել է Մոսկվայի Բոլոտնայա հրապարակի հանրահավաքին, բերման է ենթարկվել ոստիկանության կողմից։
2016 թ. նոյեմբերին Եվրապառլամենտն ընդունեց Դադինի անհապաղ ազատ արձակումը պահանջող բանաձև[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Россия: мирного активиста, приговорённого по новому репрессивному закону, следует освободить». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Резолюция Европарламента, 24 ноября 2016