Իլգար Մամեդով
Իլգար Մամեդով | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հանրապետական այլընտրանք և Azerbaijan National Independence Party? |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարան և Կենտրոնական եվրոպական համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 14, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ինքնագիր | ![]() |
Իլգար Մամեդով (ադրբ.՝ İlqar Məmmədov, հունիսի 14, 1970, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ, Հանրապետական այլընտրանք կուսակցության առաջնորդ[1][2]։
2013 թվականին Մամեդովը համարվել է երկրի նախագահի հավանական թեկնածուներից մեկը, սակայն նույն տարվա փետրվարին ձերբակալվել է։ Շատ վերլուծաբաններ նշում են, որ Մամեդովը ձերբակալության պատճառը քաղաքական ենթատեսք ուներ[3]։ 2014 թվականի մարտին Մամեդովը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Ներկայումս նա գտնվում է անազատության մեջ, չնայած միջազգային հանրության՝ Մամեդովը ազատմանն ուղղված կոչերին։ Մամեդովի ձերբակալությունը դատապարտվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։
Կրթություն և մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականին Իլգար Մամեդովը ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, իսկ 1997 թվականին քաղաքական տնտեսության մասնագետի մագիստրոսի աստիճան Կենտրոնական եվրոպական համալսարանում։ Մամեդովը աշխատել է ազգային և միջազգային մի շարք կազմակերպությունների համար, ներառյալ Միջազգային ճգնաժամային խմբում։ Գլխավորել է Բաքվի Եվրոպայի Խորհրդի քաղաքագիտության դպրոցի տնօրենի պաշտոնը։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մամեդովի քաղաքական կարիերայի սկզբնական մասը կապված է եղել «Հանրապետության այլընտրանքային շարժման» հետ, որտեղ 1998- 2003 թվականներին զբաղեցրել է կուսակցության փոխնախագահի պաշտոնը։ Կուսակցությունը աջ կենտրոնամետ է՝ Դեմոկրատական միջազգային միության անդամ, որին անդամակցում են նաև Գերմանիայի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը, Ֆրանսիայի Ժողովրդական շարժման միությունը, Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունը և այլն։ Նա թողել է կուսակցությունը 2003 թվականին՝ քաղաքական տարաձայնությունների պատճառով։
Մամեդովին արգելել են ելույթ ունենալ հեռուստատեսությամբ և ռադիոյով՝ 2009 թվականին մարտի 19-ին կատարած ելույթի համար[4], որը հեռարձակվել է ադրբեջանական ANS TV-ով։ Նա բողոքարկել է այդ որոշումը՝ մեղադրելով Ալիևին ցմահ կառավարման ցանկությունների մեջ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Greenberg Ilan (դեկտեմբերի 26, 2006)։ «Many Azeris see Iranian hand behind wave of unrest»։ The New York Times։ Վերցված է 2009-11-18
- ↑ «Azerbaijan is a very typical Middle Eastern dictatorship»։ Financial Times։ մարտի 14, 2011
- ↑ Sultanova Shahla (փետրվարի 5, 2013)։ «Two Opposition Leaders Arrested in Azerbaijan Allies say they are being framed for spontaneous protest by exasperated residents of provincial town.»։ IWPR։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-14-ին։ Վերցված է սեպտեմբերի 14, 2014
- ↑ https://www.youtube.com/watch?v=DTnWHDG7oeg
|
- Հանրապետական այլընտրանք կուսակցության անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 14 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Ադրբեջանի կալանավորներ և ձերբակալվածներ
- Ադրբեջանցի կալանավորներ և ձերբակալվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտներ
- Կենտրոնական եվրոպական համալսարանի շրջանավարտներ
- Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներ